ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը լրագրողների հետ հանդիպմանն այսօր անդրադարձել է նաև նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության ոլորտում 2023 թվականին իրականացված աշխատանքներին:
Այս համատեքստում նա առանձնակի կարևորել է «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» նոր օրենքի մշակումը: Արաքսիա Սվաջյանը տեղեկացրել է՝ օրենքի նախագիծը հավանության է արժանացել ՀՀ կառավարության նիստում և ներկայացվել Աժ։ Նախագծերի փաթեթով առաջարկվող փոփոխությունները ներառում են մի շարք առանցքային ուղղություններ, այդ թվում՝ ՄԿՈՒ օրենքում օգտագործվող հասկացությունների և դրանց սահմանումների ներդաշնակեցում, աշխատանքի վրա հիմնված ուսումնառության (դուալ) համակարգի կատարելագործում, կրթության կառավարման ու կազմակերպման համագործակցային մոդելի ներդրում՝ սոցիալական գործընկերության պատասխանատվություն և այլն:
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը ներկայացրել է նաև ՄԿՈՒ ոլորտում ներդրված կրթաթոշակային քաղաքականությունը, որը սեպտեմբերից վերանայվել է մի շարք ուղղություններով, այդ թվում՝ գյուղատնտեսական, արդյունաբերական և շինարարական: Մասնավորապես՝ ՀՀ կառավարության կողմից յուրաքանչյուր տարի հաստատված առաջնահերթ և կարևոր ոլորտների մասնագիտությունների ցանկով հիմնական կրթության հիմքով ընդունված ուսանողներին առաջին կուրսում տրամադրվում է 50000 դրամի չափով կրթաթոշակ, իսկ հաջորդ կուրսերում՝ նախորդ ուսումնական տարվա արդյունքներով. միայն «գերազանց» և (կամ) «լավ» գնահատականներ ունենալու դեպքում՝ 50000 դրամի չափով, իսկ 75 տոկոսից ոչ պակասը «գերազանց» և (կամ) «լավ» գնահատականներ ունենալու դեպքում՝ 40000 դրամի չափով: «Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների սոցիալական պաշտպանության մասին» կամ «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենքներով սահմանված սոցիալական խմբի, ինչպես նաև սահմանամերձ և բարձրլեռնային բնակավայրերի ուսումնական հաստատության ուսանողներին՝ գերազանց առաջադիմության դեպքում տրվում է 25000 դրամի չափով կրթաթոշակ:
4 նոր մասնագիտություն՝ ՆՄՄԿ ուսումնական հաստատություններում
Արաքսիա Սվաջյանը նաև տեղեկացրել է՝ 2023 թվականի դրությամբ դուալ ուսուցման մոդելը ներդրված է Հայաստանի 20 հաստատությունում` շուրջ 24 մասնագիտությամբ (գյուղատնտեսության, ՏՏ, գինեգործության, զբոսաշրջության, ճշգրիտ ճարտարագիտության, լոգիստիկայի ոլորտների գծով)։ 2023 թվականին մշակվել և փորձնական ներդրվել է դուալ (երկակի) ուսուցման համակարգ՝ 4 գյուղատնտեսական մասնագիտությունով. գործընթացը շարունակական է։
Վերանայման փուլում է գտնվում նաև նախնական /արհեստագործական/ և միջին մասնագիտական կրթության մասնագիտությունների և որակավորումների ցանկը, որի նպատակն է դրանք դարձնել առավել նպատակային, աշխատաշուկայի կարիքներին համապատասխան, ինչպես նաև զբաղմունքների միջազգային դասակարգիչներին և կրթական ծրագրերին: Աշխատանքների ավարտը նախատեսված է 2024 թվականին:
2023 թվականին 4 նոր մասնագիտություն է ներդրվել ՆՄՄԿ ուսումնական հաստատություններում՝ «Ավիացիոն սարքեր և համալիրներ», «Բազմուղի հեռահաղորդակցման համակարգեր», «Ավտոմատիկան, հեռուստամեխանիկան և կապը տրանսպորտում (ըստ տրանսպորտային տեսակների)», «Գինեգործություն» և «Ագրոնոմիա»։
Միավորվել և վերակազմակերպվել են 5 ուսումնական հաստատություններ
ԿԳՄՍ նախարարի տեղակալն անդրադարձել է նաև ՆՄՄԿ ուսումնական հաստատությունների և դրանցում ուսուցանվող մասնագիտական ծրագրերի օպտիմալացման գործընթացին: Արաքսիա Սվաջյանի խոսքով՝ միավորվել և վերակազմակերպվել են 5 ուսումնական հաստատություններ, վերակազմակերպման նպատակով քարտեզագրվել են 10 ՆՄՄԿ ուսումնական հաստատություններ՝ առաջիկա 2 տարիների ընթացքում: Իրականացվել է Երևանի և մարզերի ՆՄՄԿ ուսումնական հաստատությունների շենքային պայմանների բարելավում, գույքով և սարքավորումներով հագեցում։ Ընթացքի մեջ են 6 ուսումնական հաստատությունների շենքային պայմանների բարելավման աշխատանքները, 2023 թվականին 2 ՆՄՄԿ ուսումնական հաստատությունների տրամադրվել է 7 համակազմ ուսումնալաբորատոր գույք և սարքավորում: Աշխատանքները կրում են շարունակական բնույթ:
Կարողությունների զարգացման ծրագրեր ՄԿՈՒ ոլորտում
Նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն առանձնահատուկ կարևորել է նաև ոլորտում կարողությունների զարգացման ծրագրերը՝ տեղեկացնելով, որ այս տարի ՄԿՈՒ ոլորտի հանրակրթական առարկաներ դասավանդող 60-ից ավելի մանկավարժներ կամավոր ատեստավորման շնորհիվ բարձրացված դրույքաչափ և հավելավճար կունենան:
Արաքսիա Սվաջյանը նաև տեղեկացրել է, որ հանրային քննարկման է ներկայացվել «Արհեստագործական և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողների ատեստավորման հանձնաժողովների ձևավորման, դրանց գործունեության և ատեստավորման ենթակա մանկավարժական աշխատողների վերապատրաստման և ատեստավորման կարգը»։ Վերոնշյալ նախագծի արդյունքում նախատեսվում է մանկավարժական աշխատողների աշխատավարձերի բարձրացում և հավելավճարի տրամադրում. փոփոխության արդյունքում դրույքաչափը կդառնա 200 000 ՀՀ դրամ, և ըստ ատեստավորման արդյունքի՝ կտրամադրվի համապատասխան չափի (30%, 40%, 50%) հավելավճար:
ԼՂ-ից բռնի տեղահանված ուսանողների աջակցության ծրագրեր
Արաքսիա Սվաջյանը նաև տեղեկացրել է, որ Կառավարությունը երեկվա նիստում հաստատել է ՀՀ նախնական (արհեստագործական), միջին, բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների վճարովի համակարգում մինչև 2023 թվականի սեպտեմբերի 19-ն ընդգրկված Լեռնային Ղարաբաղի սովորողների ուսման վարձի փոխհատուցման տրամադրման կարգը: Նոր որոշման շահառուները մոտ 935 ուսանողներ են, որոնցից 75-ը՝ ՄԿՈՒ ոլորտից: Այս որոշմամբ փոխհատուցվելու է 2023/24 ուստարվա առաջին կիսամյակի ուսման վարձը:
Արաքսիա Սվաջյանը հիշեցրել է, որ հոկտեմբերի 12-ի որոշմամբ հաստատվել էր սեպտեմբերի 19-ից հետո Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ԼՂ-ում նախնական և միջին, բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրեր իրականացրած ուսումնական հաստատությունների առկա և հեռակա ուսուցման համակարգի ուսանողներին ուսման վարձի լրիվ կամ մասնակի փոխհատուցման նպատակով կրթաթոշակի տրամադրման կարգը: Այս պահի դրությամբ այդ խմբի ավելի քան 1100 ուսանող ընդգրկված է քոլեջներում և ուսումնարաններում:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Հարգելի գործընկերներ, դիտարկումներս վերաբերում են նախագծային ուսումնառությանը, որը, անկասկած, ողջունելի և ժամանակի պահանջներին համահունչ մոտեցում է: Միաժամանակ, անհրաժեշտ է արձանագրել, որ այն իր հետ բերում է նաև որոշակի դժվարություններ և…
Նախագծի նպատակն է՝ բացահայտել հայ ժողովրդի պատմության էջերը, իր ընտանիքի նահապետների ծննդավայրերը, նրանց անցած ճանապարհը, սերունդների հետ կապը: զարգացնել պատմություն ուսումնասիրելու, հետազտություններ անելու կարողություններ, սովորեցնել ձևակերպել և քայլ առ քայլ…
Հարգելի´ ուսուցիչներ ,ձեզ եմ ներկայացնում իմ ընտրած թեման՝ «21-րդ դարի հմտությունների զարգացմանը միտված մեթոդների կիրառումը հայոց լեզվի և գրականության դասաժամերի ընթացքում »: Հուսով եմ ,որ կմասնակցեք թեմայի քննարկումներին, կանեք մեջբերումներ…
Հարգելի ուսուցիչներ ,սիրով ձեզ եմ ներկայացնում իմ ընտրած թեման՝ « Տեքստային խնդիրների դերը և կարևորությունը մաթեմատիկայի դասավանդման մեջ» և հուսով եմ ,որ կմասնակցեք թեմայի քննարկումներին, կանեք մեջբերումներ ու առաջարկություններ :…
Եկեք միասին քննարկենք՝ Արհեստական բանականության դերը կրթության մեջ․ ռիսկեր թե՞ հնարավորություններ: 21-րդ դարում կրթությունը կանգնած է նորագույն տեխնոլոգիաների, այդ թվում՝ արհեստական բանականության (ԱԲ) ակտիվ ներմուծման շեմին: Բայց արդյո՞ք ԱԲ-ն սպառնալիք…
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան