ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Փոփոխություններ սովորողների ուսհաստատություններ ընդունման և տեղափոխման կարգում

Նոյեմբերի 8, 2023
Լուրեր կազմակերպություններից

ԿԳՄՍ նախարարի հրամանով փոփոխություններ են կատարվել «Դպրոցական տարիքի երեխաներին հանրակրթության մեջ ընդգրկելու, սահմանված ժամկետից ուշ հանրակրթության մեջ ընդգրկվող երեխաների կրթության կազմակերպման և հանրակրթական ուսումնական հաստատությունից սովորողին այլ ուսումնական հաստատություն տեղափոխելու և ազատելու կարգում»:

Նախորդ կարգավորմամբ՝ դպրոցին լիցենզիայով տրված տեղերում փոփոխության առաջարկի համար սահմանված էր ժամկետ՝ մինչև տվյալ տարվա մայիսի 20-25-ը, որի ընթացքում տնօրենները կարող էին դիմել լիազոր մարմնին՝ հիմնավորելով լիցենզիայով տրված տեղերի ավելացման պահանջը, սակայն այս ժամկետը հնարավորություն չէր տալիս փոփոխություններ կատարել ավելի ուշ, երբ դպրոցի համար հայտագրված սովորողների թիվը հստակ էր: Նոր կարգավորմամբ կրթության կառավարման պետական լիազոր մարմնին հանրակրթական հիմնական ծրագրերի առաջին աստիճանի լիցենզիայով տրված սահմանային տեղերի վերաբաշխման առաջարկի ներկայացման ժամկետ է սահմանվել մայիսի 20-25-ը և օգոստոսի 20-25-ը` առաջին դասարանի ընդունելության տեղերի հատկացման նպատակով: Ժամկետը երկարաձգվել է, քանի որ այդ ժամանակահատվածում տնօրենները հստակ գիտեն տարրական օղակում լիցենզիայով սահմանված որքան տեղեր կարող են ավելացնել:

Կարգավորված չէր նաև առաջնահերթություններ ունեցող սովորողներին հաստատություն լիցենզիայով սահմանված տեղերի շրջանակում ընդգրկելու հարցը: Ավելացվել է դրույթ, որի համաձայն՝ առաջնահերթություն ունեցողները կարող են հաստատություն ընդունվել, եթե դպրոցը լիցենզիայով սահմանված տեղեր ունի՝ բացառությամբ այն դեպքի, երբ տվյալ հաստատությունը բնակավայրում միակը չէ կամ բնակավայրում գործող բոլոր ուսումնական հաստատությունների տվյալ կրթական մակարդակի համար լիցենզիայով տրված սահմանային տեղերը ազատ չեն։

Վերանայվել է նաև հայտագրման կայքի անունը. հայտագրումն իրականացվելու է համակարգում ստեղծված առանձին haytru.emis.am կայքէջի միջոցով:

Հաջորդ փոփոխությունը կապված է հանրակրթության մեջ ժամկետից ուշ սովորողի ընդգրկման հետ, ըստ որի՝ մինչև տվյալ օրացուցային տարվա դեկտեմբերի 31-ը 8 տարին ներառյալ լրանալու դեպքում երեխան հաճախում է տարիքային խմբին համապատասխան դասարան՝ նախորդ կարգավորմամբ գործող 1-ին դասարանի փոխարեն:

Ներկայում քոլեջի կամ ուսումնարանի սովորողը ցանկացած դասարանում և ցանկացած պահի կարող է տեղափոխվել դպրոց, որը լրացուցիչ խնդիրներ է առաջացնում ուսումնական նյութի յուրացման և ուսումնական գործընթացում ընդգրկվելու տեսանկյունից, ինչից ելնելով՝ հստակեցվել են նաև քոլեջից կամ ուսումնարանից հանրակրթական ուսումնական հաստատություն աշակերտների տեղափոխման հետ կապված հարցերը:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Տվյալների վերլուծություն և վիճակագրություն

    Թեմայի հեղինակ՝ Shushanik Dallaqyan

    Հարգելի ուսուցիչներ, սիրով ձեզ եմ ներկայացնում իմ ՝ «Տվյալների վերլուծություն և վիճակագրություն» վերնագրով թեման և հուսով եմ, որ կմասնակցեք թեմայի քննարկումներին, կկատարեք մեջբերումներ ու առաջարկություններ: Այս թեմայի ուսումնասիրության նպատակն է՝…

  • Նախագծային աշխատանքներում խնդրադրման և դրա ձևակերպման ռազմավարության կարևորությունը

    Թեմայի հեղինակ՝ Lilit Ghazaryan

    Հարգելի գործընկերներ, դիտարկումներս վերաբերում են նախագծային ուսումնառությանը, որը, անկասկած, ողջունելի և ժամանակի պահանջներին համահունչ մոտեցում է: Միաժամանակ, անհրաժեշտ է արձանագրել, որ այն իր հետ բերում է նաև որոշակի դժվարություններ և…

  • իմ ընտանիքի պատմությունը

    Թեմայի հեղինակ՝ Կարինե Ալեքսանյան

    Նախագծի նպատակն է՝ բացահայտել հայ ժողովրդի պատմության էջերը, իր ընտանիքի նահապետների ծննդավայրերը, նրանց անցած ճանապարհը, սերունդների հետ կապը: զարգացնել պատմություն ուսումնասիրելու, հետազտություններ անելու կարողություններ, սովորեցնել ձևակերպել և քայլ առ քայլ…

  • 21-ՐԴ ԴԱՐԻ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ

    Թեմայի հեղինակ՝ Արամյան Աննա

    Հարգելի´ ուսուցիչներ ,ձեզ եմ ներկայացնում իմ ընտրած թեման՝ «21-րդ դարի հմտությունների զարգացմանը միտված մեթոդների կիրառումը հայոց լեզվի և գրականության դասաժամերի ընթացքում »: Հուսով եմ ,որ կմասնակցեք թեմայի քննարկումներին, կանեք մեջբերումներ…

  • Տեքստային խնդիրների դերը և կարևորությունը մաթեմատիկայի դասավանդման մեջ

    Թեմայի հեղինակ՝ Մայա Վարդանյան

    Հարգելի ուսուցիչներ ,սիրով ձեզ եմ ներկայացնում իմ ընտրած թեման՝ « Տեքստային խնդիրների դերը և կարևորությունը մաթեմատիկայի դասավանդման մեջ» և հուսով եմ ,որ կմասնակցեք թեմայի քննարկումներին, կանեք մեջբերումներ ու առաջարկություններ :…