Ապրիլի 24-ին Տյումենի Մ. Մաշտոցի անվան հայկական մշակույթի կենտրոնի դահլիճը մարդաշատ էր: Տյումենաբնակ հայությունը հավաքվել էր հարգանքի տուրք մատուցելու եղեռնի անմեղ նահատակներին: Դահլիճում լռություն էր տիրում, էկրանին սարսափելի տեսարաններ... Լռության րոպե... Այդ օրը լռության օր է ողջ հայության համար...
Երեկոյին ներկա էր «Հայկական մշակույթի կենտրոն» նախագծի հեղինակ Սերգո Ստեփանյանը: Նա շնորհակալություն հայտնեց ներկաներին և նշեց, որ յուրաքանչյուր հայի պարտքն է հիշել այս օրը և սպասել ու հավատալ, որ մի օր անպայման կհաղթի արդարությունը: Շատ հուզիչ էր կենտրոնի սաների ներկայացրաց գրական – երաժշտական կոմպոզիցիան: Երեկոյի հյուրերի թվում էր նաև մեր հայրենակից, տյումենահայ բանաստեղծ Էդուարդ Մխիթարյանը, որն իր հուզումնալից ելույթից հետո հասարակության ուշադրությանը ներկայացրեց իր ստեղծագործություններից՝ նվիրված հայոց ցեղասպանությանը: Դուդուկի սրտաճմլիկ հնչյունները, Գևորգ Էմինի,Պարույր Սևակի բանաստեղծությունների տողերը, «Հայաստան» երգչախմբի և հայկական ժողովրդական պարերի համույթի ելույթները հուզեցին ներկաների սրտերը:
Այս հուշ- երեկոն երկար կմնա հյուրերի, մշակույթի կենտրոնի սաների հիշողության մեջ, քանզի այն սփյուռքում, հայրենիքից հեռու հայ ոգին ու հայ ինքնությունը պահպանելու լավագույն օրինակներից է:
Ռուզաննա Դանիելյան
Լավ երաժշտության օգտակարությունը դպրոցահասակների համար Երաժշտությունը մարդու հոգու լեզուն է, իսկ դպրոցահասակների համար այն դառնում է ինքնաճանաչման, զգացմունքների արտահայտման և աշխարհը հասկանալու յուրահատուկ ճանապարհ: Լավ երաժշտությունը միայն հաճելի հնչյունների համադրություն…
Հարգելի գործընկերներ, առաջարկում եմ հետաքրքիր թեմա և ակնկալում եմ ակտիվ քննարկում: Սիրով կսպասեմ ու կպատասխանեմ ձեր հարցերին: Կարո՞ղ է արդյոք հայ դպրոցականը սիրել և կիրառել երեք լեզու միաժամանակ՝ առանց շփոթվելու…
Օտար լեզվով բանավիճելու կարողունակությունը՝ որպես 21-րդ դարի հմտություն Ժամանակակից կրթությունը այլևս չի սահմանափակվում միայն գիտելիքի փոխանցմամբ․ կարևոր է սովորողի կարողությունը՝ կիրառել այն իրական հաղորդակցական իրավիճակներում: Օտար լեզվի ուսուցման ոլորտում հաճախ…
Սիրելի՛ գործընկերներ, 2026 թվականի մեր դասասենյակն այլևս միայն պատեր չեն, այլ ստեղծագործական լաբորատորիա, որտեղ AI-ն մեր լավագույն թիմակիցն է: Վերջերս 6-րդ դասարանցիների հետ կազմակերպել էինք Մաթեմատիկական «Գիտամարտ», որտեղ Gemini-ն հանդես…
Ինչպե՞ս խուսափել պատրաստի կաղապարներից և զարգացնել 4-րդ դասարանցու ստեղծագործական միտքը: Ներկայացվում է ինտեգրված մոտեցում՝ համադրելով դասական երաժշտությունը, հայ կերպարվեստի գլուխգործոցները և գրականությունը: Սա հնարավորություն է տալիս երեխային «լսել» նկարը և…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց