ՀՀ կենտրոնական բանկում տեղի է ունեցել «Ֆինանսական կրթման» ծրագրի մշակման և իրագործման հանձնաժողովի 2023 թվականի եզրափակիչ՝ 23-րդ նիստը։
Նիստում ամփոփվել են տարվա ընթացքում իրականացված ծրագրերը, որոնք ուղղվել են բնակչության ֆինանսական բարեկեցության աճին։
Նիստին մասնակցել են ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, ծրագրի իրագործման հանձնաժողովի նախագահ, ԿԲ խորհրդի անդամ Հասմիկ Ղահրամանյանը, տարբեր գերատեսչությունների, կրթական, ֆինանսական ոլորտների ներկայացուցիչներ:
Արաքսիա Սվաջյանը տեղեկացրել է, որ Հայաստանն այս տարի անդամակցել է Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) և Նիդերլանդների Ֆինանսների նախարարության՝ ֆինանսական կրթության զարգացմանն ուղղված 2023-2027 թվականների ծրագրին։ Ըստ ԿԳՄՍ փոխնախարարի՝ ծրագրի շրջանակում 10 երկրներ կստանան աջակցություն ֆինանսական կրթության մեթոդներ մշակելու, հետազոտություններ իրականացնելու նպատակով և կիրականացվի փորձի փոխանակում։
ԿԲ խորհրդի անդամ Հասմիկ Ղահրամանյանն անդրադարձել է ԿԲ ռազմավարական հիմնական ուղղություններին, որոնցից է նաև սպառողի զորակցումը։ Այդ նպատակով Կենտրոնական բանկի նախաձեռնությամբ կամ ակտիվ համագործակցությամբ տարվա ընթացքում իրականացվել են 14 նախագծեր և բազմաթիվ միջոցառումներ տարբեր թիրախային խմբերի համար։
Նիստին ներկայացվել են ֆինանսական կրթության հիմնական նախաձեռնությունների արդյունքները։
Վերջին եռամսյակի ընթացքում պատրաստվել են 70 կրթական հոլովակներ թվային նոր տեխնոլոգիաների միջոցով ֆինանսների կառավարման, առցանց գնումների, ֆինանսական գործիքների անվտանգ օգտագործման, վարկերի առանձնահատկությունների, անձնական տվյալների պաշտպանությանը և այլնի մասին: Հոլովակները կհրապարակվեն և կտարածվեն հեռուստատեսությամբ ու սոցիալական մեդիայով։ Դպրոցներում ֆինանսական կրթության վերաբերյալ երկրորդ, հինգերորդ և յոթերորդ դասարանների «Ես և շրջակա աշխարհը», «Մաթեմատիկա», «Հանրահաշիվ» և «Հասարակագիտություն» առարկաների դասագրքերում ներառված են խնայողությունների, եկամուտների ու ծախսերի, գումարային հաշվարկների ու ֆինանսական որոշումների կայացման և այլ թեմաներով դասեր:
Այս տարի մշակվել է նաև մեթոդական ձեռնարկ ուսուցիչների համար, որը ներկայացնում է քոուչինգի այն մեթոդներն ու գործիքները, որոնք կարող են արդյունավետորեն կիրառվել հայկական հանրակրթական դպրոցներում։
Ֆինանսական կրթությունը ներդրվել է նաև Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում։
2023 թվականին աշակերտների համար իրականացվել են տարբեր նախագծեր: Շուրջ 100 դպրոցներ ընդգրկել են «Փողի միջազգային շաբաթ» ծրագրում, որի շրջանակում ԿԲ փորձագետներն այցելել են Հայաստանի տարբեր համայնքների դպրոցներ և աշակերտներին փոխանցել անձնական ֆինանսները կառավարելու գործնական հմտություններ:
Ավելի քան 400 աշակերտներ մասնակցել են տնտեսագիտության օլիմպիադային, որոնցից հինգը մասնակցել են օլիմպիադայի միջազգային փուլին։
Հայաստանի բոլոր մարզերը ներկայացնող աշակերտական 10 թիմերն իրենց ֆինանսատնտեսագիտական գիտելիքները ստուգել են «Բրեյն ռինգ» մրցաշարում։
Սոցիալապես անապահով ընտանիքների, ինչպես նաև զոհված, հաշմանդամ դարձած զինծառայողների և աշխարհազորայինների թվով 1000 երեխաների համար կազմակերպվել են «Հաշտ ճամբարներ»՝ նրանց իրազեկելով ֆինանսների ոլորտում իրավունքների պաշտպանության ու անձնական ֆինանսները լավ կառավարելու կարևորության մասին։
Նիստին գործընկեր կառույցները ներկայացրել են ֆինանսական կրթության վերաբերյալ իրենց նախաձեռնությունները, որոնք իրականացվել են հանրակրթական դպրոցների աշակերտների համար:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
ես Լորետա Դումիկյանն եմ, դասավանդում եմ ավագ դպրոցում ԹԳՀԳ և մաթեմատիկա առարկաները, բացի այդ դասավանդում եմ python ծրագրավորման լեզուն <<Արհեստական Բանականություն սերունդ>> ծրագրի շրջանակում: Հարգելի գործընկերներ, Հայաստանի կրթական համակարգը վերջին…
Ես Լորետա Դումիկյանն եմ, դասավանդում եմ ավագ դպրոցում` որպես ԹԳՀԳ և մաթեմատիկա առարկաների ուսուցիչ: Բացի այդ, դասավանդում եմ python ծրագրավորման լեզու՝ <<Արհեստական Բանականություն սերունդ>> ծրագրի շրջանակում: Հարգելի գործընկերներ, Հայաստանի կրթական…
Հարգելի գործընկերներ, ես Լորետա Դումիկյանն եմ, դասավանդում եմ ավագ դպրոցում ԹԳՀԳ և մաթեմատիկա առարկաները, բացի այդ դասավանդում եմ python ծրագրավորման լեզուն <<Արհեստական Բանականություն սերունդ>> ծրագրի շրջանակում: Ուզում եմ քննարկել հետևյալ…
Ուսումնական նախագիծ I. Նախաբան Այս ուսումնական տարում մեր 10-րդ դասարանի սովորողների նախաձեռնությամբ մեկնարկեց մի նախագիծ, որը նպատակ ունի խորապես ուսումնասիրել քաղաքական գաղափարախոսությունների դերը՝ որպես քաղաքական դաշտը հասկանալու գործիք: Նախաձեռնության հիմնական…
Տեղեկատվական այս դարաշրջանում, երբ տեխնոլոգիաները արագությամբ փոխում են աշխարհը, մեր դասարանների դռները չեն կարող մնալ փակ նախորդ դարի համար: Հայկական կրթությունը, իր հարուստ պատմական ավանդույթներով, կանգնած է հզոր և անխուսափելի…
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան