ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Իրականացվել է խորհրդատվություն՝ նախադպրոցական հաստատությունների լիցենզավորման վերաբերյալ

Դեկտեմբերի 19, 2023
Լուրեր կազմակերպություններից

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը նախադպրոցական կրթական ծրագրեր և նախադպրոցական ծառայություններ իրականացնող հաստատությունների լիցենզավորման գործընթացի վերաբերյալ իրավական խորհրդատվություն տալու նպատակով հաստատությունների ներկայացուցիչների համար կազմակերպել էր հանդիպում:

ԿԳՄՍՆ լիցենզավորման վարչության պետ Աշոտ Արշակյանը, Լիցենզավորման և թույլտվությունների բաժնի պետ Վարուժան Խաչատրյանը և Հանրակրթության վարչության հանրակրթության և արտադպրոցական կրթության քաղաքականության մշակման և վերլուծության բաժնի գլխավոր մասնագետ Թեհմինե Կարախանյանը պատասխանել են հանդիպմանը մասնակից կազմակերպությունների ներկայացուցիչների հարցերին, ներկայացրել պարզաբանումներ պահանջվող փաստաթղթերի, կրթական ծրագրերի փորձաքննության և այլ հարցերի վերաբերյալ:

Հիշեցնենք՝ ըստ սահմանված ժամկետի՝ նախադպրոցական կրթական ծրագրերն (այլընտրանքային, հեղինակային) ու ծառայությունները մինչև 2023 թ. դեկտեմբերի 30-ը պետք է գործունեության լիցենզիա ստանան, այլապես նրանց գործունեությունը կդիտվի անօրինական:

Հանդիպումն անցել է հարց ու պատասխանի ձևաչափով: Նախադպրոցական հաստատությունների ներկայացուցիչներին, մասնավորապես, հետաքրքրել է՝ ինչ հիմքով պետք է առաջնորդվել ծրագիրը հաստատման ներկայացնելիս, ինչ լեզվով այն կարող է լինել, փաստաթղթերի ներկայացման եղանակը, ովքեր պետք է համալրեն հաստիքները, շենքային պայմանների առանձնահատկությունները, կարգավիճակի փոփոխման հնարավոր ժամկետները, լրացուցիչ ծառայությունների օրինականությունը և այլն:

Լիցենզավորման վարչության պետ Աշոտ Արշակյանն իրազեկել է, որ նախադպրոցական ծառայություններ և այլընտրանքային ու հեղինակային կրթական ծրագրեր իրականացնող հաստատությունները լիցենզավորվելու նպատակով պետք է ԿԳՄՍ նախարարություն ներկայացնեն ԿԳՄՍ նախարարի՝ 2022 թ. դեկտեմբերի 9-ի 81-Ն հրամանով հաստատված ձևաչափին համապատասխան ծրագիր, որի՝ փորձաքննությամբ հաստատվելուց հետո միայն ՀՀ կառավարության 808-Ն որոշմամբ հաստատված փաստաթղթերի փաթեթը ներկայացնեն լիցենզավորման: Իսկ համալիր կրթական ծրագիր իրականացնող հաստատությունները փաստաթղթերը ներկայացնում են՝ առաջնորդվելով միայն 808-Ն որոշմամբ: Փորձաքննության ներկայացվող ծրագրի լեզուն միայն հայերենն է: Փաստաթղթերը հնարավոր է ներկայացնել թե՛ էլեկտրոնային, թե՛ թղթային տարբերակներով:

ԿԳՄՍՆ ներկայացուցիչներն ընդգծել են՝ այն կազմակերպությունները, որոնք մինչև 2023 թ. դեկտեմբերի 30-ը ծրագրի կամ լիցենզիայի հայտ կներկայացնեն, կհամարվեն լիցենզավորման գործընթացի մեջ:

Այն հաստատությունները, որոնք լիցենզավորված են, պետք է դիմեն դրանք վերաձևակերպելու նպատակով: Դրանք կրկին լիցենզավորվելու են միայն այն դեպքում, եթե ծրագրի կամ ծառայության փոփոխություն անեն:

Ըստ Աշոտ Արշակյանի՝ նախադպրոցական հաստատությունները պարտադիր պետք է ունենան իրավաբանական անձի կարգավիճակ. անհատ ձեռներեցը օրենքի պահանջով չի կարող նախադպրոցական կրթության գործունեություն ծավալել: Ընդգծվել է՝ հաստատության կանոնադրությունը պետք է լինի օրինակելի կանոնադրության դրույթներին համահունչ և չհակասի վերջինիս:

Կարևորվել է, որ ծրագիրը համապատասխանի նախադպրոցական տարիքի երեխայի տարիքային զարգացման առանձնահատկություններին և չհակասի նախադպրոցական կրթության պետական չափորոշչին: Հանրակրթության վարչության ներկայացուցիչ Թեհմինե Կարախանյանի տեղեկացմամբ՝ մշակվել են չափորոշչից բխող ծրագրերը, որոնք փորձարկման փուլում են: Այդ ծրագրերում յուրաքանչյուր երեխայի համար նախատեսված է գնահատման բաժին:

Հաստիքների վերաբերյալ հարցադրումներին Աշոտ Արշակյանը պատասխանել է, որ մինչև այժմ չլիցենզավորված հաստատությունները պետության կողմից ճանաչված չեն, և դրանց՝ համալիր ծրագիր իրականացնող աշխատակիցների աշխատանքային փորձը չի հաշվվելու: «Հարցը քննարկման փուլում է: Պետք է իրավական ճանապարհը գտնենք, որով ԱՁ-ում աշխատանքային փորձը հնարավոր կլինի ճանաչելի դարձնել»,- ասել է ԿԳՄՍՆ լիցենզավորման վարչության պետը: Հաստատության տնօրենին ներկայացվող պահանջների վերաբերյալ հարցին ԿԳՄՍՆ աշխատակիցները պատասխանել են, որ «Նախադպրոցական կրթության մասին» օրենքով գործադիր տնօրենը պետք է ունենա հավաստագիր, բարձրագույն կրթություն և վերջին 7 տարվա ընթացքում 5 տարվա մանկավարժական կամ կառավարչական ստաժ: Տարակարգի բացակայությունը չի կարող բացասաբար ազդել լիցենզավորման վրա:

Նախադպրոցական հաստատությունների շենքերը կարող են լինել և՛ հասարակական, և՛ բնակելի նշանակության և պարտադիր պետք է ունենան կա՛մ սեփականության, կա՛մ օգտագործման իրավունք՝ սահմանված կադաստրի վկայականով և նոտարով: Նոր հասցե տեղափոխվելու դեպքում անհրաժեշտ է վերալիցենզավորվել, այլապես գործունեությունը կդադարեցվի:

Ոլորտի ներկայացուցիչները հետաքրքրվել են նաև, թե համալիր ծրագրին զուգահեռ լրացուցիչ կրթական ծրագրեր իրականացնելու դեպքում ինչպես պետք է վարվել: Ի պատասխան՝ իրազեկվել է, որ լրացուցիչ կրթական ծրագրեր կարող են իրականացնել այն հաստատությունները, որոնք ունեն համալիր ծրագիր իրականացնելու լիցենզիա: Տեղեկացվել է, որ օրերս կհրապարակվի պարզաբանում, թե որ ծառայությունները լիցենզավորման ենթակա չեն:

Նշենք, որ ներկայում Հայաստանում գործում են ավելի քան 300 կազմակերպություններ` հիմնականում զարգացման կենտրոնների անվան ներքո, որոնք իրականացնում են նախադպրոցական տարբեր կրթական ծրագրեր (այդ թվում՝ համալիր, այլընտրանքային, հեղինակային) և նախադպրոցական ծառայություններ:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Ջոն Դյուի՝ նախագծային մեթոդի հիմնադիր

    Թեմայի հեղինակ՝ LZH

    <<Կրթությունը պատմելը և պատմություններ լսելը չէ․ այն ակտիվ և կառուցողական գործընթաց է>> Ջոն Դյուի Նախագծերի մեթոդը (Project methods (http://education.stateuniversity.com/pages/2337/Project-Method.html)) ուսուցման համակարգ է, որի ընթացքում սովորողները գիտելիքներ, կարողություններ, հմտություններ են ձեռք…

  • 9-րդ դաս. Բնագիտություն առարկայի քննությունը ուս. նախագծի միջոցով անցկացնելու մասին

    Թեմայի հեղինակ՝ manush

    ՀՀ ԿԳՄՍ նախարարի մարտի 11-ի 2024 թվականի N 07-Լ հրամանով հաստատվել է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների 2023-2024 ուսումնական տարվա 9–րդ դասարանի «Բնագիտություն» («ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն»՝ սովորողի…

  • Նախագծային ուսուցում. Հայեցակարգ և ուսուցիչների վերապատրաստման մոդուլ

    Թեմայի հեղինակ՝ manush

    Հարգելի գործընկերներ, ՀՀ ԿԳՄՍ նախարարի մարտի 11-ի 2024 թվականի N 08-Լ հրամանով հաստատվել է «Նախագծային ուսուցման հայեցակարգը և ուսուցիչների վերապատրաստման մոդուլը»: ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանը և հավելվածը նախարարության պաշտոնական կայքում…

  • Ուսուցման արդի մեթոդները 2

    Թեմայի հեղինակ՝ manush

    Հեղինակ՝ Ani Hovhannisyan (https://forum.armedu.am/member/9839-ani-hovhannisyan) Այս թեման Անի Հովհաննիսյանի «Ուսուցման արդի մեթոդները որպես սովորողի ուսումնառության մոտիվացիա (https://forum.armedu.am/forum/%D5%AF%D6%80%D5%A9%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%B8%D5%AC%D5%B8%D6%80%D5%BF/%D5%B4%D5%A1%D5%BD%D5%B6%D5%A1%D5%A3%D5%A5%D5%BF

  • Ուսուցման արդի մեթոդները

    Թեմայի հեղինակ՝ Ani Hovhannisyan

    Ուսուցման արդի մեթոդները որպես սովորողի ուսումնառության մոտիվացիա Ինչպես ասել է ամերիկացի հոգեբան Ֆրեդերիկ Սքիները «Աշխարհը բարելավելու համար հարկավոր է շրջվել դեպի դրական կրթական մեթոդներ: Այն պահից, եր բացահայտվեն առավել արդյունավետ…