ՀՀ կառավարության այսօրվա նիստում գործադիրը հավանության է արժանացրել «Ուսուցիչների կամավոր ատեստավորման, կամավոր ատեստավորման արդյունքով ուսուցչի դրույքաչափի և դրան հատկացվող հավելավճարի տրամադրման, կամավոր ատեստավորման հանձնաժողովի ձևավորման կարգում» փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծին:
Հարցը զեկուցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը՝ ընդգծելով, որ ուսուցիչների վարձատրության շարունակական բարձրացումը Կառավարության ծրագրի կարևոր թիրախներից է: Նրա խոսքով՝ ի սկզբանե նպատակ է դրվել գործընթացն այնպես իրականացնել, որ այն հիմնված լինի նաև մասնագիտական զարգացման խթանների վրա:
Ժաննա Անդրեասյանը հիշեցրել է՝ այդ նպատակով 2021 թվականին ներդրվել է կամավոր ատեստավորման համակարգը, որն այս տարի արդեն երրորդ անգամ է անցկացվել: Ընդ որում՝ առաջին տարվա ընթացքում դիմելու հնարավորություն են ունեցել միայն 7-12-րդ դասարանների 7 առարկաներ դասավանդող ուսուցիչները, և ատեստավորմանը մասնակցելու հայտ է ներկայացրել 1372 ուսուցիչ: Երկրորդ տարվա ընթացքում դիմելու հնարավորությունն ընդլայնվել է 5-12-րդ դասարանների բոլոր առարկաները դասավանդող ուսուցիչների համար, և հայտերի թիվը 3883 է եղել: Այս տարի ատեստավորմանը դիմելու հնարավորություն են ունեցել 1-12-րդ դասարանների բոլոր առարկաները դասավանդող ուսուցիչները:
«Այս տարի ստացել էինք 6320 դիմում, ընդ որում՝ ատեստավորման արդյունքում դրույքաչափի բարձրացումը՝ 200 հազար դրամի չափով, որին գումարվում է նաև 30-50% հավելավճար, գործում է 70 և ավելի տոկոս արդյունք ցուցաբերած ուսուցիչների համար: Սա հնարավորություն է տվել առնվազն կրկնապատկելու ոլորտում գործող միջինում 125 հազար դրամ դրույքաչափը: Իհարկե, մենք ունենք մեծ թվով ուսուցիչներ, որոնք ստանում են շատ ավելին, քան կրկնապատիկը: 3 տարիների արդյունքում, ընդհանուր առմամբ, 3549 ուսուցիչներ այս ճանապարհով ունեցել են աշխատավարձի բարձրացում: Այս երեք տարիների փորձին զուգահեռ քննարկել ենք գործընթացի լավարկման և բարելավման աշխատանքները: Օրինակ, հենց այս տարվա սկզբին կամավոր ատեստավորման կարգը ևս մեկ անգամ փոխվել է, ինչի արդյունքում բարելավվել են որոշ ընթացակարգեր: Անընդհատ վերանայվում և լավարկվում են նաև թեստերն ու առաջադրանքները»,- ասել է Ժաննա Անդրեասյանը և նշել՝ վերլուծությունները ցույց են տալիս, որ ուսուցիչների հետագա մասնակցության խթանման համար երկու հիմնական գործոն կա:
Նախարարի խոսքով՝ դրանցից առաջինն ատեստավորումը չանցնելու դեպքում պարտադիր վերաատեստավորվելուց և բավարար արդյունք չունենալուց հետո աշխատանքից զրկվելու հեռանկարն է, որը շատ ուսուցիչների հետ է պահում ատեստավորմանը մասնակցելուց: Երկրորդ գործոնն այն է, որ 60-69 տոկոս արդյունք ցույց տված ուսուցիչները համարվում են ատեստավորված, բայց վարձատրության բարձրացում չեն ունենում:
«Տարբեր երկրների կրթական համակարգերում տարբեր հետազոտություններով ուսուցիչների ամենամեծ խումբը միջին արդյունքներ ցուցաբերողներն են, և եթե մենք ցանկանում ենք կրթության որակի բարելավման հասնել, ապա առաջին հերթին պետք է խթանենք հենց այս ուսուցիչների մասնագիտական զարգացումը: Հետևաբար, կարգում առաջարկվում է երկու հիմնական փոփոխություն, որոնք միտված են հենց այս խմբի ուսուցիչների մասնակցության խթանմանը: Մասնավորապես՝ առաջարկվում է 60-69 տոկոս արդյունք ցուցաբերած ուսուցիչների համար սահմանել դրույքաչափի բարձրացում՝ 200 հազարի չափով, ինչի շնորհիվ 3 տարիների արդյունքներով 1630 ուսուցիչներ ևս կօգտվեն կամավոր ատեստավորման համակարգով վարձատրության բարձրացումից: Այսպիսով, ընդհանուր առմամբ կունենանք շուրջ 5179 ուսուցիչներ, որոնք վարձատրության բարձրացում կունենան: Իհարկե, այստեղ մեկ վերապահում անեմ՝ կարող են կրկնություններ լինել, որովհետև կան ուսուցիչներ, որոնք ատեստավորմանը մասնակցել են մեկից ավելի անգամ, և այս պահին մենք այդ տվյալների վերլուծության փուլում ենք և շուտով կունենանք վերջնական թվեր: Այդուհանդերձ, սա արդեն ավելին է, քան պետական դպրոցների ուսուցիչների շուրջ 18%-ը»,- ներկայացրել է Ժաննա Անդրեասյանը:
ԿԳՄՍ նախարարի ներկայացմամբ՝ հաջորդ կարևոր փոփոխությունն այն է, որ առաջարկվում է կրկնակի ատեստավորման արդյունքում բավարար ցուցանիշ չունեցած, բայց մասնագիտական զարգացման աճ գրանցած կամ շեմային արդյունք ցուցաբերած ուսուցիչներին ատեստավորման ևս մեկ հնարավորություն ընձեռել: Ըստ այդմ՝ 50-59 տոկոս արդյունք ցուցաբերած ուսուցիչները, ինչպես նաև առաջինից երկրորդ ատեստավորման արդյունքում առնվազն 15 տոկոս աճ գրանցած ուսուցիչները հնարավորություն կունենան ևս մեկ անգամ մասնակցելու հաջորդ ատեստավորմանը:
«Այս փոփոխությունները կամավոր ատեստավորման գործընթացը կդարձնեն ավելի մասնակցային, ուսուցիչների համար՝ ավելի գրավիչ և դյուրին: Սրանք շատ սպասված փոփոխություններ են: Քայլեր ենք ձեռնարկում նաև գործընթացի թվայնացման ուղղությամբ և հաջորդ տարի նախատեսում ենք գործընթացը կազմակերպել այդպես»,- ասել է Ժաննա Անդրեասյանը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարևորել է ուսուցիչների կամավոր ատեստավորման կարգում վերոնշյալ փոփոխությունների իրականացումը:
«Սա նշանակում է՝ այն ուսուցիչները, որոնք արդեն իսկ ցուցաբերել են 60-69 տոկոս արդյունք, 2023 թվականի հոկտեմբերից կունենան դրույքաչափի բարձրացում՝ 200 հազար դրամի չափով: Այս և մյուս լավարկումների նպատակը մեր ուսուցիչների համար աշխատավարձի բարձրացման էական հնարավորություն ընձեռելն ու քաջալերելն է՝ ակտիվ մասնակցություն ունենալու համար»,-նշել է ՀՀ վարչապետը:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Առցանց գործիքների կիրառումը մաթեմատիկայի դասավանդման մեջ բերում է աննախադեպ արդյունավետություն: Ուսուցիչների համար դրանք դառնում են հզոր օժանդակ գործիքներ՝ դասապրոցեսը պլանավորելու, վիզուալիզացիաներ ստեղծելու և ուսանողների առաջընթացին հետևելու համար: Աշակերտների համար դրանք…
Ինչպես տեսնում ենք ժամանակակից կրթական միջավայրում մեր՝ դասվարներիս դերը փոխվել է: Մենք այլևս գիտելիքի միակ աղբյուրը չենք, այլ ուղեկցողներ, ովքեր պետք է օգնեն երեխային գտնել իր ճանապարհը տեղեկատվության հսկայական հոսքում:…
«Ողջոյն, սիրելի՛ գործընկերներ: Բոլորս գիտենք, թե որքան դժվար է պահել 30-ից ավելի աշակերտների ուշադրությունը, հատկապես, երբ դասարանում ունենք տարբեր կարիքներով երեխաներ: Իմ աշխատանքային «զինանոցում» այսօր առաջնային են ՏՀՏ գործիքները (LearningApps,…
«Հարգելի՛ գործընկերներ, հաճախ ենք հանդիպում իրավիճակի, երբ հարցը տալուց հետո դասարանում «ծանր լռություն» է տիրում: Իմ փորձից (4-րդ դասարան) հասկացել եմ, որ այդ լռությունը կարող է լինել ոչ թե անտեղյակության,…
Ողջույն, հարգելի՛ գործընկերներ: Ցանկանում եմ կիսվել 4-րդ դասարանում «Աշխարհացույց» (https://brainograph.com/login) հարթակի կիրառման իմ փորձով, որն այս շրջանում դարձել է անփոխարինելի օգնական «Մայրենի» և «Ես և շրջակա աշխարհը» առարկաների ինտեգրված դասերին:…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց