ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Զանգերը դեռ ղողանջում են

Ապրիլի 26, 2017
Դպրոցական անցուդարձ

Ապրիլի 24-ին Սևանի Մեսրոպ Մաշտոցի անվան հ.1 հիմնական դպրոցում «Զանգերը դեռ ղողանջում են» խորագրով հուշ-ցերեկույթ էր` նվիրված Մեծ եղեռնի զոհերի 102-րդ տարելիցին:

Ցերեկույթին մասնակցում էին դպրոցի 3-9-րդ դասարանների աշակերտները, որոնք կարողացան ներկաներին տեղափոխել 1915թ. արյուն, ջարդ, կոտորած, սով, գաղթի ճամփա…

Ու արյուններ կհոսին…

Աշակերտները ասմունքեցին, երգեցին, պահանջեցին ճանաչում.

Մենք ենք տերը մեր երկրի

Հիշում ենք ու պահանջում…

Այո՜, հիշողությունը, վիշտը կմնա հայի սրտում, վրեժխնդրության ծարավը կմնա հայ մանուկի հայացքում:

Ցերեկույթն ավարտվեց ցեղասպանության նահատակների հուշակոթողի մոտ մոմավառությամբ:

Դպրոցի տնօրենությունը, ուսուցիչներն ու աշակերտները օրն ամփոփեցին Մեծ եղեռնի զոհերի հուշակոթողի մոտ, որտեղ հարգանքի տուրք մատուցեցին անմեղ զոհերի հիշատակին:

Զարուհի Վարդանյան
Սևանի Մեսրոպ Մաշտոցի անվան N1 հիմնական դպրոցի ԴԱԿ