ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

«Ձեր բոլոր ջանքերը հսկայական փոփոխություն են բերելու ոլորտում». մեկնարկել է «Ես կարևոր եմ» աշխատաժողովը

Դեկտեմբերի 7, 2023
Լուրեր կազմակերպություններից

Հայկական պետական մանկավարժական համալսարանում այսօր մեկնարկել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կազմակերպած «Ես կարևոր եմ» աշխատաժողովը՝ արժևորելու նախադպրոցական կրթությունը՝ որպես հանրակրթության սկզբնական օղակ:

Բացման արարողությանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, ԿԶՆԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արտաշես Թորոսյանը, Հայաստանում Յունիսեֆի ներկայացուցչի տեղակալ Սիլվիա Մեստրոնին, ՀՊՄՀ ռեկտոր Սրբուհի Գևորգյանը, Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի տնօրեն Լիլիթ Մնացականյանը, նախադպրոցական կրթական հաստատությունների տնօրեններ, ոլորտի ներկայացուցիչներ:

Աշխատաժողովի նպատակն էր ոլորտի պատասխանատուներին հաղորդակից դարձնել տեղի ունեցող բարեփոխումներին, առկա խնդիներին և դրանց լուծումներին ուղղված քայլերին, ինչպես նաև ժամանակակից մանկավարժական մոտեցումներին:

Ողջունելով ներկաներին՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը նշել է, որ աշխատաժողովը միջանկյալ հնարավորություն է՝ ամփոփելու նախադպրոցական կրթության ոլորտում իրականացված աշխատանքները, նախանշելու խնդիրներն ու լուծման ճանապարհները:

«Կրթական բոլոր մակարդակները ներկայում բուռն բարեփոխումների փուլում են: Դրանք վերաբերում են թե՛ կրթական միջավայրի բարելավմանը, թե՛ ժամանակակից պահանջներին համապատասխան գույքային հագեցվածությամբ ապահովմանը, թե՛ բովանդակության փոփոխությանը, թե՛ մասնագետների կարողությունների զարգացմանը: Եվ բազմաթիվ աշխատանքներ ուղղված են նաև նախադպրոցական կրթության զարգացմանը»,-ասել է Արաքսիա Սվաջյանը:

Ընդգծելով կրթական միջավայրի՝ երեխայի կրթության զարգացման վրա գործուն ազդեցությունը, փոխնախարարն անդրադարձել է Կառավարության 500 մանկապարտեզի կառուցման, վերակառուցման, հիմնանորոգման ծրագրին, որն ընթանում է բուռն թափով և նախատեսված է ավարտին հասցնել 2026 թվականին: Նախադպրոցական համակարգում երեխաների ընդգրկվածությունը (0-5 տարեկան բնակչության քանակից) կազմել է 34.7%, քաղաքներում` 39.6%, գյուղերում` 25.4%: 3-5 տարեկան բնակչության շրջանում երեխաների ընդգրկվածությունը կազմել է 64.4%: Ըստ Արաքսիա Սվաջյանի՝ այս ցուցանիշները բավարար չեն, և գալու է մի ժամանակ, որ նախադպրոցական կրթության փուլը դառնալու է պարտադիր բոլոր երեխաների համար:

«Միջազգային հետազոտությունները ցույց են տվել, որ երեխան որքան շուտ ներգրավվի կրթական համակարգում, այն ավելի շատ դրական ազդեցություն կունենա նրա հետագա կյանքի որակի վրա: Պետությունը մի շարք ծրագրեր է իրականացնում, որպեսզի նախադպրոցական հաստատություններ կամ ծառայություններ չունեցող բնակավայրերում իրականացվեն այլընտրանքային մոդելներով նախադպրոցական կրթական ծրագրեր»,- ասել է Արաքսիա Սվաջյանը և տեղեկացրել, որ առաջիկայում նախատեսվում են 100-ից ավելի կրթահամալիրի հիմնում նախադպրոցական և դպրոցական կրթական մակարդակներում, որոնք հագեցած են լինելու մշակութային, երիտասարդական, սպորտային ծրագրերով:

ԿԳՄՍ փոխնախարարն անդրադարձել է նաև ռիսկային խմբերում գտնվող երեխաներին տրվող պետական աջակցությանը. «Այս տարվանից զինծառայողների և կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաներն ամբողջությամբ ստանալու են նախադպրոցական անվճար կրթություն: Իսկ հաջորդ տարվանից ծրագիրը կգործի նաև սոցիալապես անապահով ընտանիքների երեխաների համար»:

Անդրադառնալով նախադպրոցական կրթության համակարգում պետական նոր չափորոշչի ներդրմանը՝ փոխնախարարը նշել է, որ 60 նախադպրոցական հաստատություններում այն արդեն ներդրվել և փորձարկվել է: Այս տարի փորձարկման գործընթացում ընդգրկվել են ևս 130 մանկապարտեզներ: Մանկավարժների մասնագիտական զարգացման վերաբերյալ Արաքսիա Սվաջյանը նշել է, որ սահմանվել է պարտադիր վերապատրաստում յուրաքանչյուր հինգ տարին մեկ անգամ:

Դիմելով ոլորտի ներկայացուցիչներին և մաղթելով արդյունավետ աշխատաժողով՝ Արաքսիա Սվաջյանն ասել է. «Խնդիրները շատ են դաշտում, բայց դրանք լուծելի են միայն ձեր աջակցությամբ: Նաև ձեր օգնությամբ պետության նախաձեռնած ծրագրերը կդառնան իրականություն: Ձեր բոլոր ջանքերը, որ ներդնում եք չափորոշիչն ավելի արդյունավետ գործարկելու նպատակով, հսկայական փոփոխություն են բերելու ոլորտում»:

«ԿԶՆԱԿ» հիմնադրամի տնօրենի ժ/պ Արտաշես Թորոսյանը նշել է, որ հիմնադրամը՝ որպես մանկավարժների հետ անմիջական աշխատող կառույց, հստակ տեսնում և պատկերացնում է այն պոտենցիալն ու հնարավորությունները, որոնք ինտենսիվ աշխատանքով նպաստելու են ոլորտի զարգացմանը:

«Հանրակրթությունը սկսվում է նախադպրոցական կրթությունից: Մեր աշխատելու սկզբունքը հետևյալն է՝ դուք չպետք է աշխատեք միայն ձեզ համար, այլև ձեր փորձը համակարգում տարածեք ուրիշներին օգնելու նպատակով: Միայն այս ճանապարհով են խնդիրներն ակնհայտ դառնում, և նախանշվում լուծման ուղիները»,- ասել է Արտաշես Թորոսյանը:

ՀՊՄՀ ռեկտոր Սրբուհի Գևորգյանը ևս ընդգծել է, որ նախադպրոցական ոլորտով է պայմանավորված վաղվա քաղաքացու արժեհամակարգի կերտումը, և այդ ոլորտում յուրաքանչյուր ներդրում վաղվա օրվա դրական զարգացման ապահովման գործընթացն է: Ռեկտորն ընդգծել է՝ մանկավարժական համալսարանի նախադպրոցական մանկավարժության և մեթոդիկաների ամբիոնի կողմից շեշտվում են կարևոր հարցեր, որոնց լուծումներն այսօրվա հրամայականներն են:

Ելույթով հանդես է եկել նաև Հայաստանում Յունիսեֆի ներկայացուցչի տեղակալ Սիլվիա Մեստրոնին՝ որպես միջազգային գործընկեր: Նա ներկայացրել է Յունիսեֆի միջազգային հետազոտությունների արդյունքները, համաձայն որոնց՝ նախադպրոցական տարիքում կրթությունը չափազանց կարևոր է երեխաների համար:

ՀՄԿ տնօրեն Լիլիթ Մնացականյանն էլ անդրադարձել է համընդհանուր ներառական կրթության ներդրմանը նախադպրոցական կրթության ոլորտում՝ կարևորելով համագործակցային աշխատանքով երեխաների հայտնաբերումը, ներառումն ու ճիշտ գնահատումը:

Նշենք, որ աշխատաժողովը շարունակվելու է նաև դեկտեմբերի 8-ին: Քննարկվելու են նախադպրոցական կրթության չափորոշչային պահանջները, նախադպրոցական կրթության կառավարման տեղեկատվական համակարգը, ուսումնական հաստատությունների ֆինանսավորման մեխանիզմները, այլընտրանքային նախադպրոցական ծառայությունները և այլն:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • 9-րդ դաս. Բնագիտություն առարկայի քննությունը ուս. նախագծի միջոցով անցկացնելու մասին

    Թեմայի հեղինակ՝ manush

    ՀՀ ԿԳՄՍ նախարարի մարտի 11-ի 2024 թվականի N 07-Լ հրամանով հաստատվել է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների 2023-2024 ուսումնական տարվա 9–րդ դասարանի «Բնագիտություն» («ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն»՝ սովորողի…

  • Նախագծային ուսուցում. Հայեցակարգ և ուսուցիչների վերապատրաստման մոդուլ

    Թեմայի հեղինակ՝ manush

    Հարգելի գործընկերներ, ՀՀ ԿԳՄՍ նախարարի մարտի 11-ի 2024 թվականի N 08-Լ հրամանով հաստատվել է «Նախագծային ուսուցման հայեցակարգը և ուսուցիչների վերապատրաստման մոդուլը»: ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանը և հավելվածը նախարարության պաշտոնական կայքում…

  • Ուսուցման արդի մեթոդները 2

    Թեմայի հեղինակ՝ manush

    Հեղինակ՝ Ani Hovhannisyan (https://forum.armedu.am/member/9839-ani-hovhannisyan) Այս թեման Անի Հովհաննիսյանի «Ուսուցման արդի մեթոդները որպես սովորողի ուսումնառության մոտիվացիա (https://forum.armedu.am/forum/%D5%AF%D6%80%D5%A9%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%B8%D5%AC%D5%B8%D6%80%D5%BF/%D5%B4%D5%A1%D5%BD%D5%B6%D5%A1%D5%A3%D5%A5%D5%BF

  • Ուսուցման արդի մեթոդները

    Թեմայի հեղինակ՝ Ani Hovhannisyan

    Ուսուցման արդի մեթոդները որպես սովորողի ուսումնառության մոտիվացիա Ինչպես ասել է ամերիկացի հոգեբան Ֆրեդերիկ Սքիները «Աշխարհը բարելավելու համար հարկավոր է շրջվել դեպի դրական կրթական մեթոդներ: Այն պահից, եր բացահայտվեն առավել արդյունավետ…

  • Նախագծային ուսուցում

    Թեմայի հեղինակ՝ Մարիետա

    Նախագծային ուսուցումը դասավանդման մեթոդ է, որի միջոցով սովորողները ձեռք են բերում գիտելիքներ և հմտություններ՝ որոշակի ժամանակ հետազոտելով գործնական, համալիր և հրատապ բնույթի հարցեր, խնդիրներ և մարտահրավերներ: Նախագիծը առանձին սովորողների կամ…