Ամփոփվել է «Դպրոցական լավագույն մինի այգի-2023» մրցույթը, որն իրականացվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի (ՊՀԾ), ՌԴ ճյուղային սննդի ինստիտուտի (SIFI) և «Դպրոցական սնունդ և երեխաների բարեկեցություն» հիմնարկի կողմից:
Մրցույթը «Դպրոցական սնունդ» ծրագրի բաղադրիչ է և կոչված է խրախուսելու դպրոցական այգիների զարգացումը: Դրա նպատակն է ոչ միայն ընդլայնել դպրոցական սննդում օգտագործվող թարմ բանջարեղենի և բույսերի կիրառությունը, այլ նաև փոքր տարիքից երեխաների մոտ օրգանական գյուղատնտեսության հանդեպ հետաքրքրություն առաջացնել, նրանց ծանոթացնել հողի մշակման հիմունքներին։
Դեռևս այս տարվա ապրիլին մեկնարկած մրցույթին ՀՀ 10 մարզերից մասնակցելու հայտ է ներկայացրել 49 դպրոց, սակայն ստացվել է նախագծերի 20 փաթեթ։
Հաղթողներն ընտրվել են՝ հաշվի առնելով մրցութային փաթեթների համապատասխանությունը մրցույթի հետևյալ չափանիշներին՝ այգու և բերքի որակ, ներգրավվածության մակարդակ (դպրոցականներ/ծնողներ/համայնք/գործարարներ կամ փորձագետներ), փաթեթի որակ, ինտերակտիվ ուսուցման մոտեցում, էկո սկզբունքների գործնական կիրառում։ Այս տարի մրցույթում նոր բաղադրիչ է ավելացել՝ դպրոցական այգին ստեղծել՝ ոգեշնչվելով դպրոցականների նկարած երազանքների այգիներից՝ այդպիսով խրախուսելով ստեղծարարությունն ու նորարարությունը, շեշտելով դպրոցականների մոտ կայուն գյուղատնտեսության և առողջ սնվելու կարևորությունը։
Հանձնաժողովի կազմում ներառվել էին ներկայացուցիչներ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից, տեղական և միջազգային կազմակերպություններից։ Ներկայացված 20 փաթեթները գնահատվել են՝ օգտագործելով ընտրության վերը նշված չափանիշները: Մրցութային հանձնաժողովի գնահատման հիման վրա հաղթող են ճանաչվել․
Նեղոցի Արթուր Բեգջանյանի անվան հիմնական դպրոց (Լոռու մարզ)
Գեղարքունիքի միջնակարգ դպրոց (Գեղարքունիքի մարզ)
Վանաձորի Ծովակալ Իսակովի անվան թիվ 23 հիմնական դպրոց (Լոռու մարզ)
Առաջին տեղը զբաղեցրած դպրոցը կստանա 3000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ մրցանակ, երկրորդ տեղը զբաղեցրած դպրոցին կտրամադրվի չիր պատրաստող սարք, իսկ երրորդ տեղը գրաված դպրոցին՝ սառցարան։
Բացի այդ, նախատեսված էր երկու անվանակարգ այն դպրոցների համար, որոնք չեն հաղթել, սակայն ունեցել են նկատելի արդյունքներ կամ մրցույթին մասնակցում են ավելի քան 1 տարի․ նրանք կստանան խրախուսական նվերներ․
խրախուսական մրցանակ 4-րդ տեղի համար՝ Սիսիանի թիվ 2 հիմնական դպրոց,
խրախուսական մրցանակ 5-րդ տեղի համար՝ Մեղրաձորի Հակոբ Հակոբյանի անվան միջնակարգ դպրոց։
Հաղթողների պարգևատրումը տեղի կունենա դեկտեմբերի 20-ին հաղթող՝ Լոռու մարզի Նեղոցի Արթուր Բեգջանյանի անվան հիմնական դպրոցում, որտեղ հավաքվելու են կազմակերպիչները, պաշտոնյաները և մասնակից դպրոցները, այդ թվում՝ դպրոցականները՝ տոնելու մրցույթի ամփոփումը, ողջունելու ծրագրի բոլոր մասնակիցների մեծ աշխատանքը և շնորհավորելու հաղթողներին։
«Դպրոցական լավագույն մինի այգի» մրցույթն առաջին անգամ անցկացվել է 2021 թ․- ին։ Մասնակիցների՝ դպրոցականների, ուսուցիչների, ծնողների, գյուղատնտեսական ոլորտի մասնագետների դրական արձագանքը վկայել է ծրագրի նկատմամբ մեծ հետաքրքրության մասին։ Ուստի, կազմակերպիչները որոշել են մրցույթն ամենամյա ավանդույթ դարձնել՝ բարելավելով մասնակցության պայմանները և դպրոցների համար առավել գրավիչ դարձնելով մրցույթին մասնակցությունը։
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
ես Լորետա Դումիկյանն եմ, դասավանդում եմ ավագ դպրոցում ԹԳՀԳ և մաթեմատիկա առարկաները, բացի այդ դասավանդում եմ python ծրագրավորման լեզուն <<Արհեստական Բանականություն սերունդ>> ծրագրի շրջանակում: Հարգելի գործընկերներ, Հայաստանի կրթական համակարգը վերջին…
Ես Լորետա Դումիկյանն եմ, դասավանդում եմ ավագ դպրոցում` որպես ԹԳՀԳ և մաթեմատիկա առարկաների ուսուցիչ: Բացի այդ, դասավանդում եմ python ծրագրավորման լեզու՝ <<Արհեստական Բանականություն սերունդ>> ծրագրի շրջանակում: Հարգելի գործընկերներ, Հայաստանի կրթական…
Հարգելի գործընկերներ, ես Լորետա Դումիկյանն եմ, դասավանդում եմ ավագ դպրոցում ԹԳՀԳ և մաթեմատիկա առարկաները, բացի այդ դասավանդում եմ python ծրագրավորման լեզուն <<Արհեստական Բանականություն սերունդ>> ծրագրի շրջանակում: Ուզում եմ քննարկել հետևյալ…
Ուսումնական նախագիծ I. Նախաբան Այս ուսումնական տարում մեր 10-րդ դասարանի սովորողների նախաձեռնությամբ մեկնարկեց մի նախագիծ, որը նպատակ ունի խորապես ուսումնասիրել քաղաքական գաղափարախոսությունների դերը՝ որպես քաղաքական դաշտը հասկանալու գործիք: Նախաձեռնության հիմնական…
Տեղեկատվական այս դարաշրջանում, երբ տեխնոլոգիաները արագությամբ փոխում են աշխարհը, մեր դասարանների դռները չեն կարող մնալ փակ նախորդ դարի համար: Հայկական կրթությունը, իր հարուստ պատմական ավանդույթներով, կանգնած է հզոր և անխուսափելի…
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան