ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Այվազովսկի բաց դաս

Ապրիլի 25, 2017
Դպրոցական անցուդարձ

IXա դասարանում անցկացվեց դասղեկի բաց դաս, որը նվիրված էր Հովհաննես Այվազովսկու ծննդյան 200 -ամյակին և ստեղծագործական կյանքին:Դասը սկսվեց Պ. Ադամյանի խոսքերով, որոնք ուղղված  էին նկարչին: Ալ. Սպենդիարյանի «Ղրիմյան էսքիզներ» սյուիտի հնչյունների ներքո հնչեցին բանաստեղծություններ և քառյակներ: Աշակերտները ներկայացրին մեծ ծովանկարչի կյանքից հետաքրքիր դրվագներ, լեգենդներ նրա մասին:Նախօրոք պատրաստված սալիկահանդեսով ցուցադրվեցին տասնյակ նկարներ՝ «9 –րդ ալիք»,«Քաոս»,«Սև ծովը»,«Նոյն իջնում է Արարատից»,«Թուրքական ծովի պայթյունը» և այլն, որոնց մասին ներկայացվեցին որոշ մանրամասներ:Հավելենք նաև, որ դասղեկ՝ Ա. Բզնունու նախաձեռնությամբ աշակերտները ցանկություն հայտնեցին այցելել Երևանի պետական պատկերասրահ՝ մայիս ամսվա ընթացքում կազմակերպվող Այվազովսկու հոբելյանական ցուցահանդեսին:

                                                                     Կազմակերպիչ՝  Աղբյուր  Բզնունի

  • Առցանց գործիքների կարևորությունը ուսուցման գործընթացում

    Թեմայի հեղինակ՝ Maro

    Ժամանակակից կրթական համակարգում առցանց գործիքները դարձել են անբաժանելի մասը՝ բացելով ուսուցման և ուսումնառության նոր հնարավորություններ: Դրանք ոչ միայն հեշտացնում են կրթական գործընթացը, այլև այն դարձնում ավելի հետաքրքիր, մատչելի և արդյունավետ:Դրանց…

  • ՀԵՔԻԱԹԱՍՏԵՂԾՄԱՆ ԿԱՐՈՂՈՒԹՅԱՆ ՁԵՎԱՎՈՐՈՒՄԸ ՏԱՐՐԱԿԱՆ ԴԱՍԱՐԱՆՆԵՐՈՒՄ

    Թեմայի հեղինակ՝ hak.xachatryan

    Հարգելի ուսուցիչներ, սիրով ձեզ եմ ներկայացնում իմ <<Հեքիաթաստեղխման կարողության ձևավորումը տարրական դասարաններում>> վերնագրով թեման: Մայրենիի ծրագրերում և դասագրքերում ոչ պակաս կարևոր է հեքիաթի տեղն ու դերը, քանի որ հեքիաթն ունի…

  • Խնայողության մշակույթ

    Թեմայի հեղինակ՝ simonyannara25@gmail.com

    Խնայողության մշակույթի բացակայությունն է ազդում մարդկանց սոցիալական և տնտեսական բարեկեցության վրա, թե մարդկանց ցածր եկամուտներն ու երկրի սոցիալ-տնտեսական վիճակը: Խնդրում եմ գրել կարծիքներ` ի նկատի ունենալով մեր իրականությունը: Շնորհակալություն:

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Այս թեմայի ուսումնասիրության նպատակն է թվային բազմությունների հետ ծանոթացումը, բազմությունների հետ գործողություններ կատարելու հմտությունների ձևավորումը և զարգացումը, բազմությունների հատման և միավորման գաղափարի ներմուծումը, բազմությունների հատումն ու միավորումը հատուկ պայմանանշաններով գրառելու…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…