ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Մինչև 2026 թվականը կառուցվող, հիմնանորոգվող կամ վերակառուցվող 300 դպրոցների ցանկում ընդգրկվել են նոր դպրոցներ

Դեկտեմբերի 28, 2023
Պաշտոնական

ՀՀ կառավարության որոշմամբ մինչև 2026 թվականը կառուցվող, հիմնանորոգվող կամ վերակառուցվող 300 դպրոցների ծրագրում ընդգրկված հաստատությունների ցանկն ավելացել է 12-ով:

Գործադիրի այսօրվա նիստում ««Մինչև 2026 թվականը կառուցվող, հիմնանորոգվող կամ վերակառուցվող 300 դպրոցների» ծրագրում ընդգրկված դպրոցների ցանկը հաստատելու և ցանկում ընդգրկված դպրոցների համար սահմանված շինարարական աշխատանքների՝ կառուցման, վերակառուցման կամ հիմնանորոգման համար միջամտության աստիճանի ընտրության չափորոշիչները սահմանելու մասին» որոշման մեջ կատարվել են փոփոխություններ և լրացումներ:

Կառուցվող, հիմնանորոգվող կամ վերակառուցվող դպրոցների ծրագրում ներառվել են նոր դպրոցներ՝

  • Երևանի թիվ 124 հիմնական դպրոց (նախկին «Երևանի թիվ 201 հիմնական դպրոց» ՊՈԱԿ–ի տեղակայման վայրում),

  • Երևանի թիվ 64 հիմնական դպրոց,

  • Երևանի Գ. Գուրզադյանի անվան թիվ 163 հիմնական դպրոց,

  • Երևանի թիվ 157 հիմնական դպրոց,

  • Երևանի Ս. Խանզադյանի անվան թիվ 184 ավագ դպրոց,

  • Երևանի Ա. Երզնկյանի անվան թիվ 118 ավագ դպրոց,

  • Երևանի Մ. Սարյանի անվան թիվ 86 հիմնական դպրոց,

  • Երևանի Րաֆֆու անվան թիվ 36 հիմնական դպրոց,

  • Երևանի Ս. Շահմուրադյանի անվան թիվ 85 հիմնական դպրոց,

  • Երևանի Վ. Դավթյանի անվան թիվ 37 հիմնական դպրոց,

  • Երևանի Վ. Վարդևանյանի անվան թիվ 173 և թիվ 31 հիմնական դպրոցներ,

  • Վանաձորի Մ. Մաշտոցի անվան թիվ 15 հիմնական դպրոց:

Որոշմամբ փոփոխության են ենթարկվել նաև Կոտայքի մարզի Զովունի, Պռոշյան և Արամուս բնակավայրերի կառուցվող դպրոցներին առնչվող տեղեկությունները: Մասնավորապես՝ Կոտայքի մարզի Զովունի և Պռոշյան բնակավայրերում, բնակչության թվով պայմանավորված, նոր միջնակարգ դպրոցներ կառուցելու անհրաժեշտություն է առաջացել՝ միաժամանակ գործող դպրոցները պահպանելու միտումով:

Միաժամանակ, նախատեսվում է Կոտայքի մարզի Արամուս բնակավայրի նոր կառուցվող դպրոցի հզորությունը 500-ի փոխարեն սահմանել 800՝ բնակչության թվով պայմանավորված:

Ակնկալվում է, որ որոշման արդյունքում մինչև 2026 թվականը կառուցվող, հիմնանորոգվող կամ վերակառուցվող 300 դպրոցներում ենթակառուցվածքների, շենքային պայմանների բարելավման միջոցով ուսումնական գործընթացի կազմակերպումն ավելի դյուրին կդառնա՝ նպաստելով ուսումնական հաստատություններում կրթության որակի բարձրացմանը:

Կառավարության մեկ այլ որոշմամբ փոփոխություն է կատարվել նաև ՀՀ-ում կրթական ծրագրերի և նախադպրոցական ծառայության իրականացման լիցենզավորման և լիցենզիայի ձևերը հաստատելու մասին կարգում:

Որոշման ընդունման նպատակն է լիցենզավորման կարգում նախադպրոցական հաստատությունների ուսումնական գործունեության համար հասարակական նպատակային նշանակության տարածք ունենալու պահանջը հետաձգել մինչև 2024 թվականի սեպտեմբերի 30-ը:

Մինչ այդ ընկերությունները կարող են լիցենզավորման պարտադիր գործընթաց անցնել ինչպես հասարակական, այնպես էլ բնակելի նշանակության տարածքներում գործունեության համար՝ ներկայացնելով նախադպրոցական կրթական ծրագրի կամ ծառայության իրականացման նպատակով պահանջվող փաստաթղթերը:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Համագործակցային ուսուցում

    Թեմայի հեղինակ՝ Nunufar

    Համագործակցային ուսուցում Համագործակցային ուսուցման տեսակներից է խմբային աշխատանքը , որը կարևոր դեր ունի մաթեմատիկայի ուսուցման գործընթացում: Խմբային աշխատանքի կիրառումը մաթեմատիկայի դասերին ուղղված է մի քանի կարևոր նպատակների իրականացմանը․ զարգացնել տրամաբանական…

  • Շախմատի դասավանդման մեթոդները և դրանց կիրառությունը դպրոցական կրթության մեջ

    Թեմայի հեղինակ՝ KHAraqs

    Հարգելի գործընկերներ սիրով ներկայացնում եմ իմ զեկույցի թեման: Մեծ հետաքրքրությամբ կսպասեմ ձեր դիտարկումներին: Ներածություն Շախմատը դպրոցական կրթության մեջ կարևոր դեր ունի սովորողների մտավոր կարողությունների զարգացման գործում: Այն նպաստում է տրամաբանական…

  • «Սովորել սովորեցնել. Ինչպե՞ս զարգացնել մետաճանաչողությունը»

    Թեմայի հեղինակ՝ Նարինե Գրիգորյան

    «Հարգելի՛ գործընկերներ, այսօր միայն գիտելիք տալը բավարար չէ: Ամենակարևորը երեխային «սովորել սովորեցնելն» է կամ մետաճանաչողությունը: Սա օգնում է աշակերտին գիտակցել իր ուժեղ կողմերը և կառավարել իր մտածողությունը: Իմ 4-րդ դասարանի…

  • Միջառարկայական կապերի մասին

    Թեմայի հեղինակ՝ *Քրիստինա*

    «Գործընկերներ, հաճախ լսում ենք, որ աշակերտները տարբերակում են «հումանիտար» և «բնագիտական» ուղղությունները: Ի՞նչ եք կարծում, հնարավոր է՞, օրինակ, Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» ստեղծագործությունը վերլուծել կենսաբանի աչքերով (էկոհամակարգ, տեսակների պայքար)…

  • «Սովորողի գործակալություն. Ինչպե՞ս տալ ընտրության իրավունք»

    Թեմայի հեղինակ՝ Նարինե Գրիգորյան

    «Հարգելի՛ գործընկերներ, որպես մանկավարժներ՝ մենք հաճախ ստանձնում ենք «դասի դիրիժորի» դերը՝ կառավարելով ամեն մի վայրկյանն ու գործողությունը: Սակայն ժամանակակից կրթական միտումները մեզ հուշում են անցում կատարել դեպի Սովորողի գործակալություն (Student…