ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

«Բարեփոխումների վճռորոշ փուլում յուրաքանչյուրիս աշխատանքի որակը կարևոր է». Ժաննա Անդրեասյանը մասնակցել է ԿԶՆԱԿ-ի ամփոփիչ ժողովին

Դեկտեմբերի 22, 2023
Լուրեր կազմակերպություններից

Երևանի Հակոբ Կարապենցի անվան թիվ 6 հիմնական նորակառույց դպրոցում այսօր տեղի է ունեցել Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոնի՝ 2023 թվականին իրականացրած աշխատանքների տարեվերջյան ամփոփիչ հաշվետու ժողովը, որին մասնակցել են ԿԳՄՍ նախարար, «ԿԶՆԱԿ» հիմնադրամի կառավարման խորհրդի նախագահ Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը:

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ողջունել է ներկաներին և ընդգծել՝ «300 դպրոց, 500 մանկապարտեզ» պետական ծրագրի շրջանակում կառուցված դպրոցում միջոցառման անցկացումը խորհրդանշական է. «Այս ծրագիրը ոչ միայն շինության, այլև առաջին հերթին կրթության բովանդակության մասին է, ու շատ կարևոր է, որ դրա մասին այսօր խոսում ենք նոր միջավայրում»:

Նախարարը շնորհակալություն է հայտնել ԿԶՆԱԿ-ի աշխատակազմին կատարած աշխատանքի համար՝ ի դեմս տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արտաշես Թորոսյանի, կարևորել կառույցի դերը կրթության ոլորտի բարեփոխումներում. «Մենք այժմ բարեփոխումների վճռորոշ փուլում ենք, որտեղ շատ կարևոր են յուրաքանչյուրիս աշխատանքի որակն ու պատասխանատվությունը: ԿԶՆԱԿ-ի յուրաքանչյուր գործողություն մեծ ազդեցություն է ունենում կրթության ոլորտի վրա, և այսօր՝ ավելի քան երբևէ, պետք է ուշադիր լինենք մեր անելիքին ու այն ուղերձներին, որոնք ուղղված են դպրոցներին: Պետք է հետևողական լինենք, որ դրանք ճիշտ հասկացվեն և կիրառվեն այնպես, ինչպես մտածված էր ի սկզբանե»:

Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է, որ ԿԶՆԱԿ-ի կառավարման խորհրդում քննարկվել է կառույցում կառուցվածքային փոփոխություն իրականացնելու հարցը: Ըստ նախարարի՝ առկա խնդիրները պահանջում են համարժեք արձագանք, և փոփոխությունը կնպաստի, որպեսզի ԿԶՆԱԿ-ն ավելի ճկուն կիրառի իր ռեսուրսները և առաջնորդի նախատեսվող փոփոխությունները դպրոցներում:

«Յուրաքանչյուր փոփոխություն իր հետ բերում է նաև դժվարություններ ու խնդիրներ, և աշխատանքի ընթացքում են ի հայտ գալիս բացերն ու թերությունները: Այս պարագայում պետք է անենք հնարավորը՝ շարունակական ջանքերով բարելավելու մեր աշխատանքի որակը»,- ասել է Ժաննա Անդրեասյանը:

Հանդիպման ընթացքում Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոնի ժամանակավոր պաշտոնակատար Արտաշես Թորոսյանը հակիրճ ներկայացրել է 2023 թվականի աշխատանքները: Ըստ նրա՝ ՀՀ բոլոր դպրոցներում, բացի Տավուշի մարզից, վերապատրաստվել է շուրջ 29.000 ուսուցիչ՝ 890 խմբով, անցկացվել են 120 սեմինար, տարբեր ձևաչափի խորհրդատվություններ: Արտաշես Թորոսյանի ընդգծմամբ՝ նախադպրոցական ուսումնական հաստատություններում ևս նոր չափորոշչի ներդրմամբ վերապատրաստվել են 112 տնօրեն, 1050 մանկավարժական աշխատող:

Արտաշես Թորոսյանը ներկայացրել է վերապատրաստումների ուղղությունները և նշել, որ առանձնակի կարևորվել է դպրոցներում նախագծային աշխատանքների անցկացումը, որը թեև դեռևս որոշակի թերություններով է իրականացվում, բայց մշտապես տրվող խորհրդատվություններով շտկվում է: Այս համատեքստում Արտաշես Թորոսյանն ընդգծել է՝ Տավուշի մարզում 2-րդ տարվա ավարտին նոր չափորոշչի փորձարկումներն ավելի լավ արդյունքներ են գրանցել, և սկզբունքները յուրացվել են, ինչը նշանակում է, որ առաջ եկած դժվարությունները՝ պայմանավորված բարեփոխումներով, հաղթահարելի են: Տեղեկացվել է, որ մյուս տարի կանցկացվեն մենթոր դպրոցների փառատոներ՝ երկու ամիսը մեկ անգամ, ինչը հնարավորություն կտա ուսուցիչներին փոխանակվել ձեռքբերումներով ու գաղափարներով:

Հանդիպումն ամփոփվել է «Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոն» հիմնադրամի ստորաբաժանումների ներկայացրած առանձին հաշվետվություններով:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • 9-րդ դաս. Բնագիտություն առարկայի քննությունը ուս. նախագծի միջոցով անցկացնելու մասին

    Թեմայի հեղինակ՝ manush

    ՀՀ ԿԳՄՍ նախարարի մարտի 11-ի 2024 թվականի N 07-Լ հրամանով հաստատվել է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների 2023-2024 ուսումնական տարվա 9–րդ դասարանի «Բնագիտություն» («ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն»՝ սովորողի…

  • Նախագծային ուսուցում. Հայեցակարգ և ուսուցիչների վերապատրաստման մոդուլ

    Թեմայի հեղինակ՝ manush

    Հարգելի գործընկերներ, ՀՀ ԿԳՄՍ նախարարի մարտի 11-ի 2024 թվականի N 08-Լ հրամանով հաստատվել է «Նախագծային ուսուցման հայեցակարգը և ուսուցիչների վերապատրաստման մոդուլը»: ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանը և հավելվածը նախարարության պաշտոնական կայքում…

  • Ուսուցման արդի մեթոդները 2

    Թեմայի հեղինակ՝ manush

    Հեղինակ՝ Ani Hovhannisyan (https://forum.armedu.am/member/9839-ani-hovhannisyan) Այս թեման Անի Հովհաննիսյանի «Ուսուցման արդի մեթոդները որպես սովորողի ուսումնառության մոտիվացիա (https://forum.armedu.am/forum/%D5%AF%D6%80%D5%A9%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%B8%D5%AC%D5%B8%D6%80%D5%BF/%D5%B4%D5%A1%D5%BD%D5%B6%D5%A1%D5%A3%D5%A5%D5%BF

  • Ուսուցման արդի մեթոդները

    Թեմայի հեղինակ՝ Ani Hovhannisyan

    Ուսուցման արդի մեթոդները որպես սովորողի ուսումնառության մոտիվացիա Ինչպես ասել է ամերիկացի հոգեբան Ֆրեդերիկ Սքիները «Աշխարհը բարելավելու համար հարկավոր է շրջվել դեպի դրական կրթական մեթոդներ: Այն պահից, եր բացահայտվեն առավել արդյունավետ…

  • Նախագծային ուսուցում

    Թեմայի հեղինակ՝ Մարիետա

    Նախագծային ուսուցումը դասավանդման մեթոդ է, որի միջոցով սովորողները ձեռք են բերում գիտելիքներ և հմտություններ՝ որոշակի ժամանակ հետազոտելով գործնական, համալիր և հրատապ բնույթի հարցեր, խնդիրներ և մարտահրավերներ: Նախագիծը առանձին սովորողների կամ…