Գարնան հրաշքի ամենավառ գույները, հրաշափառ տոնի ավետաբեր զանգերը՝ մարդու մեջ մարդկայինը, հավատքի մեջ լույսը, հույսի մեջ խոհեմությունը պահպանելու պատգամով, ապրիլի 14-ին իրենց շուրջն էին հավաքել դպրոցի սաներին, ուսուցիչներին, ծնողներին։ Միջոցառումը նվիրված էր Սուրբ Հարության տոնին. ներկա էր Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի ներկայացուցիչ Ջ.Ասատրյանը, ում հիացական գնահատանքին արժանացան մասնակիցներն ու միջոցառման կազմակերպիչը՝ Թ.Վարդանյանը։ Միջոցառումն արժևորվեց սցենարային ինքնատիպ լուծումներով, արժանացավ հանդիսատեսի ջերմ ծափողջույններին՝ բեմական հմուտ խաղի և վարպետության շնորհիվ։ Շեշտադրված էր հատկապես մեր հավատքի դաստիարակչական դերն ու նշանակությունը, փառաբանվում էր նրա զորավոր ուժը, չար գործերից առաքինի վարքի, չարից բարու, անմաքուր կենցաղից բարու գործակից դառնալու եղանակներն էին ներկայացվում։ Բեմի վրա հյուսվում էր մի ընտանիքի պատմություն, կենցաղային մի դրվագ, ուր երևում էին հայ տատ ու պապի, անուշ թոռների, հոգատար հայ մոր կերպարները, փոքրերի համով զրույցներն ու օրվան համահունչ խաղերը։ Ուշագրավ էր խիստ գործնական, անընդհատ զբաղված հոր կերպարը, ով անգամ եկեղեցի գնալու ժամանակ չուներ։ Նրան մի կողմից չարի խորհուրդն էր համակում, մյուս կողմից՝ բարու՝ ի դեմս հատուկ հանդերձանքով տեսլական կերպարների։ Այդ ամենը դարձավ կատարյալ, երբ բեմի վրա երևաց Քրիստոսի հրաշափառ կերպարը։ Նրա իմաստալից զրույցներն ու առակները ճշմարիտ լույսով լցրին յուրայինների և հանդիսատեսի հոգին։ Բեմի վրա կանգնած բոլոր մասնակիցները մի-մի լույս էին դարձել. այլ էր օրվա խորհուրդը։ Լույս և հույս էր հորդում ամենուր և ամենքից։ Թ. Վարդանյանի միջոցառումը դարձավ մեր դպրոցի այն գեղեցիկ ավանդակարգի ինքնատիպ շարունակությունը, երբ կարևոր իրադարձություններն ու հիշարժան օրերը վերածվում են տոնի, վերածվում են իսկական տոնի։
Դաստիարակչական աշխատանքների կազմակերպիչ՝ Ռ Աֆյան
Կարդալով Եղիշե Չարենց և Գևորգ Էմին ... ... Լսու՞մ ես`այնտեղ իմ սիրտն է թաղված. ԿոխոտիÕœր նրան քայլերով քո լույս, ՕÕœ,դո'ւ գալիքի գանգրահե'ր տղա, Մեր լաÕœվ գալիքի ոսկեհե'ր մանուկ... Եղիշե Չարենց…
Հարգելի՛ գործընկերներ, Իմ մանկավարժական փորձը ցույց է տալիս, որ դասի արդյունավետությունը մեծապես պայմանավորված է սովորողների ակտիվ ներգրավվածությամբ ուսումնական գործընթացում: Երբ սովորողը դառնում է ոչ միայն լսող, այլ՝ մտածող, հարցադրող և…
«Հարգելի գործընկերներ, տարրական դպրոցում բազմահամակազմ դասարանների հետ աշխատելը մեծ հմտություն է պահանջում: Հատկապես բարդ է, երբ պետք է միաժամանակ ուշադրություն դարձնել թե՛ առաջադեմ աշակերտներին, թե՛ աջակցության կարիք ունեցող երեխաներին: Կցանկանայի…
«Հարգելի գործընկերներ, նոր չափորոշիչով նախագծային աշխատանքը դարձել է պարտադիր նաև տարրական դասարաններում: Կցանկանայի լսել ձեր կարծիքը. Ինչպե՞ս ընտրել թեմա, որը հետաքրքիր կլինի ցածր դասարանցիներին և չի դառնա բեռ ծնողի համար:…
Ինչպե՞ս եք կազմակերպում հետադարձ կապը տարրական դասարաններում, որպեսզի աշակերտը ոչ թե սպասի «թվանշանի», այլ հասկանա իր սխալն ու առաջընթացը: Կիսվե՛ք ձեր փորձով՝ ի՞նչն է իրականում աշխատում՝ ինքնագնահատման սանդղակնե՞րը, թե՞ «ելքի…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց