Հաղորդագրութիւն՝ դպրոցէն
Փասատենա քաղաքի «Փեթակ» հայկական շաբաթօրեայ դպրոցի սաներն ու սանուհիները «հնչեղ» յայտագիրով մը տօնեցին հայկական մշակոյթի օր:
Հարաւային Քալիֆորնիոյ Փասատենա քաղաքի Փեթակ (նախապէս՝ Սուրբ Գրիգոր Լուսաւորիչ) շաբաթօրեայ դպրոցը 28 Հոկտեմբեր 2023, Շաբաթ միջօրէին իւրայատուկ եւ խնադավառ յայտագիրով մը տօնեց հայկական մշակոյթի օրը: Այդ օր դպրոցի աշակերտները, ծնողները, մեծհայրերն ու մեծմայրերը վայելեցին երաժշտաբան Ալիկ Գէւորգեանի հրապուրիչ ներկայացումը:
Հայկական մշակոյթի օրուան տօնակատարութիւնը եղած է Փեթակ դպրոցի ամենէն ցնծուն օրերէն մէկը: Իսկ այս տարի, որպէսզի հայկական մշակոյթը աշակերտներուն համար դառնայ աւելի շօշափելի եւ «հնչեղ»՝ դպրոցը հրաւիրած էր երաժշտաբան, երաժիշտ եւ մանկավարժ Ալիկ Գէւորգեանը:
Հիւր դասախօսը դպրոցի հանդիսասրահի մէջ նախ ցուցադրեց 20ի չափ հայկական աւանդական նուագարաններ: Ան ծանօթացուց երաժշտական բոլոր գործիքները, նուագեց զանոնք, ապա փոքրիկներուն հասկնալի, խանդավառ եւ կատակախառն լեզուով բացատրութիւններ տուաւ անոնց պատմութեան եւ շինութեան մասին:
Ալիկ Գէւորգեանը նուագելով ծիրանափողը, պկուն, պարկապզուկը, շուին, տհոլը եւ այլ տոհմիկ գործիքները, երգեց հայկական ժողովրդական եւ մանկական երգեր եւ իր ունկնդիրներուն բացատրեց հայկական ազգային երգի նկարագիրը եւ իւրայատկութիւնները:
Հիւր երաժիշտը, որ նաեւ երաժշտական մարդաբան է (musical anthropologist) կատարեց հայկական երաժշտութեան եւ հայկական ինքնութեան յարաբերութեան մասին զարմանալի բացայայտումներ: Ան բացատրեց, թէ ինչպէս հայկական բուսականութիւնը, կրօնքը, հեթանոսական եւ քրիստոնէական հաւատալիքները ազդած են հայկական երաժշտութեան եւ երաժշտական գործիքներու վրայ: Այսպէս, ան բացատրեց, թէ ծիրանի ծառի առատ ներկայութիւնը հայկական լեռնաշխարհի վրայ՝ ծնունդ տուած է ծիրանափողի, իսկ եղջերաւոր անասուններու ներկայութիւնը՝ պկու փողային նուագարանի: Իսկ մէկ այլ բացայայտութիւն զարմացուց բոլոր ունկնդիրները: Աքորտէոնը, ըսաւ ան, ռումինահայ արմատներ ունեցող վիեննաբնակ երաժիշտ եւ երաժշտական գործիքներ արտադրող մասնագէտ Կիւրեղ Դէմեանի (Cyrill Demian, 1772–1849) հնարքն է: Ան 1829 թուականին շինած է առաջին աքորտէոնը եւ նոյն տարին ստացած է անոր առաջին վկայագիրը եւ արտօնագիրը (patent):
Ալիկ Գէւորգեանը աշակերտներուն յորդորեց, թէ բոլորը տէր կանգնին հայկական տոհմիկ նուագարանին, տան մէջ պահեն եւ նուագեն մէկը եւ սա է հայկական ինքնութեան ամենէն հեշտալուր արտայայտութիւնը:
Ալիկ Գէւորգեանը ապա յայտարարեց, թէ հասած է յայտագրի «հնչեղ» ժամը: Ան թոյլ տուաւ, որ փոքրիկները մերձենան նուագարաններուն, շօշափեն զանոնք, նոյնիսկ՝ նուագելու փորձեր կատարեն: Այսպէս, ամէն աշակերտ ըստ իր հետաքրքրութեան հարուածեց նուագարան մը, ձայն եւ կենդանութիւն տուաւ անոր:
Փեթակ հայկական շաբաթօրեայ դպրոցը 3էն 15 տարեկան հայորդիներուն հայեցի դաստիարակութիւն կու տայ: Դպրոցը լեզուի կանոնաւոր ուսուցումի քով ունի նաեւ հայկական երգի, պարի եւ թատրոնի դասաժամեր: Դպրոցի արձանագրութիւնը միշտ բաց է:
Կապ՝ stgregorysaturdayschool@gmail.com եւ (1626) 660 9443 (ժամը 5էն յետոյ):
Հարգելի՛ գործընկերներ, ուզում եմ խոսել մի շատ կարևոր և առանցքային թեմայի շուրջ-ֆիզկուլտ դադարներ տարրական դպրոցում: Հարկ է նշել, որ փոքր տարիքի երեխաների համար առաջին հերթին հենց առողջության տեսակետից ելնելով չի…
Երեխանե՛ր, այսօր մենք այցելելու ենք Բառաստան աշխարհ: Այնտեղ ապրում են տարբեր բառեր: Կան բառեր, որոնք սիրում են միայնակ ապրել, որովհետև նրանք «պարզ» են ու հստակ (օրինակ՝ տուն, գիրք): Բայց կան…
Օտար լեզվի ուսուցման գործընթացում խոսքային հմտությունների զարգացումը հաճախ հանդիսանում է ամենաբարդ խնդիրներից մեկը: Շատ աշակերտներ ունեն բավարար լեզվական գիտելիքներ, սակայն խուսափում են խոսելուց՝ վախի, անվստահության կամ մոտիվացիայի պակասի պատճառով: Ահա…
Ժամանակակից կրթական համակարգը կանգնած է լուրջ փոփոխությունների առաջ, որտեղ տեխնոլոգիաները ոչ թե լրացուցիչ գործիք են, այլ արդեն անհրաժեշտություն: Այս համատեքստում առանձնահատուկ տեղ է զբաղեցնում «Աշխարհացույց» հարթակը, որը նպաստում է ուսուցման…
Ժամանակակից կրթական համակարգում տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաները (ՏՀՏ) այլևս պարզապես լրացուցիչ գործիք չեն․ դրանք դարձել են ուսուցման գործընթացի անբաժանելի բաղադրիչ: Դասասենյակներում, տնային աշխատանքներում և նույնիսկ գնահատման ձևերում տեխնոլոգիաների կիրառումը փոխում…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց