Ապրիլի 24-ին ոգեկոչման և խնկարկման օր էր Վանաձորի Ղ.Ալիշանի անվան թիվ 27 հիմնական դպրոցում: Միջոցառումը նվիրված էր Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին: Աշակերտները մեծ պատասխանատվությամբ ու հույզերով էին հավաքվել դպրոցի բակում, Մեծ եղեռնին նվիրված երգերով, պարերով ու ասմունքով կերտեցին մեր ժաղովրդի պատմության արյունոտ հատվածն ու հավատի կերոն վառեցին վաղվա օրվա նկատմամբ: Միջոցառումը հուզիչ էր, ճանաչողական, խորը լավատեսությամբ լի ու մեծ համոզմամբ, որ հայ ազգը վերածնվել, պայքարել ու ապրել է իր միասնության շնորհիվ: Մենք հաղթողի հոգեբանությամբ նոր սերունդ ունենք: Դա է մեր ուժն այս աշխարհում: Ավելի քան միայն հիշողություն և ավելի քան միայն պահանջ. սա նոր սերնդի պայքարն է, այդ պայքարը սուրբ է ու հաղթական:
Միջոցառումն ավարտվեց երեկոյան մոմավառությամբ` ի հիշատակ մեր նահատակների։ 102 աշակերտներ 102 մոմերով խաչ կազմեցին` իրենց աղոթքներն ու լույսը ուղղելով առ Աստված: Այնուհետև լույսերով օդապարուկներ բաց թողեցին դեպի երկինք, որոնք խորհրդանշում էին անմեղ զոհերի հոգիների ճախրանքն ու թռիչքը:
Հարգելի գործընկերներ, դիտարկումներս վերաբերում են նախագծային ուսումնառությանը, որը, անկասկած, ողջունելի և ժամանակի պահանջներին համահունչ մոտեցում է: Միաժամանակ, անհրաժեշտ է արձանագրել, որ այն իր հետ բերում է նաև որոշակի դժվարություններ և…
Նախագծի նպատակն է՝ բացահայտել հայ ժողովրդի պատմության էջերը, իր ընտանիքի նահապետների ծննդավայրերը, նրանց անցած ճանապարհը, սերունդների հետ կապը: զարգացնել պատմություն ուսումնասիրելու, հետազտություններ անելու կարողություններ, սովորեցնել ձևակերպել և քայլ առ քայլ…
Հարգելի´ ուսուցիչներ ,ձեզ եմ ներկայացնում իմ ընտրած թեման՝ «21-րդ դարի հմտությունների զարգացմանը միտված մեթոդների կիրառումը հայոց լեզվի և գրականության դասաժամերի ընթացքում »: Հուսով եմ ,որ կմասնակցեք թեմայի քննարկումներին, կանեք մեջբերումներ…
Հարգելի ուսուցիչներ ,սիրով ձեզ եմ ներկայացնում իմ ընտրած թեման՝ « Տեքստային խնդիրների դերը և կարևորությունը մաթեմատիկայի դասավանդման մեջ» և հուսով եմ ,որ կմասնակցեք թեմայի քննարկումներին, կանեք մեջբերումներ ու առաջարկություններ :…
Եկեք միասին քննարկենք՝ Արհեստական բանականության դերը կրթության մեջ․ ռիսկեր թե՞ հնարավորություններ: 21-րդ դարում կրթությունը կանգնած է նորագույն տեխնոլոգիաների, այդ թվում՝ արհեստական բանականության (ԱԲ) ակտիվ ներմուծման շեմին: Բայց արդյո՞ք ԱԲ-ն սպառնալիք…
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան