Ապրիլի 11-ին Վանաձորի Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցու դահլիճում տեղի ունեցավ Վանաձորի ծովակալ Իսակովի անվան թիվ 23 հիմնական դպրոցի IV ա դասարանի կազմակերպած միջոցառումը` «Ես խաղաղություն կգրեմ թևերիդ, և դու կթռչես աշխարհով մեկ» խորագրով: Երեխաները ներկայացրին 12-ամյա ճապոնուհու` Սադակոյի պատմությունը, ով Հերոսիմայի ռմբակոծության զոհն էր. նրա մոտ ախտորոշվել էր արյան քաղցկեղ: Ճապոնացիների մոտ ավանդույթ կա. եթե թղթի ծալումով 1000 կռունկ պատրաստես, ցանկությունդ կիրականանա: Սադակոն երազում էր առողջանալ, բայց երբ վիճակը վատացավ, հավատալով ճապոնական ավանդույթին, նա սկսեց կռունկներ պատրաստել: Նրա երազանքն էր, որ ոչ մի երեխա չտեսնի պատերազմի սարսափը:
IV ա դասարանի երեխաները ծնողների հետ միասին պատրաստել էին հազար կռունկ` հույսով, որ կիրականանա բոլորիս ցանկությունը` աշխարհում կտիրի խաղաղությունը: Այնուհետև երեխաները ցավով հիշեցին ապրիլյան քառօրյա պատերազմում զոհվածներին անուն առ անուն: Չմոռացան ակնածանքով հիշել նաև հանուն հայրենիքի նահատակված թիվ 23 դպրոցի 8 նվիրյալ տղաներին, որոնք առանց երկմտելու փրկության զոհասեղանին դրեցին ամենաթանկը` կյանքը: Տխրության ու վշտի հետ միասին երեխաների խոսքի մեջ նկատվում էր նաև հպարտության զգացում: Միջոցառումը մեկ անգամ ևս հաստատեց Խաղաղության արժեքը, որի համար ամեն ինչ պետք է արվի, անգամ՝ անհնարինը: Միջոցառումը ուղեկցվում էր խաղաղությանը նվիրված հաղթական երգ ու պարով: Դահլիճի գեղեցիկ ձևավորումը և երեխաների միատեսակ զինվորական հանդերձանքը հիացրել էին բոլորին: Միջոցառման հեղինակներն էին դասվար Հասմիկ Սիմոնյանի և ԿԱԻ-ի Լոռու մասնաճյուղի գլխավոր մասնագետ Կարինե Պապիկյանը: Տնօրեն Տաթևիկ Հովսեփյանը 2017թվականը դպրոցում հայտարարեց խաղաղության տարի` համոզված, որ նման միջոցառումները կլինեն շարունակական:
Հարգելի գործընկերներ, դիտարկումներս վերաբերում են նախագծային ուսումնառությանը, որը, անկասկած, ողջունելի և ժամանակի պահանջներին համահունչ մոտեցում է: Միաժամանակ, անհրաժեշտ է արձանագրել, որ այն իր հետ բերում է նաև որոշակի դժվարություններ և…
Նախագծի նպատակն է՝ բացահայտել հայ ժողովրդի պատմության էջերը, իր ընտանիքի նահապետների ծննդավայրերը, նրանց անցած ճանապարհը, սերունդների հետ կապը: զարգացնել պատմություն ուսումնասիրելու, հետազտություններ անելու կարողություններ, սովորեցնել ձևակերպել և քայլ առ քայլ…
Հարգելի´ ուսուցիչներ ,ձեզ եմ ներկայացնում իմ ընտրած թեման՝ «21-րդ դարի հմտությունների զարգացմանը միտված մեթոդների կիրառումը հայոց լեզվի և գրականության դասաժամերի ընթացքում »: Հուսով եմ ,որ կմասնակցեք թեմայի քննարկումներին, կանեք մեջբերումներ…
Հարգելի ուսուցիչներ ,սիրով ձեզ եմ ներկայացնում իմ ընտրած թեման՝ « Տեքստային խնդիրների դերը և կարևորությունը մաթեմատիկայի դասավանդման մեջ» և հուսով եմ ,որ կմասնակցեք թեմայի քննարկումներին, կանեք մեջբերումներ ու առաջարկություններ :…
Եկեք միասին քննարկենք՝ Արհեստական բանականության դերը կրթության մեջ․ ռիսկեր թե՞ հնարավորություններ: 21-րդ դարում կրթությունը կանգնած է նորագույն տեխնոլոգիաների, այդ թվում՝ արհեստական բանականության (ԱԲ) ակտիվ ներմուծման շեմին: Բայց արդյո՞ք ԱԲ-ն սպառնալիք…
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան