ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում այսօր տեղի է ունեցել «Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոն» հիմնադրամի (ԿԶՆԱԿ) հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը, որը վարել է ԿԳՄՍ նախարար, խորհրդի նախագահ Ժաննա Անդրեասյանը:
Նիստին մասնակցել են հոգաբարձուների խորհրդի անդամները, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը և ԿԶՆԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Արտաշես Թորոսյանը:
Խորհրդի նիստի օրակարգում ընդգրկված էին մի շարք հարցեր, այդ թվում՝ ԿԶՆԱԿ հիմնադրամի նոր կառուցվածքի հաստատումը, ԿԶՆԱԿ-ի «Դպրոցական սնունդ և երեխաների բարեկեցություն» հիմնարկի 2023թ. 3-րդ եռամսյակի գործողությունների պլանի հաշվետվությունների հաստատումը և այլն:
Ողջունելով ներկաներին՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն առանձնացրել է հատկապես հիմնադրամի նոր կառուցվածքի հաստատումը:
«ԿԶՆԱԿ հիմնադրամի ստեղծումն ի սկզբանե նպատակ է ունեցել ձևավորելու այնպիսի միջավայր, որը միտված կլինի կրթության բովանդակության բարելավմանն ու դպրոցների աջակցությանը, և որտեղ մշտապես գաղափարների գեներացման հնարավորություն կստեղծվի»,- ասել է նախարարը:
ԿԶՆԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Արտաշես Թորոսյանն ընդգծել է, որ հիմնադրամը ստեղծվել է 2021 թվականին՝ ունենալով իր առջև դրված հստակ խնդիրներ, մասնավորապես՝ հանրակրթության պետական նոր չափորոշչի փորձարկումը Տավուշի մարզում, առարկայական ծրագրերի փորձարկումը և, ըստ անհրաժեշտության, լրամշակումը, ուսուցիչներին մեթոդական աջակցության տրամադրումը: Այս աշխատանքների իրականացման նպատակով ձևավորվել են բնագավառների, չափորոշիչների, գնահատման ու վերապատրաստումների բաժինները: Արտաշես Թորոսյանի խոսքով՝ այս բաժինները բավականին ինտենսիվ աշխատանք են կատարել, սակայն ներկայում, երբ չափորոշչի ներդրման հետ կապված աշխատանքները մտել են առավել կայուն փուլ, հիմնադրամի կառուցվածքը փոփոխելու անհրաժեշտություն կա:
«Պարբերաբար անհրաժեշտություն է առաջանում աշխատանքներում ներգրավել համակարգում առկա կարող մասնագետներ, որ աշխատում են դպրոցներում, կրթության բնագավառում իրենց գործունեությունն իրականացնող հասարակական և միջազգային կազմակերպություններում: Բացի այդ՝ մշտապես կարիք է լինում այցելել ՀՀ տարբեր մարզեր՝ դասալսումներ, կարիքների գնահատում, հետազոտություններ իրականացնելու նպատակով: Փորձագետների միջոցով հնարավորություն կստեղծվի ներգրավել մասնագետներ հենց մարզերից»,- ներկայացրել է Արտաշես Թորոսյանը:
ԿԶՆԱԿ-ի տնօրենի պաշտոնակատարի տեղեկացմամբ՝ պարբերաբար հայտարարվելու է փորձագետների բաց մրցույթ, և ձևավորվելու է փորձագետների շտեմարան: Ըստ այդմ՝ հիմնադրամի հաստիքների շուրջ 40%-ը կազմելու են փորձագետները:
Խուրհուրդը հաստատել է նաև ԿԶՆԱԿ հիմնադրամի «Դպրոցական սնունդ և երեխաների բարեկեցություն» (ԴՍԵԲ) հիմնարկի 2023 թվականի երրորդ եռամսյակի գործողությունների պլանի հաշվետվությունը, որը ներկայացրել է հիմնարկի տնօրեն Սաթենիկ Մկրտչյանը: Վերջինս հոգաբարձուների խորհրդի անդամներին է ներկայացրել ծրագրի զարգացման հիմնական ձեռքբերումները և ուղղությունները՝ առանցքային փաստերով, հիմնական բաղադրիչներով, հաջողության պատմություններով: Սաթենիկ Մկրտչյանը նաև ընդգծել է՝ «Դպրոցական սնունդ և երեխաների բարեկեցություն» հիմնարկը վերահսկում է դպրոցներում ծրագրի իրականացումը, մշակում ճաշացանկեր, մասնագիտական դասընթացներ կազմակերպում ծրագրի շահագրգիռ կողմերի համար:
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը շեշտել է, որ մեր երկրում «Դպրոցական սնունդ» ծրագրի հաջող իրականացումն դրական օրինակ է այլ երկրների համար: ԿԳՄՍ նախարարը նաև կարևորել է Երևանի դպրոցները ևս ծրագրի շահառուների ցանկում ընդգրկելու անհրաժեշտությունը:
Հիշեցնենք՝ դպրոցական ճաշարանների վերանորոգումից, կահավորումից, տաք սննդին անցումից հետո քայլ առ քայլ ծրագրի կառավարումը հանձնվել է ՀՀ կառավարությանը և 2023 թ. հուլիսին ամբողջովին ազգայնացվել. այսօր ծրագրից օգտվում են ՀՀ բոլոր մարզերի 1000 դպրոցների 100 հազարից ավելի երեխաներ:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
ես Լորետա Դումիկյանն եմ, դասավանդում եմ ավագ դպրոցում ԹԳՀԳ և մաթեմատիկա առարկաները, բացի այդ դասավանդում եմ python ծրագրավորման լեզուն <<Արհեստական Բանականություն սերունդ>> ծրագրի շրջանակում: Հարգելի գործընկերներ, Հայաստանի կրթական համակարգը վերջին…
Ես Լորետա Դումիկյանն եմ, դասավանդում եմ ավագ դպրոցում` որպես ԹԳՀԳ և մաթեմատիկա առարկաների ուսուցիչ: Բացի այդ, դասավանդում եմ python ծրագրավորման լեզու՝ <<Արհեստական Բանականություն սերունդ>> ծրագրի շրջանակում: Հարգելի գործընկերներ, Հայաստանի կրթական…
Հարգելի գործընկերներ, ես Լորետա Դումիկյանն եմ, դասավանդում եմ ավագ դպրոցում ԹԳՀԳ և մաթեմատիկա առարկաները, բացի այդ դասավանդում եմ python ծրագրավորման լեզուն <<Արհեստական Բանականություն սերունդ>> ծրագրի շրջանակում: Ուզում եմ քննարկել հետևյալ…
Ուսումնական նախագիծ I. Նախաբան Այս ուսումնական տարում մեր 10-րդ դասարանի սովորողների նախաձեռնությամբ մեկնարկեց մի նախագիծ, որը նպատակ ունի խորապես ուսումնասիրել քաղաքական գաղափարախոսությունների դերը՝ որպես քաղաքական դաշտը հասկանալու գործիք: Նախաձեռնության հիմնական…
Տեղեկատվական այս դարաշրջանում, երբ տեխնոլոգիաները արագությամբ փոխում են աշխարհը, մեր դասարանների դռները չեն կարող մնալ փակ նախորդ դարի համար: Հայկական կրթությունը, իր հարուստ պատմական ավանդույթներով, կանգնած է հզոր և անխուսափելի…
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան