ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Ավելի քան 528 մլն դրամ կհատկացվի կառուցված, հիմնանորոգված դպրոցների գույքով ապահովմանը

Նոյեմբերի 2, 2023
Պաշտոնական

ՀՀ կառավարության որոշմամբ ԿԳՄՍ նախարարությանը 2023 թվականի պետական բյուջեով հատկացված միջոցների միջև կատարվել է վերաբաշխում՝ 279 մլն 945 հազար դրամ գումարի շրջանակում: Գումարը կուղղվի «500 մանկապարտեզ, 300 դպրոց» ծրագրի շրջանակում մինչև տարեվերջ կառուցումն ավարտվող դպրոցների, ինչպես նաև Գեղարքունիքի մարզի 96 դպրոցի գույքի ձեռքբերմանը:

Հարցը զեկուցել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը՝ նշելով, որ գումարը կհատկացվի 14 դպրոցի գույքով ապահովման ծրագրին: Նրա խոսքով՝ 2022 թ.-ին ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին գույք է հատկացվել 6 մոդուլային դպրոցի (Դեղձուտի, Եղեգիսի, Ջրառատի և Արգինայի միջնակարգ, Հագվու և Կաթնաղբյուրի հիմնական դպրոցներ):

Արաքսիա Սվաջյանի խոսքով՝ ԿԳՄՍ նախարարությունն իրականացրել է մոդուլային դպրոցների կարիքների լրացուցիչ գույքագրում: Որոշմամբ նախատեսվում է 66 մլն 103 հազար դրամ հատկացնել մոդուլային դպրոցների գույքով ապահովման համար:

Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրի շրջանակում մինչև տարեվերջ նախատեսված է 7 դպրոցի կառուցման ավարտ: Դրանք են՝ Երևանի թիվ 6, թիվ 18, թիվ 111, թիվ 116, թիվ 122 հիմնական, Արագածոտնի մարզի Օհանավանի և Արմավիրի մարզի Պտղունքի միջնակարգ դպրոցները:

«Դպրոցները գույքի մի մասը ստացել են 2022 թվականին, իսկ մյուս մասը կրկին գույքագրվել է նախարարության կողմից: Գույքի տրամադրման նպատակով նախատեսվում է հատկացնել 141 մլն 148 հազար դրամ: Մինչև տարեվերջ կառուցումը կավարտվի, և գույքով կապահովվի նաև Մասիսի թիվ 5 ավագ դպրոցը, որի շինարարությունը մեկնարկել է 2021 թվականին: Գույքի ձեռքբերման համար կհատկացվի 28 մլն 169 հազար դրամ»,- ասել է Արաքսիա Սվաջյանը:

Նախարարի տեղակալի խոսքով՝ որոշմամբ 42 մլն դրամ է հատկացվում նաև ՀՀ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմին՝ 96 դպրոցի գույքի ձեռքբերման նպատակով:

ՀՀ կառավարության մեկ այլ որոշմամբ 2023 թվականի պետական բյուջեով կապիտալ ծրագրերի իրականացման համար հատկացված միջոցների միջև կատարվել է վերաբաշխում 248 մլն 546 հազար դրամ գումարի շրջանակում: Գումարը կուղղվի 2021-2022 թթ.-ին կառուցված/հիմնանորոգված դպրոցների գույքով ապահովմանը և մինչև տարեվերջ վերակառուցումն ավարտվող դպրոցների մարզադահլիճների շինարարության ծավալների ավելացմանը:

Նշվածը վերաբերում է 10 դպրոցի գույքով ապահովման ծրագրերին: Դպրոցները գույքի մի մասը ստացել են 2021 և 2022 թթ.-ին, իսկ մյուս մասը գույքագրվել է նախարարության կողմից: Այս որոշմամբ նախատեսվում է հատկացնել 59 մլն 508 հազար դրամ Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրի շրջանակում 2021-2022 թթ. շինարարությունն ավարտված Երևանի թիվ 95 միջնակարգ դպրոցի և Եղեգնաձորի թիվ 1 հիմնական դպրոցի գույքով ապահովմանը:

«Կրթության բարելավում» ծրագրի շրջանակում 2021-2022 թթ.-ին հիմնանորոգվել է 8 ավագ դպրոց: Դպրոցները գույքի մի մասը ստացել են 2021 և 2022 թթ.-ին, իսկ մյուս մասը գույքագրվել է նախարարության կողմից: Որոշմամբ նախատեսվում է հատկացնել 95 մլն 361 հազար դրամ «Կրթության բարելավում» ծրագրի շրջանակում 2021-2022 թթ. հիմնանորոգված 5 դպրոցների գույքով ապահովման համար՝ ՀՀ Գեղարքունիքի մարզի Սևանի ավագ դպրոց, Երևանի թիվ 142 ավագ դպրոց, ՀՀ Սյունիքի մարզի Գորիսի թիվ 1 ավագ դպրոց, ՀՀ Շիրակի մարզի Արթիկի թիվ 3 ավագ դպրոց, ՀՀ Շիրակի մարզի Գյումրու Ակադեմիական վարժարան:

2021-2022թթ.-ին հիմնանորոգման աշխատանքներն ավարտվել են նաև ՀՀ Գեղարքունիքի մարզի Զոլաքարի N2 միջնակարգ դպրոցում, ՀՀ Լոռու մարզի Ալավերդու թիվ 5 ավագ դպրոցում և ՀՀ Շիրակի մարզի Գյումրու թիվ 27 միջնակարգ դպրոցում: Նշված 3 դպրոցի գույքով ապահովման համար որոշմամբ նախատեսվում է հատկացնել 78 մլն 648 հազար դրամ:

Որոշմամբ 15 մլն 28 հազար դրամ գումար է հատկացվում մինչև տարեվերջ վերակառուցումն ավարտվող դպրոցների մարզադահլիճների շինարարության ծավալների ավելացման համար: Նշվածը վերաբերում է Փշատավանի միջնակարգ դպրոցին, Սարդարապատի միջնակարգ դպրոցին և Արմավիրի հ. 8 հիմնական դպրոցին: Մինչև տարեվերջ նախատեսվում է ավարտել 15 դպրոցի մարզադահլիճի մասնաշենքի կառուցման աշխատանքները: Միաժամանակ, կավարտվեն նաև 9 դպրոցի մարզադահլիճի վերակառուցման աշխատանքները: Բոլոր մարզադահլիճները կապահովվեն նաև նոր մարզական գույքով, որի ձեռքբերման համար արդեն կնքվել գնման պայմանագրեր:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ դպրոցների շինարարության ծրագրերի իրականացման ընթացքում ի հայտ են գալիս նոր առաջարկություններ և նախաձեռնություններ, որոնք ավելի են լավարկում այդ ծրագրերը: Անդրադառնալով դպրոցների գույքով ապահովմանը՝ վարչապետը մեկ անգամ ևս հանձնարարել է այդ գործընթացում բացառել հին գույքի ներգրավումը:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • 9-րդ դաս. Բնագիտություն առարկայի քննությունը ուս. նախագծի միջոցով անցկացնելու մասին

    Թեմայի հեղինակ՝ manush

    ՀՀ ԿԳՄՍ նախարարի մարտի 11-ի 2024 թվականի N 07-Լ հրամանով հաստատվել է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների 2023-2024 ուսումնական տարվա 9–րդ դասարանի «Բնագիտություն» («ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն»՝ սովորողի…

  • Նախագծային ուսուցում. Հայեցակարգ և ուսուցիչների վերապատրաստման մոդուլ

    Թեմայի հեղինակ՝ manush

    Հարգելի գործընկերներ, ՀՀ ԿԳՄՍ նախարարի մարտի 11-ի 2024 թվականի N 08-Լ հրամանով հաստատվել է «Նախագծային ուսուցման հայեցակարգը և ուսուցիչների վերապատրաստման մոդուլը»: ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանը և հավելվածը նախարարության պաշտոնական կայքում…

  • Ուսուցման արդի մեթոդները 2

    Թեմայի հեղինակ՝ manush

    Հեղինակ՝ Ani Hovhannisyan (https://forum.armedu.am/member/9839-ani-hovhannisyan) Այս թեման Անի Հովհաննիսյանի «Ուսուցման արդի մեթոդները որպես սովորողի ուսումնառության մոտիվացիա (https://forum.armedu.am/forum/%D5%AF%D6%80%D5%A9%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%B8%D5%AC%D5%B8%D6%80%D5%BF/%D5%B4%D5%A1%D5%BD%D5%B6%D5%A1%D5%A3%D5%A5%D5%BF

  • Ուսուցման արդի մեթոդները

    Թեմայի հեղինակ՝ Ani Hovhannisyan

    Ուսուցման արդի մեթոդները որպես սովորողի ուսումնառության մոտիվացիա Ինչպես ասել է ամերիկացի հոգեբան Ֆրեդերիկ Սքիները «Աշխարհը բարելավելու համար հարկավոր է շրջվել դեպի դրական կրթական մեթոդներ: Այն պահից, եր բացահայտվեն առավել արդյունավետ…

  • Նախագծային ուսուցում

    Թեմայի հեղինակ՝ Մարիետա

    Նախագծային ուսուցումը դասավանդման մեթոդ է, որի միջոցով սովորողները ձեռք են բերում գիտելիքներ և հմտություններ՝ որոշակի ժամանակ հետազոտելով գործնական, համալիր և հրատապ բնույթի հարցեր, խնդիրներ և մարտահրավերներ: Նախագիծը առանձին սովորողների կամ…