«Ծաղկափոշու մեջ թաթախված գունավոր բզեզին մանուշակը ճոճք է թվում, աշխարհը՝ ծիրանագույն բուրաստան»:
Եղվարդի N 3 հիմնական դպրոցի VII գ և VII բ դասարանի աշակերտները (ուսուցիչ՝ Մ. Ավետիսյան) ներկայացրեցին նախագծային աշխատանք գրականություն առարկայից: Թեմա՝ Ակսել Բակունց «Ալպիական մանուշակ»:
Աշակերտները բովանդակալից տեղեկություններ էին հավաքագրել:
Պատմեցին Գորիս քաղաքի մասին հետաքրքիր փաստեր, նշեցին հայտնիներից, ովքեր ծնվել են Գորիսում (Սերո Խանզադյան, Գրիգոր Տաթևացի, Ակսել Բակունց, Գուսան Աշոտ), ինչպես է առաջացել գրողի գրական անունը:
Սահիկաշարում ցուցադրեցին այն տարածքը, որտեղ կատարվել են պատմվածքի գործողությունները՝ Կաքավաբերդ, Բասուտա գետ և Բակուր իշխանի դամբարան:
Կաքավաբերդի բարձունքի միակ ծաղիկը ալպիական մանուշակն է, ցողունը կաքավի ոտքի պես կարմիր, ծաղիկը ծիրանի գույն:
Աշակերտները պատրաստել էին գրքույկ, կրծքանշաններ, սահիկաշար և ալպիական մանուշակ էին աճեցրել:
Եղվարդի N 3 հիմնական դպրոց
Հարգելի՛ գործընկերներ, ուզում եմ խոսել մի շատ կարևոր և առանցքային թեմայի շուրջ-ֆիզկուլտ դադարներ տարրական դպրոցում: Հարկ է նշել, որ փոքր տարիքի երեխաների համար առաջին հերթին հենց առողջության տեսակետից ելնելով չի…
Երեխանե՛ր, այսօր մենք այցելելու ենք Բառաստան աշխարհ: Այնտեղ ապրում են տարբեր բառեր: Կան բառեր, որոնք սիրում են միայնակ ապրել, որովհետև նրանք «պարզ» են ու հստակ (օրինակ՝ տուն, գիրք): Բայց կան…
Օտար լեզվի ուսուցման գործընթացում խոսքային հմտությունների զարգացումը հաճախ հանդիսանում է ամենաբարդ խնդիրներից մեկը: Շատ աշակերտներ ունեն բավարար լեզվական գիտելիքներ, սակայն խուսափում են խոսելուց՝ վախի, անվստահության կամ մոտիվացիայի պակասի պատճառով: Ահա…
Ժամանակակից կրթական համակարգը կանգնած է լուրջ փոփոխությունների առաջ, որտեղ տեխնոլոգիաները ոչ թե լրացուցիչ գործիք են, այլ արդեն անհրաժեշտություն: Այս համատեքստում առանձնահատուկ տեղ է զբաղեցնում «Աշխարհացույց» հարթակը, որը նպաստում է ուսուցման…
Ժամանակակից կրթական համակարգում տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաները (ՏՀՏ) այլևս պարզապես լրացուցիչ գործիք չեն․ դրանք դարձել են ուսուցման գործընթացի անբաժանելի բաղադրիչ: Դասասենյակներում, տնային աշխատանքներում և նույնիսկ գնահատման ձևերում տեխնոլոգիաների կիրառումը փոխում…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց