ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն անցկացնում է «Տարվա 10 լավագույն մարզիկներ» 2023 թվականի մրցույթը: Դեկտեմբերի 21-ին տեղի է ունեցել քվեարկությունը, որի արդյունքներով որոշվելու են լավագույնները: Ընտրությունը կատարվելու է նախապես հրապարակված 20 մազիկների անվանացանկից:
Մրցույթի անցկացման ձևաչափի, հավակնորդների և այլ հարցերի շուրջ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը զրուցել է լրագրողների հետ: Նրա խոսքով՝ մրցույթի կարգը հաստատված է, և հաշվի առնելով այն հանգամանքը, որ նախորդ տարի խնդիրներ չեն առաջացել, այն շարունակում է գործել:
«Առաջնորդվում ենք այդ կարգով. հավատարմագրված լրագրողներն ու հավաքականների մարզիչները քվեարկում են ու որոշում լավագույն տասը մարզիկներին: Բալային համակարգը ևս սահմանված է: Այն, որ կան որոշակի դժգոհություններ, կարծում եմ, նորմալ է: Կարծիքները տարբեր են. շատերը մատնանշում են հավակնորդների ցուցակում հրաձիգ Էլմիրա Կարապետյանի անվան բացակայության մասին: Ես ևս համակարծիք եմ, որ Էլմիրան մեր լավագույն մարզիկներից է և առաջինն է Օլիմպիական ուղեգիր նվաճել, սակայն իր արդյունքներով նա այնքան միավոր չի հավաքել, որպեսզի ընդգրկվի քսանյակում: Գոյություն ունի մրցույթի անցկացման հաստատված կարգ, որով առաջնորդվում ենք, և չկա որևէ կամայականություն»,- նշել է Կարեն Գիլոյանը:
ԿԳՄՍ նախարարի տեղակալին հարց է ուղղվել նաև այն մասին, թե արդյոք ավելի անաչառ չէ՞ր լինի, եթե ֆեդերացիայի ներկայացուցիչը չկարողանար քվեարկել իր մարզիկի օգտին:
«Յուրաքանչյուր ֆեդերացիայից միայն մեկ ներկայացուցիչ է մասնակցում քվեարկությանը, իսկ ընդհանուրի մեջ մեկ հոգու ձայնը տեսակարար մեծ կշիռ չի կազմում»,- ասել է Կարեն Գիլոյանը:
Նախարարի տեղակալը նաև ներկայացրել է, որ մրցույթի անցկացման կարգում փոփոխություններ իրականացնելու հնարավորությունը ևս դիտարկում է:
«Անկասկած, լավարկումների ու փոփոխությունների կարիք կա: Հաջորդ տարվա սկզբին կհավաքագրենք մասնագետների կարծիքներն ու դիտարկումները: Պետք է ոչ թե բացառությունների սկզբունքով ընթանանք, այլ ունենանք հիմք՝ այս կամ այն որոշման համար: Կառուցողական քննարկումների արդյունքում, վստահ եմ, կիրականացնենք անհրաժեշտ բարալավումները»,- ասել է Կարեն Գիլոյանը:
ԿԳՄՍ նախարարի տեղակալը նաև ամփոփել է սպորտային 2023 թվականը: Նրա խոսքով՝ 445 մեդալների առումով նախորդ տարվա համեմատ արձանագրվել է ավելի քան 40 տոկոսի աճ, ինչն արդեն իսկ խոսուն փաստ է. «Ճիշտ ճանապարհով ենք ընթանում: Մեդալների քանակը հույս է ներշնչում, թեև, իհարկե, վատ է, որ չկարողացանք աշխարհի չեմպիոն ունենալ: Հաջորդ տարին օլիմպիական է. պետք է բոլոր ջանքերը գործադրենք այդ ուղղությամբ»:
Կարեն Գիլոյանն անդրադարձել է նաև Կառավարության կողմից բարձր նվաճումներ գրանցած մարզիկների տարեվերջյան միանվագ պարգևատրումների կրկնապատկմանը:
«Գումարների ավելացումը պայմանավորված էր մեդալների աննախադեպ թվով: Նախորդ տարի կրկնապատկել էինք աշխարհի ու Եվրոպայի մեծահասակների առաջնություններում մեդալակիր մարզիկներին, նրանց մարզիչներին ու հավաքականի բժիշկներին տրվող միանվագ պարգևատրումները: Այս տարի ավելացրեցինք երիտասարդներին: Նշանակալիորեն ավելացրել ենք ֆեդերացիաներին տրամադրվող ֆինանսավորումը: Վստահ ենք՝ ենթակառուցվածքների ավելանալուն զուգընթաց նաև արդյունքները կավելանան, ու միմյանց շնորհավորելու առիթներ ավելի շատ կունենանք: Գիտեք, որ մեր երկրում այժմ մարզական ենթակառուցվածքների մեծածավալ շինարարություն է ընթանում: Հաջորդ տարվանից մարզերում էլ նախատեսում ենք նոր ենթակառուցվածքների հիմնում: Հուսով ենք՝ աշխարհագրությունն ավելացնելուն զուգահեռ նաև հաղթանակները կավելացնենք»,- ասել է Կարեն Գիլոյանը:
Հիշեցնենք՝ տարվա 10 լավագույն մարզիկների ընտրությունը կատարում են նախարարության կողմից հավատարմագրված մարզական լրագրողներն ու ՀՀ ազգային հավաքականների մարզիչները՝ անցկացնելով բաց քվեարկություն: Մրցույթի արդյունքները կամփոփվեն քվեարկության ավարտից անմիջապես հետո:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Հարգելի գործընկերներ, դիտարկումներս վերաբերում են նախագծային ուսումնառությանը, որը, անկասկած, ողջունելի և ժամանակի պահանջներին համահունչ մոտեցում է: Միաժամանակ, անհրաժեշտ է արձանագրել, որ այն իր հետ բերում է նաև որոշակի դժվարություններ և…
Նախագծի նպատակն է՝ բացահայտել հայ ժողովրդի պատմության էջերը, իր ընտանիքի նահապետների ծննդավայրերը, նրանց անցած ճանապարհը, սերունդների հետ կապը: զարգացնել պատմություն ուսումնասիրելու, հետազտություններ անելու կարողություններ, սովորեցնել ձևակերպել և քայլ առ քայլ…
Հարգելի´ ուսուցիչներ ,ձեզ եմ ներկայացնում իմ ընտրած թեման՝ «21-րդ դարի հմտությունների զարգացմանը միտված մեթոդների կիրառումը հայոց լեզվի և գրականության դասաժամերի ընթացքում »: Հուսով եմ ,որ կմասնակցեք թեմայի քննարկումներին, կանեք մեջբերումներ…
Հարգելի ուսուցիչներ ,սիրով ձեզ եմ ներկայացնում իմ ընտրած թեման՝ « Տեքստային խնդիրների դերը և կարևորությունը մաթեմատիկայի դասավանդման մեջ» և հուսով եմ ,որ կմասնակցեք թեմայի քննարկումներին, կանեք մեջբերումներ ու առաջարկություններ :…
Եկեք միասին քննարկենք՝ Արհեստական բանականության դերը կրթության մեջ․ ռիսկեր թե՞ հնարավորություններ: 21-րդ դարում կրթությունը կանգնած է նորագույն տեխնոլոգիաների, այդ թվում՝ արհեստական բանականության (ԱԲ) ակտիվ ներմուծման շեմին: Բայց արդյո՞ք ԱԲ-ն սպառնալիք…
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան