ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

«Մշակութային ապակենտրոնացմամբ մարզերում համայնքային կյանքի աշխուժացումը մեր առանցքային թիրախներից է». Դանիել Դանիելյան

Նոյեմբերի 27, 2023
Մշակութային լուրեր

 ԿԳՄՍ նախարարության, Արագածոտնի մարզպետարանի և Աշտարակի համայնքապետարանի համագործակցությամբ Աշտարակի դրամատիկական թատրոնն այլևս իրականություն է. շուրջ տասը տարվա ընդմիջումից հետո թատրոնը վերաբացվել է Աշտարակի մշակույթի պալատում։

Նոյեմբերի 24-ին Աշտարակի դրամատիկական թատրոնը լայն հանրության համար իր դռները բացել է Եղիշե Չարենցի «Ամբոխները խելագարված» պոեմի և բանաստեղծի այլ ստեղծագործությունների հիման վրա բեմադրված «Բովանդակություն» ներկայացմամբ (ռեժիսոր՝ Գոռ Մարգարյան), որին ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը:

Դանիել Դանիելյանը ներկայացումից հետո ետնաբեմում հանդիպել է երիտասարդ դերասաններին ու ներկայացման հեղինակներին և ողջունել նրանց.

«Շնորհավորում եմ բոլորիս այս գեղեցիկ ներկայացմամբ թատրոնի բացման առիթով։ Արվեստի տարբեր ճյուղերի խաչաձևմամբ հրաշալի արդյունք է ստացվել։ Մշակութային ապակենտրոնացմամբ մարզերում համայնքային կյանքի աշխուժացումը մեր առանցքային թիրախներից մեկն է»,- ասել է ԿԳՄՍ նախարարի տեղակալը:

Դանիել Դանիելյանը թատրոնի տնօրեն Մարիանա Մկրտչյանից հետաքրքրվել է կառույցի ընդհանուր վիճակի, տեխնիկական հագեցվածության, առկա խնդիրների, անելիքների ու արված աշխատանքների մասին։

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Առցանց գործիքների կարևորությունը ուսուցման գործընթացում

    Թեմայի հեղինակ՝ Maro

    Հարգելի ուսուցիչներ, սիրով ձեզ եմ ներկայացնում իմ <<Առցանց գործիքների կարևորությունը ուսուցման գործընթացում>> թեման և սիրով հրավիրում քննարկման: Ժամանակակից կրթական համակարգում առցանց գործիքները դարձել են անբաժանելի մասը՝ բացելով ուսուցման և ուսումնառության…

  • ՀԵՔԻԱԹԱՍՏԵՂԾՄԱՆ ԿԱՐՈՂՈՒԹՅԱՆ ՁԵՎԱՎՈՐՈՒՄԸ ՏԱՐՐԱԿԱՆ ԴԱՍԱՐԱՆՆԵՐՈՒՄ

    Թեմայի հեղինակ՝ hak.xachatryan

    Հարգելի ուսուցիչներ, սիրով ձեզ եմ ներկայացնում իմ <<Հեքիաթաստեղծման կարողության ձևավորումը տարրական դասարաններում>> վերնագրով թեման: Մայրենիի ծրագրերում և դասագրքերում ոչ պակաս կարևոր է հեքիաթի տեղն ու դերը, քանի որ հեքիաթն ունի…

  • Խնայողության մշակույթ

    Թեմայի հեղինակ՝ simonyannara25@gmail.com

    Արդյո՞ք խնայողության մշակույթի բացակայությունն է ազդում մարդկանց սոցիալական և տնտեսական բարեկեցության վրա, թե ցածր եկամուտներն ու երկրի սոցիալ-տնտեսական վիճակը: Խնդրում եմ գրել կարծիքներ` ի նկատի ունենալով մեր իրականությունը: Շնորհակալություն:

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Հարգելի ուսուցիչներ,սիրով ձեզ եմ ներկայացնում իմ ընտրած թեման՝ «Գործողություններ բազմությունների հետ » և հուսով եմ ,որ կմասնակցեք թեմայի քննարկումներին,կանեք մեջբերումներ ու առաջարկություններ : Այս թեմայի ուսումնասիրության նպատակն է թվային բազմությունների…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…