ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Երաժշտություն առարկայի ցուցադրական դաս

Դեկտեմբերի 13, 2023
Դպրոցական անցուդարձ

Մասիս քաղաքի հ․3 հիմնական դպրոցի 7-րդ«ա» դասարանում անցկացվեց բաց դաս՝ երաժշտություն առարկայից (ուսուցչուհի՝ Զ.Նիկողոսյան):

«Աշուղական կարգեր», «Տաղաչափություն և տեխնիկա» թեմաների շուրջ քննարկումը սովորողներին հնարավորություն տվեց տեղափոխվել 18-19 րդ դարեր, ունկնդրել և մեկնաբանել Սայաթ-Նովայի, Ջիվանու ստեղծությունները, նմանեցնել աշուղների և տրուբադուրների արվեստը, տարբերել ժողովրդական երգը գուսանական և աշուղական երգերից:

Հարուստ բովանդակությամբ և ուսանելի դաս էր: