Ավարտվել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ անցկացված ՀՀ 24-րդ ուսանողական մարզական խաղերը, որի ծրագրում ընդգրկված էին 12 մարզաձևեր:
Ուսանողական խաղերը տեղի են ունեցել գարնանային՝ մարտ - մայիս և աշնանային՝ սեպտեմբեր - նոյեմբեր փուլերով: Մարզական խաղերին մասնակցել են 25 պետական և մասնավոր բուհերի շուրջ 1500 ուսանող մարզիկներ:
Ֆուտզալ
Ֆուտզալ մարզաձևի մրցումներն անցկացվել են լիգայի ձևաչափով:«Ֆուտզալի Համալսարանական Լիգա» մրցաշարին, որը մեկնարկել է ապրիլին, մասնակցել են 10 համալսարանների շուրջ 200 ուսանող մարզիկներ: Եզրափակիչ խաղերի արդյունքում հաղթող է ճանաչվել Հայ-ռուսական համալսարանի թիմը: Երկրորդ տեղը զբաղեցրել է Երևանի պետական բժշկական համալսարանի թիմը, իսկ լավագույն եռյակը եզրափակել է Երևանի պետական համալսարանի թիմը:
Համալսարանական Լիգայի լավագույն խաղացող է ճանաչվել Դավիթ Մանուկյանը ԵՊԲՀ-ից, իսկ լավագույն դարպասապահ՝ Արման Մակարյանը (ՀՌՀ):
Բադմինթոն
ՀՀ 24-րդ ուսանողական մարզական խաղերի ծրագրով բադմինթոնի առաջնությանը համալսարանական 8 թիմեր են մասնակցել: Հաղթողների պարգևատրումն իրականացրել են Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Գաբրիելյանը և Հայաստանի բադմինթոնի ֆեդերացիայի գործադիր տնօրեն Հրաչյա Պողոսյանը:
Աղջիկների զուգախաղում մրցանակային եռյակը՝
1. Երևանի պետական համալսարան
2. Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան
3. Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան:
Տղաների զուգախաղում մրցանակային եռյակը՝
1. Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան
2. Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան
3. Մխիթար Գոշ համալսարան:
Աղջիկների մենախաղում հաղթող է ճանաչվել Էլեն Տիրատուրյանը ԵՊՀ-ից, իսկ տղաների մենախաղում առաջին տեղը զբաղեցրել է Զավեն Մնացականյանը՝ Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտից:
Սպորտային ժայռամագլցում
Աղջիկների առաջատար եռյակը՝
1. Նելլի Բաբաջանյան (ԵՊՀ)
2. Ադրինե Արշակյան (ԵՊՀ)
3. Մարգարիտա Աթանեսյան (ՀՖԿՍՊԻ)
Տղաների առաջատար եռյակը՝
1. Անդրե Մարտիրոսյան (ԵՊՀ)
2. Մհեր Օհանիսյան (ԵՊՀ)
3. Գևորգ Մանուկյան (ՀՖԿՍՊԻ):
Պարանի ձգում
Պարանի ձգման առաջնության հաղթող է ճանաչվել Հայաստանի ազգային ագրարային համալսարանի թիմը, երկրորդ տեղը զբաղեցրել է Հայաստանի պետական տնտեսական համալսարանի թիմը, լավագույն եռյակը եզրափակել է Երևանի պետական համալսարանի թիմը:
Վոլեյբոլ
ՀՀ 24-րդ ուսանողական մարզական խաղերի ծրագրով անցկացված վոլեյբոլի աղջիկների և տղաների մրցաշարերին մասնակցել են համալսարանական 18 թիմեր:
Աղջիկների պայքարում հաղթող է ճանաչվել ԵՊՀ թիմը, երկրորդ տեղը զբաղեցրել է ՀՖԿՍՊԻ, իսկ երրորդ տեղը՝ ՀՊՏՀ թիմերը:
Տղաների պայքարում լավագույն արդյունքը ցույց է տվել ՀՖԿՍՊԻ թիմը: Երկրորդ տեղը զբաղեցրել է Հայ-ռուսական համալսարանի թիմը, լավագույն եռյակը եզրափակել է ՀՊՏՀ թիմը:
Պարգևատրման արարողությունն իրականացրել են Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Գաբրիելյանը, ՀՀ ԿԳՄՍՆ մասսայական սպորտի բաժնի պետ Սերգեյ Աբրահամյանը և Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Կարեն Ասմարյանը:
Բասկետբոլ
ՀՀ 24-րդ ուսանողական մարզական խաղերի ծրագրով անցկացվել են նաև բասկետբոլի աղջիկների և տղաների մրցաշարերը, որոնց մասնակցել են համալսարանական 15 թիմեր:
Աղջիկների թիմային պայքարում լավագույն եռյակը՝
1. ՀՖԿՍՊԻ
2. Հայ-ռուսական համալսարան
3. Հայաստանի ամերիկյան համալսարան
Տղաների թիմային պայքարում լավագույն եռյակը՝
1. ՀՖԿՍՊԻ
2. Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան
3. ԵՊՀ:
Պարգևատրումն իրականացրել են ՀՈւՄՖ նախագահ Հովհաննես Գաբրիելյանը և Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի մրցավարական կոմիտեի ղեկավար Դրաստամատ Մուրադյանը:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
ես Լորետա Դումիկյանն եմ, դասավանդում եմ ավագ դպրոցում ԹԳՀԳ և մաթեմատիկա առարկաները, բացի այդ դասավանդում եմ python ծրագրավորման լեզուն <<Արհեստական Բանականություն սերունդ>> ծրագրի շրջանակում: Հարգելի գործընկերներ, Հայաստանի կրթական համակարգը վերջին…
Ես Լորետա Դումիկյանն եմ, դասավանդում եմ ավագ դպրոցում` որպես ԹԳՀԳ և մաթեմատիկա առարկաների ուսուցիչ: Բացի այդ, դասավանդում եմ python ծրագրավորման լեզու՝ <<Արհեստական Բանականություն սերունդ>> ծրագրի շրջանակում: Հարգելի գործընկերներ, Հայաստանի կրթական…
Հարգելի գործընկերներ, ես Լորետա Դումիկյանն եմ, դասավանդում եմ ավագ դպրոցում ԹԳՀԳ և մաթեմատիկա առարկաները, բացի այդ դասավանդում եմ python ծրագրավորման լեզուն <<Արհեստական Բանականություն սերունդ>> ծրագրի շրջանակում: Ուզում եմ քննարկել հետևյալ…
Ուսումնական նախագիծ I. Նախաբան Այս ուսումնական տարում մեր 10-րդ դասարանի սովորողների նախաձեռնությամբ մեկնարկեց մի նախագիծ, որը նպատակ ունի խորապես ուսումնասիրել քաղաքական գաղափարախոսությունների դերը՝ որպես քաղաքական դաշտը հասկանալու գործիք: Նախաձեռնության հիմնական…
Տեղեկատվական այս դարաշրջանում, երբ տեխնոլոգիաները արագությամբ փոխում են աշխարհը, մեր դասարանների դռները չեն կարող մնալ փակ նախորդ դարի համար: Հայկական կրթությունը, իր հարուստ պատմական ավանդույթներով, կանգնած է հզոր և անխուսափելի…
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան