Կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների կրթության շարունակականության ապահովման խնդիրներին այսօր «Արմենպրես» մամուլի ակումբում անդրադարձել են ՀՀ ԿԳՄՍ նախարարության հանրակրթական և արտադպրոցական հաստատությունների համակարգման բաժնի պետ Ստալ Սարդարյանը և ՅՈՒՆԻՍԵՖ-ի կրթության բաժնի ղեկավար Ալվարդ Պողոսյանը:
Վերջինիս խոսքով՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ի տվյալներով՝ մոտ 250 միլիոն երեխա այսօր կրթությունից դուրս է մնում, և ամեն օր այդ թիվն աճում է: «Մոտ 220 միլիոն երեխա տուժել է տարբեր տիպի հակամարտություններից և կլիմայական ճգնաժամից: Կլիմայական ազդեցությամբ պայմանավորված՝ կրթության ընդհատումները բերում են նրան, որ երեխաները ոչ միայն չեն կարողանում կրթությունը շարունակել իրենց համայնքներում, այլ նաև հանգեցնում են տեղահանությունների: Մյուս ամենամեծ աղետը COVID-ի համավարակով պայմանավորված կրթության ընդհատումն էր: Բազմաթիվ երեխաներ մնացին կրթությունից դուրս, ինչպես նաև ընդհատվեց նրանց կրթությունը: Եթե ժամանակին չի լրացվում կրթության բացը, ապա երեխայի հետագա կրթությունը վտանգված է. նա ավելի հեշտ կթողնի դպրոցական կրթությունը և արդեն կմտնի աշխատաշուկա: Կրթության մեջ արվող ներդրումներն ապագայի համար արվող ներդրումներ են»,-նշել է Ալվարդ Պողոսյանը:
Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված սովորողների կրթության շարունակականության ապահովում
ԿԳՄՍՆ հանրակրթական և արտադպրոցական հաստատությունների համակարգման բաժնի պետ Ստալ Սարդարյանը ներկայացրել է ԼՂ-ից բռնի տեղահանված սովորողների կրթության շարունակականության ապահովման ուղղությամբ իրականացված քայլերը: Նրա խոսքով՝ շատ արագ ձեռնարկվել են բոլոր հնարավոր միջոցները՝ ԼՂ-ից բռնի տեղահանված սովորողների կրթության շարունակականությունն ապահովելու նպատակով: «Այս պահի դրությամբ շուրջ 17 հազար սովորող ընդգրկված է հանրակրթական ուսումնական հաստատություններում. նրանց սոցիալականացման և լավ միջավայր ստեղծելու համար փորձեցինք բաշխվածությունն ապահովել հնարավորինս համաչափ՝ բոլոր մարզերում և Երևանում: Շատ արագ փորձեցինք վերհանել սովորողների հնարավոր խնդիրները. ՏՄԱԿ-ների միջոցով իրականացվել է կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողների հաշվառում, և այդ ուղղությամբ նույնպես ցուցաբերել ենք աջակցություն: Բացի այդ՝ շատ կարևոր էր մասնագիտական կողմնորոշման առումով հասկանալ հատկապես ավարտական դասարաններում սովորողների կարիքները և հետագայում փորձել նաև լրացուցիչ կրթական ծրագրերի միջոցով ապահովել այն բացը, որն ունեցել են երեխաները»,-նշել է բանախոսը:
Նրա խոսքով՝ դասագրքերի առումով ևս դպրոցներին հանձնարարվել էր շատ արագ գույքագրել և նախարարություն ներկայացնել պահանջվող տպաքանակի վերաբերյալ տեղեկատվություն: ԼՂ բոլոր աշակերտներին դասագրքերը տրամադրվել են պետբյուջեի հաշվին:
Ստալ Սարդարյանն անդրադարձել է նաև ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների աջակցության ծրագրին. Կառավարության որոշմամբ հաստատված կարգով նրանց հնարավորություն է տրվել գործուղվելու և աշխատելու մարզերում: Նրանց հատկացվում է 30 տոկոսի չափով հավելավճար, իսկ Սյունիքի և Վայոց ձորի, ինչպես նաև Գեղարքունիքի և Տավուշի մարզի որոշ համայնքների ուսհաստատությունների ուսուցիչներին՝ ևս 50 հազար դրամ ամենամսյա լրավճար: Այս պահի դրությամբ գործուղված ուսուցիչների դիմումների թիվը շուրջ 300 է, որոնցից 250-ը գործուղվել է և աշխատում է:
Կարիքների գնահատման գործընթաց
Ըստ Ալվարդ Պողոսյանի՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ն իր գործընկեր կառույցների հետ միասին աշխատել է ԿԳՄՍ նախարարության հետ. ստեղծվել է արտակարգ իրավիճակներում կրթության շարունակականության ապահովման աշխատանքային խումբ՝ հասկանալու ԼՂ-ից բռնի տեղահանված երեխաների կարիքները: «Կարիքների վերհանման առաջին փուլում հիմնական բացերից մեկը գրենական պիտույքների և պայուսակների բացակայությունն էր, որը կարողացանք գործընկեր կառույցների հետ լրացնել՝ տրամադրելով մոտ հինգ հազարից ավելի պայուսակ ու գրենական պիտույք: Նախարարությունը ևս համայնքների հետ իրականացրել էր այս աշխատանքը: Ե՛վ նախարարությունը, և՛ մենք նախապես աշխատել էինք համայնքների և հյուրընկալող դպրոցների հետ, որպեսզի կարողանային հասկանալ այն խնդիրները, որոնց միջով անցնում էին երեխաներն ու նրանց ընտանիքները: Շատ ցցուն էր երեխաների սոցիալ-հոգեբանական վիճակը: Սկզբնական օրերին դժվարություն կար այս երեխաներին դպրոց բերելու հարցում, և բավականին մեծ աշխատանք պահանջվեց և՛ նախարարությունից, և՛ միջազգային գործընկեր կառույցներից, որպեսզի նրանք գնային դպրոց: Բացի սոցիալ-հոգեբանական կարիքներից՝ անհրաժեշտ էր գնահատել նաև ուսումնական բացը և լրացնել այն, որի ուղղությամբ ևս աշխատանքներ են տարվում: Մեկ այլ մարտահրավեր էր ռուսալեզու դպրոցներում սովորած երեխաների՝ հայկական դպրոցներում ինտեգրումը. հայերենի լրացուցիչ պարապմունքներով փորձում ենք այդ անցումը սահուն իրականացնել»,-նշել է Ալվարդ Պողոսյանը:
Ստալ Սարդարյանն իր հերթին անդրադարձել է այն խնդրին, թե արդյոք ԼՂ-ից բռնի տեղահանված բոլոր սովորողներն են ընդգրկված հանրակրթության գործընթացում. «Մենք փորձում ենք Միգրացիոն ծառայության հետ համատեղ իրականացնել դպրոցահասակ երեխաների քանակական տվյալների համադրություն՝ հասկանալու, թե կա՞ արդյոք դպրոցահասակ սովորողների որոշակի խումբ, որը դեռևս ընդգրկված չէ կրթական գործընթացում: Այդ երեխաներին բացահայտելու և հանրակրթության մեջ ներգրավելու համար համագործակցում ենք Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, Կրթության տեսչական մարմնի, Ոստիկանության և համայնքների հետ: Այս բոլոր շահագրգիռ կառույցների և մարմինների հետ աշխատելով՝ անհրաժեշտ է ձեռնարկել բոլոր միջոցները այդ երեխաներին գտնելու համար»:
Հատուկ կարիքներ ունեցող երեխաների կրթության կազմակերպում
Ըստ Ալվարդ Պողոսյանի՝ Լեռնային Ղարաբաղում չի գործել կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատում: «Օրինակ, Գորիս կատարած այցի ժամանակ ականատես ենք եղել իրավիճակի, որ կենտրոնում ծառայություն ստացող հաշմանդամ 10 երեխաներից որևէ մեկը դպրոց չէր հաճախել, նրանց կարիքը չէր գնահատվել: Այս խնդրին բախվում է նաև Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնը: Կարևոր է նաև հաշմանդամություն ունեցող երեխաներին բացահայտելը. այդ երեխաներին կրթության մեջ ներառելու խնդիր ունենք»:
Ո՞ր խնդիրներն են հանգեցնում երեխաների՝ պարտադիր կրթությունից դուրս մնալուն
Ստալ Սարդարյանի խոսքով՝ 2021 թվականից գործում է պարտադիր կրթությունից դուրս մնացած երեխաներին բացահայտելու և նրանց հանրակրթության մեջ ներգրավելու կարգը, սակայն այն ամբողջությամբ չի լուծել առկա խնդիրները, հետևաբար 2023 թվականին կարգում որոշակի փոփոխություններ են կատարվել, և աշխատանքները բաժանվել են 2 խմբի: Մի խմբում աշխատանքներ են տարվել պարտադիր կրթությունից դուրս մնացածներին բացահայտելու ուղղությամբ, մյուս խմբի թիրախում եղել են պարտադիր կրթությունից դուրս մնալու ռիսկի տակ գտնվող սովորողները: «Այս պահին հաստատված կարգով ԿՏԱԿ-ի էլեկտրոնային համակարգում գործում է պարտադիր կրթությունից դուրս մնացած սովորողների ենթահամակարգը, որտեղ ամեն ուսումնական տարվան ընդառաջ տվյալները համադրվում են բնակչության պետական ռեգիստրում եղած տվյալների հետ ու ներկայացվում են ԿԳՄՍՆ: Նախարարությունն էլ, ըստ անհրաժեշտության, համագործակցելով համապատասխան կառույցների հետ, իրականացնում է այդ սովորողների ներգրավվածությունը հանրակրթության մեջ: Այս պահին ԿՏԱԿ-ը մշակում է ուղեցույց, թե ինչպես պետք է աշխատեն շահագրգիռ կառույցները, և որոնք են դրանց իրավասությունները, որպեսզի կարողանանք այս երեխաներին արագ բացահայտել և վերադարձնել հանրակրթություն»:
Ալվարդ Պողոսյան. «Վիճակագրական տվյալները փաստում են՝ «Ինչո՞ւ երեխան ուսումը չի շարունակում» հարցին ծնողների 70 տոկոսը պատասխանում է, որ երեխան սովորել է այնքան, որքան իրեն պետք էր: Մյուս խնդիրն այն է, որ կրթական համակարգը երեխային տեսնում է, եթե ինչ-որ փուլում նա հաճախել է դպրոց, իսկ եթե չի հաճախել, ապա կրթության վիճակագրական համակարգում նա տեսանելի չէ: Սա առանցքային խնդիր է»:
Ստալ Սարդարյանն այս առումով շեշտել է, որ հարցը որոշակի առումով կարգավորվում է, երբ տվյալները համադրվում են բնակչության պետական ռեգիստրում առկա տվյալների հետ:
Ըստ Ալվարդ Պողոսյանի՝ Վիճակագրական վարչության տվյալներով՝ հարցվածների 10 տոկոսն է նշել, որ կրթությունից դուրս մնալու պատճառը սոցիալական-ընտանեկան պայմաններն են: Ստալ Սարդարյանի խոսքով՝ այսպիսի իրավիճակներում ԿԳՄՍ նախարարությունն աշխատում է համապատասխան կառույցների հետ, որպեսզի լուծվեն ընտանեկան խնդիրների պատճառով կրթությունից դուրս մնացած երեխաների կարիքների բավարարման խնդիրները: Ինչ վերաբերում է համայնքային մարմինների իրականացրած աշխատանքի գնահատմանը, ապա Ստալ Սարդարյանի խոսքով՝ այն նախկինում բավարար չէր, սակայն նոր բարեփոխումները հնարավորություն կտան, որ այդ մարմիններն իրենց աշխատանքները հնարավորինս արդյունավետ իրականացնեն:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Շատերն ասում են. «ԻÕœնչ լավ է, ընդամենը երկու աշակերտ, գործդ ինչքաÕœն թեթև է»: Բայց մենք՝ մանկավարժներս, գիտենք՝ փոքրաթիվ դասարանը ոչ միայն առավելություն է, այլև հսկայական պատասխանատվություն և յուրահատուկ մարտահրավեր: Իմ…
Հարգելի՛ գործընկերներ, Առաջարկում եմ քննարկման թեմա՝ «Արդյո՞ք դասական գրականությունը դեռ խոսում է ժամանակակից պատանու հետ», որը հատկապես արդիական է հայոց լեզվի և գրականության դասավանդման համատեքստում: Ժամանակակից կրթական միջավայրում հաճախ ենք…
Աչքի տակ ունենալով կրթության նոր մարտահրավերները, հաստատված կրթական նոր չոփորոշիչները՝ 21-րդ դարի ուսուցիչը չափազանց մեծ և լուրջ զինանոց պետք է ունենա ժամանակակից աշխարհում սովորողին ուսումնական դաշտ բերելու համար: Այլևս հնաոճ…
Հարցադրում: Արդյո՞ք 10 միավորանոց համակարգը իրականում արտացոլում է աշակերտի գիտելիքը, թե՞ այն միայն լրացուցիչ սթրես է ստեղծում: Ինչպե՞ս գնահատել ջանքը, այլ ոչ միայն արդյունքը:
ՈղջոÕœւյն, հարգելի գործընկերներ և պատմության սիրահարներ: Վերջին շրջանում ավելի հաճախ եմ բախվում այն իրավիճակին, երբ սովորողները դասարան են բերում համացանցից քաղված «այլընտրանքային պատմություն»՝ սկսած Եգիպտական բուրգերի այլմոլորակային ծագման առասպելներից, վերջացրած…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց