ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Պայքարը թեժ, ընթացքը` կարգապահ

Սեպտեմբերի 27, 2016
Դպրոցական անցուդարձ

Սեպտեմբերի 24-ին Կապանի N 5 հիմնական դպրոցում կայացավ համադպրոցական ԱԽ նախագահի փակ գաղտնի ընտրությունները: 
Ընտրարշավի վերջում ընտրապայքարում մնացին 4 թեկնածուներ: 
Ընտրությունների մեկնարկն առավոտյան ժամը 9.10-ին ազդարարեց դպրոցի ուսումնական գծով փոխտնօրեն Ա. Մկրտչյանը: Աշխատանքներն ավարտվեցին 12.10-ին: 
Ընտրական տեղամասում (դպրոցի նիստերի դահլիճում) ներկա էին թեկնածուների վստահված անձիք և դիտորներ Կապանի N 2 ավագ դպրոցից: 
Կանոնադրական կարգի համաձայն 6-9-րդ դասարանների 244 ընտրողներից քվեարկեցին 210-ը
Ձայները բաշխվել են`
Արզումանյան Անի- 8-րդ ա դաս- 36 քվե
Ղազարյան Միլենա - 9-րդ բ դաս. -115 քվե 
Սահակյան Նորիկ - 8-րդ ա դաս. - 26 քվե 
Օհանջանյան Ժասմին- 8-րդ բ դաս. - 42 քվե 
Ընտրական հանձնաժողովի նախագահ Յուրա Լաչինյանը դպրոցի տնօրենին զեկուցեց հանրակրթության մասին օրենքով սահմանված ամենամյա գործառույթի` ընտրության արդյունքները: 
Տնօրեն Ս. Հարությունյանը շնորհավորեց բոլորին` բեղմնավոր աշխատանք մաղթեց Ախ նորընտիր նախագահ Մ. Ղազարյանին և կարևորեց ԱԽ գործունեությունը դպրոցի կառավարման գործընթացում:
- Դուք Ձեր լավագույն գործունեությամբ կարող եք թեթևացնել մեր` մեծերի հոգսերը, ինքնադրսևորման, ինքնարտահայտման այս օղակում բարձր պահել մեր կրթօջախի երևելի անունը:

Կապանի N 5 հիմնական դպրոցի ԱԽ

 

  • Glogster, Padlet Canva որպես սովորողների հետազոտական կարողությունների զարգացման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Սվետլանա Սիմոնյան

    Glogster, Padlet, Canva) որպես սովորողների հետազոտական կարողությունների զարգացման միջոց» Այս թեման թույլ է տալիս ՏՀՏ գործիքը դարձնել ոչ թե պարզապես ցուցադրական նյութ, այլ մի հարթակ, որտեղ աշակերտը կառուցում է իր…

  • Վեպից էկրան. Գրականության և կինոյի երկխոսությունը

    Թեմայի հեղինակ՝ @mar

    Հարգելի՛ գործընկերներ, սիրով ներկայացնում եմ իմ նախագծային աշխատանքը: Նախագծի նպատակն էր վերլուծել դասական ստեղծագործությունների էկրանավորումները՝ համեմատելով դրանք բնագրերի հետ: Ուսումնասիրվող նյութերը. Հովհաննես Թումանյան՝ «Գիքորը» (բնագիրը և ֆիլմը): Ակսել Բակունց «Միրհավը»,«Այս…

  • Հացը

    Թեմայի հեղինակ՝ Ani Papinyan 86

    Հարգելի՛ գործըկերներ, տեղադրում եմ սովորողների կողմից անչափ սիրված նախագծային աշխատանքը: Նախագծային աշխատանք Թեմա Հացը Նախագծի անվանում՝ Հացը Առարկա(ներ)՝ Գրականություն Ուսումնական տարի, կիսամյակ՝ 2024-2025 Դասարան՝ 7-րդ, 8-րդ

  • «Ինչպե՞ս խթանել ընթերցանությունը»

    Թեմայի հեղինակ՝ Ani Papinyan 86

    Հարգելի՛ գործընկերներ, հաշվի առնելով նախորդ գրառման արձագանքները, տեղադրում եմ ևս մեկ նախագծային աշխատանք: Դասարան-10-րդ Դարպասի միջնակարգ դպրոց Ուսումնականտարին, կիսամյակը 2025-2026, 1-ին կիսամյակ Ուսումնական նախագծիանվանումը «Ինչպե՞ս խթանել ընթերցանությունը»

  • Թեմայի ամփոփման իմ փորձից

    Թեմայի հեղինակ՝ @mar

    Հարգելի՛ գործընկերներ, սիրով կիսվում եմ իմ փորձով, թե ինչպես եմ ամփոփում թեմաները ավագ դպրոցում՝ օգտագործելով ժամանակակից մեթոդներ և տեսողական գործիքներ: Նար-Դոսի «Սպանված աղավնի» վիպակի օրինակով ցանկանում եմ ցույց տալ, թե…