Գերմանիայի Սաքսոնիա-Անհալթ երկրամասի կրթության նախարար Մարկո Թուլները, ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանը և ՀՀ-ում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերը այցելել են Երևանի պետական հումանիտար քոլեջ, որտեղ ներկայացվել է Գերմանիայի կառավարության աջակցությամբ իրականացվող կրթական երկու նախագծերի մեկնարկը: Երևանի պետական հումանիտար քոլեջը պաշտոնապես միացել է Գերմանական միջազգային համագործակցության ընկերության մասնագիտական կրթության ծրագրին՝ (DSD) և միաժամանակ դարձել Սաքսոնիա-Անհալթ երկրամասի Պֆորտա քաղաքի մասնագիտացված դպրոցի երևանյան գործընկերը: DSD ծրագիրը (գերմաներեն լեզվի դիպլոմ) իրականցվում է գերմաներենի խորացված ուսուցմամբ Հայաստանի 6 դպրոցներում, իսկ Երևանի պետական հումանիտար քոլեջը դարձել է առաջին ՄԿՈՒ հաստատությունը, որը միացել է այս ծրագրին: Քոլեջում այս ծրագրի ներդրմանը գերմանական կողմը համաձայնություն է տվել ավելի քան մեկ տարվա փորձարկումից և դիտարկումից հետո: Ծրագիրը հնարավորություն կտա քոլեջի ուսանողներին ստանալ գերմաներենի խորացված գիտելիքներ (B1 մակարդակ), որը բավարար հիմք է առանց իմացության հավելյալ ստուգումների միջին մասնագիտական, առանձին դեպքերում նաև բարձրագույն կրթություն ստանալ Գերմանիայում:ՀՀ ԿԳ նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանը ծրագրի մեկնարկի կապակցությամբ շնորհավորելով ուսանողներին՝ նշել է, որ Հայաստանը լինելով փոքր երկիր, որն ունի հին և արժանավոր պատմություն՝ հրաշալի հասկանում է, որ կրթությունն այն գործիքն է, որով որոշվում է մեր ներկան և ապագան. «Մեր երկրի և յուրաքանչյուր քաղաքացու ապագան պետք է կառուցենք կրթության միջոցով: Մենք ապրում ենք գիտելիքահեն աշխարհում, որտեղ կրթության վրա հիմնված ապագան այլընտրանք չունի: Կրթությունը միայն կոնկրետ առարկաների ուսուցումը չէ, կրթությունը նաև այլ մշակույթների և պատմությունների նկատմամբ բաց և այլ մշակույթների համար հասանելի լինելն է: Այս իմաստով օտար լեզուների որակյալ կրթությունը կարևոր խնդիր է: ՀՀ-ում այժմ մշակվել է օտար լեզուների ուսուցման հայեցակարգ, որն առաջիկայում կդրվի հանրային քննարկման: Նպատակը օտար լեզուների ուսուցման զարգացումն է, որը կնպաստի մեր երկիրն ավելի բաց և հասանելի դարձնել նորարարությունների, տարբեր քաղաքակրթությունների և հասարակությունների համար: Գերմանիայի Դաշնային Հանրապետության հետ անկախության շրջանում մենք անցել ենք արդյունավետ ճանապարհ և ունենք համատեղ գործունեության նվաճումներ»,- նշել է Դ. Սահակյանը՝ ընդգծելով, որ Գերմանիայի կառավարությունը մեծ ներդրում ունի անկախ Հայաստանի կրթական համակարգում:
Գերմանիայի Սաքսոնիա-Անհալթ երկրամասի կրթության նախարար Մարկո Թուլները տեղեկացրել է, որ իրենց երկրամասի համագործակցությունը Հայաստանի հետ սկսվել է դեռ 2005 թվականից. «Մենք քաղաքական համընդհանուր աջակցություն ենք հայտնում Հայաստանի դպրոցներում և ՄԿՈՒ հաստատություններում գերմաներենի զարգացմանը և ուսումնական հաստատությունների միջև հորիզոնական կապերի ամրապնդմանը»,- նշել է Մ. Թուլները՝ հավելելով, որն ինքը տպավորված է հայ ուսանողների ներկայացրած արդյունքներով:
Ուսանողները բարձրաստիճան հյուրերին դիմավորել են առանձնակի հանդիսավորությամբ՝ բակում ցուցադրվել են Սուրբ Հարության տոնի հետ կապված հայկական ազգային ավանդույթները, իսկ այնուհետև դահլիճում գերմաներեն-հայերեն լեզուներով բեմականացում է ներկայացվել:
Հյուրերը նեկա են եղել նաև «Նոյան Տապան» առցանց նախագծի շնորհանդեսին, որի ընթացքում քոլեջի ուսանողները տեսակապով Սաքսոնիա-Անհալթ երկրամասի Պֆորտա քաղաքի մասնագիտացված դպրոցի սովորողներին ներկայացրել են Հայաստանի պատմամշակութային կոթողները՝ 3D մոդելավորմամբ:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության և գիտության նախարարություն
Կրտսեր դպրոցական տարիքում լսելու կարողության զարգացումը սոսկ «լուռ նստելու» հմտություն չէ:Սա բարդ ճանաչողական գործընթաց է,որն ընկած է երեխայի թե՛ ուսումնական առաջադիմության,թե՛ էմոցիոնալ բանականության հիքում: Ինչու՞ է սա առաջնային Լսելը գրագիտության…
(filedata/fetch?filedataid=12060) Արվեստը դպրոցում որպես արտթերապիայի միջոց Այժմ դպրոցն այլևս միայն գիտելիք փոխանցող միջավայր չէ․ այն նաև երեխայի հոգեբանական անվտանգության, ինքնարտահայտման տարածք է:Այս միջավայրում արվեստը դառնում է ոչ միայն գեղագիտական կրթության…
Հարգելի՛ գործընկերներ, լինելով դասվար, գիտեմ, թե որքան հաճելի և, միևնույն ժամանակ, պարտավորեցնող ու դժվար է նոր սերունդ ընդունել դպրոց: Առաջին դասարանցու հարմարումը դպրոցական կյանքին բարդ և պատասխանատու շրջան է: Այն…
Ընտանիք–դպրոց փոխգործակցություն․ ազդեցությունը երեխայի սոցիալական և կրթական առաջընթացի վրա Կրթության ամենաբարձր արդյունքը հանդուրժողականությունն ու համագործակցությունն է... Հելլեն Երեխայի դաստիարակության և կրթության ձեռք բերման կարևոր օղակներից մեկը` դպրոցն է:Դպրոցն ահռելի աշխատանք…
Բանավոր հարցումը արդյո՞ք արդյունավետ մեթոդ է ուսումնառության գործընթացում, և ինչպե՞ս է այն նպաստում երեխայի գիտելիքների ամրապնդմանը և քննադատական մտածողության զարգացմանը Բանավոր հարցումը հանդիսանում է դասի ամենահին, բայց միաժամանակ ամենաարդյունավետ ուսումնական…
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան