ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Արթուր Մարտիրոսյանը ներկա է եղել «ԷՐԱԶՄՈՒՍ+» ծրագրի շրջանակում իրականացվող «KPI4HE» նախագծի մեկնարկին

Հունվարի 30, 2024
Լուրեր կազմակերպություններից

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը մասնակցել է Երևանի պետական համալսարանում այսօր մեկնարկած «Էրազմուս+» ծրագրի շրջանակում իրականացվող KPI4HE նախագծի աշխատաժողովին:

Ծրագիրը նպատակ ունի բարելավելու բարձրագույն կրթության համակարգի կառավարումն ու համալսարանների ռազմավարական պլանավորումը, որոնք նպաստելու են որակյալ, ներառական, թվային ու կանաչ ուղղվածությամբ բարձրագույն կրթությանը Հայաստանում:

Նախարարի տեղակալը ողջունել է ծրագրի մեկնարկն ու կարևորել ԿԳՄՍ նախարարության ներգրավվածությունը ծրագրին, ինչպես նաև այն փաստը, որ աշխատաժողովի համակարգողը ԵՊՀ-ն է, իսկ դրանում ընդգրկված են նաև հայաստանյան մի քանի այլ բուհեր, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի, Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը, գերմանական երկու և իտալական մեկ բուհ:

«Այս ծրագիրը շատ տեղին է, քանի որ գործունեության առանցքային ցուցանիշների մշակումն իսկապես համահունչ է կրթական լայնածավալ բարեփոխումներին, որոնք իրականացվում են Հայաստանում, մասնավորապես, բարձրագույն կրթության ոլորտում: Սա հնարավորություն կտա զարգացնելու առանձին բուհերի ռազմավարական պլանավորման կարողությունները, մեծացնելու դրանց չափելիությունը: Գործունեության առանցքային ցուցանիշների ազգային շրջանակի (ԳԱՑԱՇ) մշակումը հնարավորություն կտա որակական չափանիշներով մեր կրթական համակարգը դարձնել ավելի չափելի՝ դրանով իսկ այն համադրելի դարձնելով Բոլոնյան գործընթացին մասնակից մյուս երկրների համապատասխան համակարգերին», - ասել է Արթուր Մարտիրոսյանը:

Շեշտելով, որ ծրագիրը կարևոր է նաև Հայաստան-ԵՄ երկխոսության շրջանակում, ԿԳՄՍ նախարարի տեղակալը նշել է, որ 2022-2023 թվականներին «Էրազմուս+» ծրագրով բուհական մակարդակում իրականացվել է 4, իսկ 2023-2024 թվականին՝ 8 ծրագիր, որոնցից մեկն էլ «Հայաստանում ներառական, թվային ու կանաչ ուղղվածությամբ բարձրագույն կրթության պատշաճ կառավարման և որակի համար գործունեության առանցքային ցուցանիշների ազգային շրջանակի (ԳԱՑԱՇ) ստեղծում» ծրագիրն է:

ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, ողջունելով ներկաներին, շնորհակալություն է հայտնել ԵՄ-ին ծրագրի իրականացմանն աջակցելու համար: Նա հույս է հայտնել, որ ծրագրի դրական արդյունքները շուտով տեսանելի կլինեն: ԵՊՀ ռեկտորի խոսքով՝ ծրագիրը կարևոր և դրական ներգործություն կունենա կրթական ծրագրերի, ադմինիստրատիվ աշխատանքների և կառավարման պլանավորման հարցում, ավելի ինստիտուցիոնալ հիմքերի վրա կդնի կառավարման համակարգը Երևանի պետական համալսարանում և գործընկեր բուհերում:

«KPI4HE» ծրագրով նախատեսվում է բարձրագույն կրթության գործունեության առանցքային ցուցանիշների ազգային շրջանակի (ԳԱՑԱՇ) մշակման, ներդրման, ինստիտուցիոնալ հետազոտությունների կառուցակարգերի զարգացման ու պլանավորման ծառայությունների գործարկման, ինչպես նաև հաստատությունների հավաստագրման պետական չափանիշների վերանայում, առաջարկների մշակում:

Աշխատաժողովի համակարգողը ԵՊՀ-ն է. մասնակցում են ՀՀ 5, ինչպես նաև մի քանի եվրոպական բուհեր (Դրեզդենի տեխնիկական համալսարան, Օլդենբուրգի համալսարան, Ջենոայի համալսարան):

«Հայաստանում ներառական, թվային ու կանաչ ուղղվածությամբ բարձրագույն կրթության պատշաճ կառավարման և որակի համար գործունեության առանցքային ցուցանիշների ազգային շրջանակի (ԳԱՑԱՇ) ստեղծում» (KPI4HE) ծրագրի մեկնարկային աշխատաժողովը կշարունակվի մինչև հունվարի 31-ը:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • ինչ պատահեց, երբ աշակերտներս ընտրեցին տեխնոլոգիան

    Թեմայի հեղինակ՝ Հասմիկ84

    Վերջերս 7-րդ դասարանում սովորական գրավոր հանձնարարության փոխարեն աշակերտներին առաջարկեցի իրենց աշխատանքը ներկայացնել ցանկացած նախընտրած ձևաչափով՝ վիդեո, սլայդ, ձայնագրություն, պաստառ, գրավոր տարբերակ կամ այլ ստեղծագործ լուծում: Կարծում էի, որ մեծամասնությունը կընտրի…

  • Ինչ պատահեց, երբ աշակերտներս ընտրեցին տեխնոլոգիան

    Թեմայի հեղինակ՝ Հասմիկ84

    Վերջերս 7-րդ դասարանում սովորական գրավոր հանձնարարության փոխարեն աշակերտներին առաջարկեցի իրենց աշխատանքը ներկայացնել ցանկացած նախընտրած ձևաչափով՝ վիդեո, սլայդ, ձայնագրություն, պաստառ, գրավոր տարբերակ կամ այլ ստեղծագործ լուծում: Կարծում էի, որ մեծամասնությունը կընտրի…

  • Բուլինգի կանխարգելումը կրտսեր դպրոցում

    Թեմայի հեղինակ՝ Նարինե Միքայելյան

    Հրավիրում եմ քննարկելու Սիրելի՛ գործընկերներ, Վերջին շրջանում ավելի հաճախ ենք առնչվում կրտսեր դպրոցականների միջև ծաղրանքի, մեկուսացման կամ միմյանց վիրավորելու դեպքերի: Երբեմն դրանք ներկայացվում են որպես «խաղ» կամ «կատակ», սակայն մենք…

  • Ինտերակտիվ ուսուցումը տարրական դպրոցում

    Թեմայի հեղինակ՝ Ալինա Վարդազարյան

    Բարև ձեզ հարգելի' գործընկերներ,մասնավորապես, շատ սիրելի դասվարներ:Անչափ հաճելի է շփվել ու փորձով փոխանակվել բոլորիդ հետ: Կածում եմ բոլորս էլ պարզ գիտակցում ենք,որ տարրական կրթությունը երեխայի կրթական ուղու ամենակարևոր ու զգայուն…

  • Կամուրջ դեպի աշխարհ. ինչո՞ւ է անգլերենն ավելին, քան դպրոցական առարկան

    Թեմայի հեղինակ՝ Մելանյա Մկրտչյան

    Այսօր անգլերենն ավելին է, քան պարզապես քերականական կանոններն ու քննական միավորները: Այն համաշխարհային հաղորդակցության բանալին է, մշակութային դուռ և նոր հնարավորությունների սկիզբ: Շատ սովորողներ կենտրոնանում են վարժություններ կատարելու կամ բարձր…