ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը հանդես է եկել տարեվերջյան ամփոփիչ ասուլիսով՝ լրագրողներին ներկայացնելով հանրակրթության, նախադպրոցական, նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության ոլորտներում 2023 թվականին իրականացված աշխատանքները:
Նախադպրոցական անվճար կրթություն՝ զինվորականների և սոցիալապես անապահով ընտանիքների երեխաների համար
Անդրադառնալով նախադպրոցական կրթության ոլորտին՝ նախարարի տեղակալն ընդգծել է՝ շարունակվել են բովանդակային զարգացման և բարելավման աշխատանքներ. մասնավորապես՝ նախադպրոցական պետական չափորոշիչը ներդրվել է 180 մանկապարտեզներում:
«Այս բոլոր հաստատություններում իրականացվել են կարողությունների զարգացմանը միտված վերապատրաստումներ ինչպես ղեկավար անձնակազմի, այնպես էլ նախադպրոցական ոլորտի մանկավարժների համար, որոնց ավելի քան 2500 մասնագետներ են մասնակցել: Նախադպրոցական կրթության հասանելիությունն ու մատչելիությունն ապահովելու նպատակով հանրապետության ողջ տարածքում այս տարվանից արդեն իսկ ներդրվել է համընդհանուր ներառական կրթությունը, որի շրջանակում կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող հազարից ավելի երեխաներ անվճար հաճախում են մանկապարտեզներ»,- ասել է Արաքսիա Սվաջյանը:
Նախադպրոցական կրթության հասանելիության ապահովման նպատակով այս տարվա սեպտեմբերից զինծառայողների ընտանիքների երեխաները նախադպրոցական ուսհաստատություններ են հաճախում անվճար. նրանց համար վճարում է պետությունը: Հաջորդ տարվանից նույն ծրագրով կիրականացվի նաև սոցիալապես անապահով ընտանիքների երեխաների նախադպրոցական կրթությունը:
Նախադպրոցական հաստատության տնօրենների պարտադիր հավաստագրում
Կրթության որակի բարելավման շրջանակում ԿԳՄՍ նախարարի տեղակալը կարևորել է նախադպրոցական ուսումնական հաստատության կառավարման բարեփոխումներին ուղղված քայլերը, որոնց շրջանակում պարտադիր է դարձել տնօրենների հավաստագրումը:
«Այս տարի բավականին մեծ ծավալով ունեցել ենք նախադպրոցական ուսումնական հաստատության հավաստագրվող տնօրեններ և հավակնորդներ: Օրենքի հստակ դրույթ է սահմանվել, ըստ որի՝ մինչև 2024 թվականի հունիսի 1-ը բոլոր ղեկավարող տնօրենները պետք է հավաստագրված լինեն, այլապես իրենց գործունեությունը շարունակել չեն կարողանա: Մյուս կարևոր փոփոխությունը կապված է նախադպրոցական ծառայությունների և զարգացման կենտրոնների լիցենզավորման պահանջի հետ»,- նշել է Արաքսիա Սվաջյանն ու տեղեկացրել, որ այդ գործընթացի վերջնաժամկետը դեկտեմբերի 30-ն է, բայց այն կազմակերպությունները, որոնք մինչ այդ դիմած կլինեն, կհամարվեն լիցենզավորման գործընթացում:
Հանրակրթության ոլորտի բարեփոխումներ
ԿԳՄՍ նախարարի տեղակալի խոսքով՝ հանրակրթության ոլորտում աշխատանքները շարունակվել են երեք հիմնական ուղղություններով՝ բովանդակության զարգացում, մասնագիտական կարողությունների զարգացում և ենթակառուցվածքների ապահովում:
Արաքսիա Սվաջյանը տեղեկացրել է՝ Տավուշի մարզի բոլոր ուսհաստատությունների 1-12-րդ դասարաններում ուսուցումն արդեն իսկ իրականացվում է հանրակրթության պետական նոր չափորոշչով, իսկ ուսումնական տարվա ավարտին առաջին անգամ ավարտական, պետական ավարտական քննությունները կիրականացվեն նոր ձևաչափով՝ չափորոշչի պահանջներին համապատասխան: Այս համատեքստում Արաքսիա Սվաջյանը տեղեկացրել է, որ արդեն իսկ առկա է Համաշխարհային բանկի կողից իրականացված երկամյա ուսումնասիրության զեկույցի նախնական տարբերակը, որը հաջորդ տարեսկզբին կհանրայնացվի:
Հանրակրթության նոր չափորոշչի արդյունքների գնահատում
«Արդյունքները վկայում են, որ երկու տարվա ընթացքում ունենք 6 ամսվա դինամիկ աճ, որը բավականին տպավորիչ ցուցանիշ է: 2023-2024 ուստարում ՀՀ բոլոր ուսումնական հաստատությունների 2-րդ, 5-րդ և 7-րդ դասարաններում ներդրվել է նոր չափորոշիչը, և այդ նպատակով վերապատրաստվել են բոլոր դպրոցների տնօրենները, նրանց տեղակալները, ուսուցիչները»,- ասել է Արաքսիա Սվաջյանը:
Ստեղծվել են նոր դասագրքեր
Նախարարի տեղակալն անդրադարձել է նաև նոր ձևաչափով դասագրքերի ստեղծման ու տպագրման գործընթացին, որն այս տարի իրականացվել է առաջին անգամ, և որի արդյունքում 30 անուն դասագիրք է ստեղծվել: Արաքսիա Սվաջյանի խոսքով՝ սա հնարավորություն է տվել դասագրքաստեղծ գործընթացում ապահովելու ավելի մեծ մասնակցայնություն, իսկ մեկ դասագրքի ստեղծման արժեքն ավելի քան 30 %-ով նվազել է: Ծնողների համավճարի պարագայում ևս առկա է վճարների նվազում:
Արաքսիա Սվաջյանը նաև տեղեկացրել է, որ որակյալ կրթության ցուցանիշները ևս մեկ անգամ ստուգելու նպատակով 2025 թվականին առաջին անգամ PISA (The Program for International Student Assessment) միջազգային ստուգատեսին կմասնակցի նաև Հայաստանը: Սա հնարավորություն կտա տարբեր երկրների համեմատությամբ գնահատել բնագիտական առարկաների, ֆունկցիոնալ գրագիտության և մի շարք այլ ուղղություններով հանրակրթության որակը՝ հստակ արդյունքային ցուցիչներով:
Պատասխանելով լրագրողների հարցերին՝ Արաքսիա Սվաջյանը նշել է, որ այժմ իրականացվում է նոր դասագրքերի վերաբերյալ կարծիքների հավաքագրում: Վերջերս հանդիպում է տեղի ունեցել «Հայոց պատմություն 7» դասագրքի շուրջ հրապարակային մտահոգություններ արտահայտած ակադեմիական շրջանակի ներկայացուցիչների հետ, որին նաև գրքի հեղինակն է մասնակցել: Նախարարությունը դասագրքի վերաբերյալ մասնագիտական դիտարկումների ամփոփաթերթը կներկայացնի անկախ փորձաքննության:
Նոր հնարավորություն՝ կամավոր ատեստավորումը չհաղթահարած ուսուցիչների համար
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը տեղեկացրել է, որ ուսուցչի մասնագիտական զարգացման ու վարձատրության փոխկապակցված մեխանիզմների ներդրման ծրագրի շրջանակում այս տարի ևս շարունակվել է կամավոր ատեստավորման գործընթացը, որին 2023 թվականին ավելի քան 4 հազար ուսուցիչներ են մասնակցել:
Նշենք՝ 1018 ուսուցիչ ցուցաբերել է 70-79 տոկոս արդյունք, 714-ը՝ 80-89 տոկոս, 246-ը՝ 90-100 տոկոս արդյունք: 998 ուսուցիչ համարվում է ատեստավորված և ունի դրույքաչափի փոփոխություն: Կամավոր ատեստավորման երեք տարվա վերլուծության արդյունքում /առանց կրկնակի մասնակցության/՝ 70-100 տոկոս արդյունք է ցուցաբերել և համապատասխան տոկոսով հավելավճար է ստանում 2697 ուսուցիչ, իսկ 1133 ուսուցիչ ունի դրույքաչափի փոփոխություն:
2021-2023 թթ. կամավոր ատեստավորման արդյունքում հայտ է ներկայացրել 11575 ուսուցիչ/անձ, գործընթացին մասնակցել է 7618 ուսուցիչ, 70-79 տոկոս արդյունք է ցուցաբերել 1705-ը, 80-89 տոկոս՝ 1284-ը, 90-100 տոկոս՝ 560-ը, իսկ 60-69 տոկոս արդյունք ցուցաբերել է 1630 ուսուցիչ: Վերջին խմբի ուսուցիչները դրույքաչափի փոփոխություն են ունեցել. աշխատավարձը սահմանվել է 200 հազար դրամ:
ԿԳՄՍ նախարարի տեղակալի խոսքով՝ շուրջ 200 ուսուցիչների աշխատանքային պայմանագրերը պետք է լուծարվեին, քանի որ կամավոր ատեստավորմանը բավարար արդյունք ցույց չտալուց նրանք հետո երկու անգամ չեն մասնակցել վերաատեստավորման գործընթացին: Այդուհանդերձ, իրավական ակտերի լրացուցիչ ուսումնասիրությունից հետո որոշում է կայացվել նրանց երրորդ անգամ վերաատեստավորմանը մասնակցելու հնարավորություն ընձեռել:
«Նրանք կշարունակեն դասավանդել, բայց նրանց առջև ևս մեկ անգամ ատեստավորվելու պահանջ կդրվի: Սա մեզ համար մեխանիկական գործընթաց չէ. ցանկանում ենք նպաստել, որպեսզի ուսուցիչն աշխատի իր կարողությունների զարգացման ուղղությամբ, և ատեստավորման միջոցով ունենանք հավաստի փաստեր առ այն, որ նա տիրապետում է իր դասավանդած առարկայի գիտելիքների առնվազն 60%-ին»,- շեշտել է Արաքսիա Սվաջյանը:
Վերանայվել է պարտադիր ատեստավորման ընթացակարգը
Ուսուցիչների կարողությունների զարգացման համատեքստում Արաքսիա Սվաջյանը նաև նշել է, որ վերանայվել են ուսուցիչների՝ 5 տարին մեկ անցկացվող պարտադիր հերթական ատեստավորման գործընթացի սկզբունքները. այսուհետ այն իրականացվելու է ուսուցչի՝ մասնագիտական զարգացման կարիքի գնահատման հիման վրա: Հաշվի է առնվելու ուսուցչի աշխատանքային փորձը, կիրառվելու են գնահատման տարբեր մեխանիզմներ, այդ թվում՝ ինքնագնահատում: Ըստ այդմ՝ իրականացվելու է 4 տեսակի վերապատրաստում:
109 ուսուցչի շնորհվել է տարակարգ
Արաքսիա Սվաջյանը նաև տեղեկացրել է՝ 2023 թվականին մեկնարկել է տարակարգի շնորհման գործընթացը՝ նոր կարգի պահանջներին համապատասխան: 2023 թվականին 109 ուսուցչի շնորհվել է տարակարգ՝ 1–ին աստիճան՝ 36 ուսուցիչ, 2–րդ աստիճան՝ 29, 3–րդ՝ 26, 4–րդ՝ 18: Նախարարի տեղակալի խոսքով՝ մեխանիզմի վերանայման արդյունքում 2013 թվականին մեկնարկած ծրագրի շրջանակում առաջին անգամ ուսուցիչները ստացել են 4-րդ աստիճանի տարակարգ (20 ուսուցիչ), ինչն աշխատավարձի 50%-ի ավելացման հնարավորություն է ընձեռել:
Հավելավճար ԲՏՃՄ և մինչև 100 սովորող ունեցող դպրոցների ուսուցիչներին
Նախարարի տեղակալն անդրադարձել է նաև գյուղական մինչև 100 սովորող ունեցող դպրոցների ուսուցիչների դրույքաչափի բարձրացմանը, որի արդյունքում շուրջ 4000 ուսուցիչներ ունեցել են աշխատավարձի բարձրացում՝ ավելի քան 40 հազար դրամի չափով: ԲՏՃՄ առարկաներ դասավանդող ուսուցիչների պարագայում էլ սեպտեմբերից աշխատավարձի 25% բարձրացում է եղել. շուրջ 8 հազար ուսուցիչների աշխատավարձերը բարձրացել են ավելի քան 30 հազար դրամով:
«Բնականաբար, այն ուսուցիչները, որոնք հանդիսանում են վերոնշյալ ծրագրերի շահառու, հաղթահարել են կամավոր ատեստավորման շեմն ու նաև տարակարգ ունեն, աշխատավարձի նշանակալի բարձրացում ունեն»,- ընդգծել է Արաքսիա Սվաջյանը:
Նախարարի տեղակալն անդրադարձել է նաև միջազգային օլիմպիադաներում մասնակցությանը՝ նշելով, որ հայ դպրոցականները տարվա ընթացքում 52 մեդալ են նվաճել, որոնցից 9-ը՝ ոսկե: Ընդ որում՝ առաջին անգամ Հայաստանի ներկայացուցիչը ոսկե մեդալ է նվաճել «Քիմիա» առարկայից:
Դպրոցների կառավարման նոր մոդել և ենթակառուցվածքների զարգացում
ԿԳՄՍ նախարարի տեղակալը ներկայացրել է նաև ուսումնական հաստատություններում կառավարման գործընթացի տարանջատումը տնօրենի և վարչատնտեսական մասի համակարգողի միջև: Նրա խոսքով՝ երկու ղեկավարների ընտրությունը հնարավորինս պատշաճ կազմակերպելու արդյունքում ակնկալվում է արհեստավարժ և արդյունավետ կառավարում՝ գործառույթների և պատասխանատվության հստակ բաշխմամբ: 2023 թվականին կառավարման նոր համակարգի անցած հաստատությունների թիվը 170 է: 50 դպրոցում նշանակվել է տնօրեն, 97 դպրոցում՝ վարչատնտեսական մասի համակարգող:
Ինչ վերաբերում է ենթակառուցվածքների զարգացմանը, ապա այս տարվա արդյունքներով բոլոր հիմնանորոգված և կառուցված դպրոցներն ու մանկապարտեզներն ապահովվել են անհրաժեշտ գույքով, ինչն աննախադեպ է: Արաքսիա Սվաջյանը տեղեկացրել է՝ 2023 թվականի հունվարի 1-ի դրությամբ կառուցվել, հիմնանորոգվել և վերակառուցվել է 46 մանկապարտեզ: 2023 թվականին կառուցվել, հիմնանորոգվել և վերանորոգվել են 51 նախակրթարան և 114 մանկապարտեզ: Մինչև 2023 թվականի ավարտը շինարարական աշխատանքները կավարտվեն 4 նախակրթարանում և 38 մանկապարտեզում: Շինարարության փուլում են գտնվում 14 նախակրթարան և 48 մանկապարտեզ: Նախագծանախահաշվային փուլում են գտնվում 3 նախակրթարան և 31 մանկապարտեզ:
Արաքսիա Սվաջյանը նաև տեղեկացրել է, որ 107 ավագ դպրոցներ, ինչպես նաև հանրակրթական պետական չափորոշչի ներդրման շրջանակում Տավուշի մարզի բոլոր 80 դպրոցները համալրված են ժամանակակից բնագիտական լաբորատորիաներով: Արմավիրի մարզի 100 դպրոցներ, Արագածոտնի մարզի 4 դպրոցներ համալրվել են անհրաժեշտ գույքով և ժամանակակից բնագիտական լաբորատորիաներով: Համաձայն ժամանակացույցի՝ 2024թ. ժամանակակից բնագիտական լաբորատորիաներով կհամալրվեն Արագածոտնի մարզի մնացած 117 դպրոցները:
Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված երեխաների ընդգրկումը կրթության համակարգում
Մամուլի ասուլիսի ընթացքում Արաքսիա Սվաջյանը խոսել է նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված երեխաների կրթության կազմակերպման մասին:
«Ավելի քան 17 հազար սովորողներ արդեն ընդգրկվել են Երևանի և ՀՀ մարզերի դպրոցներում: Ամեն ինչ արել ենք, որպեսզի նրանց ինտեգրումը սահուն ընթանա: ԼՂ-ից բռնի տեղահանված 200 ուսուցիչ էլ աջակցության ծրագրի շրջանակում գործուղվել է ՀՀ մարզեր՝ ստանալով նաև որոշակի արտոնություններ ու հավելավճար: Եվս 200 ուսուցիչ ընդգրկված է Երևանի հանրակրթական դպրոցներում կամ էլ մարզերի դպրոցներում, բայց ոչ պետական ծրագրի շրջանակում»,- նշել է փոխնախարարը:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Հարգելի ուսուցիչներ ,սիրով ձեզ եմ ներկայացնում իմ ընտրած թեման՝ «Ֆունկցիայի հասկացությունը » և հուսով եմ ,որ կմասնակցեք թեմայի քննարկումներին, կանեք մեջբերումներ ու առաջարկություններ : Այս թեմայի ուսումնասիրության նպատակն Ստեղծել քննարկման…
«Воспитание — великое дело: оно решает судьбу человека» (Лев Толстой) Каждый просмотренный мультфильм — часть этого воспитания, особенно если он содержит мораль. Уважаемые коллеги, предлагаю важную и увлекательную тему для…
«Воспитание — великое дело: оно решает судьбу человека» (Лев Толстой) Каждый просмотренный мультфильм — часть этого воспитания, особенно если он содержит мораль. Уважаемые коллеги, предлагаю важную и увлекательную тему для…
Նախագծային ուսուցում նպատակ Ծանոթացնել աշակերտներին Հայաստանի Առաջին Հանրապետության պատմական նշանակության գործիչներին, ուսումնասիրել նրանց գործունեությունը: Զարգացնել 10-րդ դասարանի աշակերտների պատմագիտական մտածողությունը, հայրենասիրությունը:: Խթանել աշակերտների ինքնուրույն ճանաչողական գործունեության հմտությունները, նպաստել
Հարգելի ուսուցիչներ, սիրով ձեզ եմ ներկայացնում իմ <<Առցանց գործիքների կարևորությունը ուսուցման գործընթացում>> թեման և սիրով հրավիրում քննարկման: Ժամանակակից կրթական համակարգում առցանց գործիքները դարձել են անբաժանելի մասը՝ բացելով ուսուցման և ուսումնառության…
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:If a certain condition is true, then a particular result happens.I would travel around the world if I won the lottery.When water reaches 100 degrees, it boils.There are four types of conditional sentences.It’s important to use the correct structure for each of these different conditional sentences because they express varying meanings.Pay attention to verb tense when using different conditional modes.Use a comma after the if-clause when the if-clause precedes the main clause.What Are the Different Types of Conditional Sentences? There are four different types of conditional sentences in English. Each expresses a different degree of probability that a situation will occur or would have occurred under certain circumstances.Zero Conditional SentencesFirst Conditional SentencesSecond Conditional SentencesThird Conditional SentencesLet’s look at each of these different types of conditional sentences in more detail.
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան
Մուտքի խոսք Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվում է 8-րդ դասարանում հինգ կամ վեց դասաժամով, որոնցից մեկ դասաժամ հատկացվում է գրողի կենսագրությանը, վիպակի ժանրային առանձնահատկությունների ուսուցմանը: Գրականության դասերին նորագույն մեթոդների ու հնարների հմտորեն կիրառումը մշտապես կարևոր բաղադրիչ է հանդիսացել ուսուցման նպատակին հասնելու համար: Մեթոդների ու հնարների բազմազանության մեջ ուսուցիչը պիտի կարողանա ընտրել թեմային համապատասխանող, համեմատաբար ավելի արդյունավետ, հետաքրքիր, ինչպես նաև սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը զարգացնող միջոցներ, գործիքներ, թվային ռեսուրսներ: Արդյունավետ մեթոդների ընտրությունից է կախված առաջադրված նպատակի իրականացումը: «Ծերունին և ծովը» վիպակի դասավանդման մեթոդները կարող են լինել բազմաշերտ ու ընդգրկուն, ինչպիսին ստեղծագործությունն է: Թեման ուսումնասիրելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել ԽԻԿ համակարգով և աշակերտակենտրոն սկզբունքով, ուշադրություն դարձնել խաչվող կամ ընդհանրական հասկացություններին: Եռափուլ համակարգի առանձին փուլերում կիրառել համապատասխան մեթոդներ ու հնարներ, առաջադրանքներ: Դրանք հմտորեն համադրելու և նպատակահարմար կիրառելու դեպքում ուսուցիչը առավելագույն արդյունքի կհասնի:Պարտադիր չէ, որ այս աշխատանքում ընդգրկված բոլոր մեթոդներն ու հնարները կիրառվեն վերջնարդյունքի հասնելու համար: Գրականության ուսուցիչը կարող է դրանցից մի քանիսը հաջողությամբ կիրառել կամ դասը պլանավորելիս համատեղել իր նախընտրած մեթոդի հետ և հասնել ցանկալի արդյունքի:
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան