ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Կրթության միջազգային օրվա կապակցությամբ

Հունվարի 24, 2024
Պաշտոնական

Հարգելի՛ հայրենակիցներ,

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ընդունած բանաձևով հունվարի 24-ը հռչակվել է Կրթության միջազգային օր՝ ի նշանավորումն համաշխարհային խաղաղության և կայուն զարգացման ապահովման գործում կրթության դերի։ Կարծում եմ՝ այս գաղափարն ավելի քան արդիական է, և այն մղում է ավելի մեծ ջանքերով ամրապնդել կրթության հիմքերը, արժևորել դրա դերն ու հիմնարար նշանակությունը հասարակությունների և պետությունների զարգացման, ներդաշնակ հարաբերությունների ձևավորման և կայացման գործում։

Հայաստանի Հանրապետությունը կրթական տարբեր մակարդակներում բարեփոխումների փուլում է գտնվում, և մենք արդեն հասցրել ենք արձանագրել մեր առաջին հաջողությունները, որոնք բազմապատկվելու են շարունակական աշխատանքի, միասնականության և համառ ջանքերի շնորհիվ։ Մենք հավատում ենք, որ այսօրվա համախումբ աշխատանքը վաղվա բարեկեցության, իրավագիտակից հանրության, կայուն զարգացման գրավականն է։

Մենք հանրապետության բոլոր դպրոցներում փուլային եղանակով ներդրել ենք հանրակրթության նոր չափորոշիչը` որակյալ կրթություն ապահովելու տեսլականով, ակտիվ աշխատանքներ ենք տանում «Ակադեմիական քաղաք» ծրագրի իրականացման ուղղությամբ` միջազգային չափանիշներին համահունչ բուհական համակարգ և ենթակառուցվածքներ ունենալու նպատակով:

Հենց այսօր` Կրթության միջազգային օրը, Ազգային ժողովում օրենսդիր գործընկերների հետ համատեղ լսումներ ենք իրականացնում «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» նոր օրենքի նախագծի վերաբերյալ:

Նախորդ տարի՝ բարեփոխումներին զուգահեռ, մենք կարողացանք առանց համակարգային շեղումների ապահովել նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցների կրթության իրավունքի շարունակականությունը։ Դեռ բազում անելիքներ կան այս ուղղությամբ, և երկար ճանապարհ ունենք անցնելու։

Մեր հասարակությունը մշտապես առանձնակի կարևորությամբ է մոտենում կրթության ոլորտում իրականացվող բոլոր գործընթացներին`դրանց նկատմամբ ցուցաբերելով ընդգծված ուշադրություն: Այսպիսի հանրային ուշադրությունն ավելի է մեծացնում կրթության առանցքային դերակատարների պատասխանատվությունը մեր երեխաների ապագայի և պետության զարգացման հանդեպ:

Մաղթում եմ, որ երբեք չփոխենք մեր պատկառելի վերաբերմունքը կրթության կարևորության հանդեպ, շարունակենք ինքնակրթվել ու կրթությամբ վարակել մեր շրջապատը` հավատով, որ հենց կրթությամբ ենք կարողանալու փոխել և ավելի լավը դարձնել հասարակությունն ու պետությունը։

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • ԴԱՍԱՊԼԱՆ 30 (LESSON PLAN) ,English 11,(pp. 112–114)

    Թեմայի հեղինակ՝ Հերմինե Հայրապետյան

    Հարգելի գործընկերներ, Ներկայացնում եմ 11-րդ դասարանի անգլերենի «READING CORNER» (էջ 112–114) թեմայով ինտերակտիվ դասապլանը: Դասի հիմնական շեշտադրումները․ ՀՊՉ Չափորոշչային Նպատակներ․ Ծավալուն ընթերցանության (Extensive Reading) հմտությունների զարգացում, տեքստի հիմնական իմաստի ընկալում,…

  • ԴԱՍԱՊԼԱՆ 29 (LESSON PLAN) ,English 11 (pp. 107–109)

    Թեմայի հեղինակ՝ Հերմինե Հայրապետյան

    Հարգելի գործընկերներ, Ներկայացնում եմ 11-րդ դասարանի անգլերենի «GRAMMAR CORNER» (էջ 107–109) թեմայով ինտերակտիվ դասապլանը: Դասի հիմնական շեշտադրումները․ ՀՊՉ Չափորոշչային Նպատակներ․ Անցած քերականական թեմաների ամրապնդում, քերականական ձևերի ճիշտ կիրառում բանավոր և…

  • ԴԱՍԱՊԼԱՆ 28 (LESSON PLAN) ,English 11,(pp. 100–102)

    Թեմայի հեղինակ՝ Հերմինե Հայրապետյան

    Հարգելի գործընկերներ, Ներկայացնում եմ 11-րդ դասարանի անգլերենի «GLOSSARY» (էջ 100–102) թեմայով ինտերակտիվ դասապլանը: Դասի հիմնական շեշտադրումները․ ՀՊՉ Չափորոշչային Նպատակներ․ Բառարանից (Glossary) արդյունավետ օգտվելու, բառերի իմաստային երանգները (Contextual Meanings), արտասանությունը (IPA…

  • ԴԱՍԱՊԼԱՆ 27 (LESSON PLAN) ,English 11,(pp. 97–98)

    Թեմայի հեղինակ՝ Հերմինե Հայրապետյան

    Հարգելի գործընկերներ, Ներկայացնում եմ 11-րդ դասարանի անգլերենի «TOPIC 5: HISTORY» (էջ 97–98) թեմայով ինտերակտիվ դասապլանը: Դասի հիմնական շեշտադրումները․ ՀՊՉ Չափորոշչային Նպատակներ․ Պատմական թեմատիկ բառապաշարի յուրացում, անցյալի իրադարձությունների, պատմական աղբյուրների և…

  • ԴԱՍԱՊԼԱՆ 26 (LESSON PLAN) ,English 11, (p. 96)

    Թեմայի հեղինակ՝ Հերմինե Հայրապետյան

    Հարգելի գործընկերներ, Ներկայացնում եմ 11-րդ դասարանի անգլերենի «THEMATIC IDIOMS AND PHRASAL VERBS» (էջ 96) թեմայով ինտերակտիվ դասապլանը: Դասի հիմնական շեշտադրումները․ ՀՊՉ Չափորոշչային Նպատակներ․ Բնապահպանական և առօրյա թեմատիկ դարձվածքների (Idioms) ու…