ՀՀ կրթության և գիտության նախարարության և Բելառուսի Հանրապետության կրթության նախարարության միջև կնքվել է 2017-2020թթ. կրթության ոլորտում համագործակցության մասին հուշագիր, որը ստորագրել են ՀՀ ԿԳՆ արտաքին կապերի և սփյուռքի վարչության պետ Արթուր Ղազարյանը և Բելառուսի Հանրապետության կրթության նախարարության միջազգային կապերի վարչության պետ Վլադիմիր Շապուրովը: Ելնելով կրթության և գիտության ոլորտում երկու երկրների միջև համագործակցության հետագա զարգացման հանգամանքից` կողմերը պայմանավորվել են մի շարք հարցերի շուրջ: Մասնավորապես, համաձայն հուշագրի` կողմերը կհամագործակցեն շնորհալի երեխաների հետ աշխատանքի և օլիմպիական շարժման զարգացման, Բելառուսում կազմակերպվող առարկայական հեռավար օլիմպիադաներին ՀՀ աշակերտների մասնակցության գործում: Բացի այդ, կողմերը կաջակցեն հանրակրթական, միջին և բարձրագույն ուսումնական հաստատությունների միջև կապերի հաստատման գործընթացին` կրթամշակութային փոխանակումների և ակադեմիական շարժունության համատեքստում /համաժողավների, պրակտիկաների կազմակերպում, համատեղ պարբերականների հրապարակում/: Կողմերը կփոխանակվեն կրթության միջազգայնացման, մասնավորապես, երկու երկրների ուսհաստատություններում սովորող օտարերկրյա ուսանողների վերաբերյալ տեղեկատվությամբ: Բացի այդ, կողմերը կապահովեն միջազգային ցուցահանդեսներին, էքսպոներին և այլ կրթական միջոցառումներին երկու երկրների գերատեսչությունների մասնակցությունը, ինչպես նաև կաջակցեն գիտական հաստատություններում մագիստրոսների, ասպիրանտների և գիտնականների համար անհրաժեշտ պայմանների ստեղծմանը` հիմնարար և կիրառական գիտական ուսումնասիրությունների անցկացման նպատակով: Համաձայն հուշագրի` կողմերը կաջակցեն համատեղ կրթական կառույցների ստեղծման և երկու երկրների բուհերի մասնաճյուղերի բացման գործին, ինչպես նաև կիրականացնեն մասնագետների փոխանակում` ուսհաստատությունների հավատարմագրման և Որակավորումների ազգային շրջանակի վերաբերյալ երկու երկրների փորձն ուսումնասիրելու նպատակով` հաշվի առնելով Հայաստանի անդամակցությունը Եվրոպական միասնական բարձրագույն տարածքին: Բացի այդ, կողմերը կիրականացնեն համատեղ հետաքրքրություն ներկայացնող ծրագրեր, ինչպես նաև կնպաստեն երկու երկրների ուսանողների համար բարենպաստ պայմաններ ստեղծելու գործին: Կողմերը կօգտագործեն ՀՀ և Բելառուսի բուհերի շրջանավարտների ներուժը` երկու երկրների միջև բարեկամական հարաբերությունների ամրապնդման համար:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության և գիտության նախարարություն
Հարգելի՛ գործընկերներ, Եկեք մի պահ անկեղծ լինենք. մեր դպրոցական մշակույթում արմատացած մի կարծրատիպ կա՝ «ակտիվ աշակերտը լավագույն աշակերտն է»: Մենք սովոր ենք նրան, որ գիտելիքը պետք է լինի տեսանելի, բարձրաձայն…
Հարգելի՛ գործընկերներ, գիտեմ, որ բոլորիս համար ձևավորող գնահատումը երբեմն վերածվում է լրացուցիչ թղթաբանության: Բայց իմ 4-րդ դասարանում ես փորձարկեցի մի մեթոդ, որտեղ երեխաները նույնիսկ չեն զգում, որ գնահատվում են: Իմ…
Հարգելի՛ գործընկերներ, ուզում եմ կիսվել մի մեթոդով, որը կիրառեցի իմ 4-րդ դասարանում: Օգտագործելով Gemini ԱԲ-ն՝ աշակերտների հետ ստեղծեցինք «Թումանյանական հերոսները մեր օրերում» նախագիծը: Իմ հայտնաբերած «գաղտնիքը». երեխաներին հանձնարարեցի խմբագրել ԱԲ-ի…
Գրականության դասաժամը լավագույն հարթակն է բուլինգը որպես արատավոր երևույթ քննարկելու համար: Երբ մենք խոսում ենք կերպարների մասին, աշակերտներն իրենց ավելի ապահով են զգում՝ վերլուծելով «ուրիշի» ցավը, ինչն էլ ճանապարհ է…
Խաղը կենսաբանության ուսուցման գործընթացում ծառայում է որպես կատալիզատոր. այն արագացնում է բարդ գիտական տերմինների ընկալումը, կտրուկ բարձրացնում է աշակերտների ներգրավվածությունը և սովորական դասասենյակը վերածում է իսկական փորձարարական լաբորատորիայի: Օրինակ՝«Ո՞վ եմ…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց