ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

ՀՀ նախագահությամբ տեղի է ունեցել ՍԾՏՀԿ մշակույթի աշխատանքային խմբի հանդիպումը

Հոկտեմբերի 30, 2023
Մշակութային լուրեր Միջազգային լուրեր

Ստամբուլում տեղի է ունեցել Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (ՍԾՏՀԿ) մշակույթի աշխատանքային խմբի (ՄԱԽ) հանդիպումը, որը նախագահում էր Հայաստանի Հանրապետությունը՝ ի դեմս Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության պետ Աստղիկ Մարաբյանի։

Դեռևս ապրիլի 4-5-ը կայացած ՍԾՏՀԿ ավագ պաշտոնյաների կոմիտեի հանդիպմանը հավանություն էր տրվել ՍԾՏՀԿ ՄԱԽ համակարգման Հայաստանի Հանրապետության հայտին (2023 թ. հուլիսի 1-2025 թ. հունիսի 30): Նախագահողի կողմից ներկայացվել է Հայաստանի Հանրապետության կողմից մշակված ՍԾՏՀԿ ՄԱԽ-ի 2023-2025 թթ. գործողությունների ծրագրի նախագիծը, որը մանրամասն քննարկվել և մասնակից երկրների մեծամասնության կողմից արժանացել է հավանության:

Սևծովյան տարածաշրջանում մշակութային բազմազանության խրախուսման և տարածաշրջանային համագործակցության ընդլայնման հարցի շրջանակում անդամ պետությունների ներկայացուցիչները ներկայացրել են իրենց մշակութային ծրագրերը և նոր նախաձեռնությունները:

Հայաստանի համակարգողը ներկայացրել է այս տարի Լեհաստանի Լոձ քաղաքում տեղի ունեցած Եվրոպայի խորհրդի «Մշակութային ուղիներ» ծրագրի խորհրդատվական 12-րդ ֆորումի շրջանակում իր կողմից պատրաստված «Եվրոպայի խորհրդի մշակութային ուղիներ ծրագրի ընդլայնումն անդրազգային հարթակների միջոցով. ՍԾՏՀ տարածաշրջանի մշակութային ներուժի կիրառումը» թեմայով զեկույցը: Կարևորվել են ՍԾՏՀԿ և Եվրոպայի խորհրդի «Մշակութային ուղիներ» ծրագրի միջև համագործակցության ընդլայնման, միջազգային մեխանիզմների համախմբման միջոցով տարածաշրջանային բազմաշերտ համագործակցության նոր ձևաչափի ձևավորման հնարավորությունները:

Սևծովյան տարածաշրջանի հետազոտությունների միջազգային կենտրոնի կողմից քննարկման է ներկայացվել «ՍԾՏՀ մշակութային ամիս» ծրագիրը, որը մեկնարկել է 2017 թվականից: Այն նպատակ ունի խթանելու տարածաշրջանի հարուստ մշակութային բազմազանությունը, ինչպես նաև բարձրացնելու ճանաչելիությունը: Ակտիվորեն քննարկվել են Հայաստանի կողմից առաջարկված ՍԾՏՀ-ի շրջանակում մշակութային քաղաք հռչակելու գաղափարը և մշակութային զբոսաշրջության առաջխաղացման կարևորությունը։

Նիստի շրջանակում աշխատանքային հանդիպումներ են տեղի ունեցել Հունաստանի և Սերբիայի մշակույթի նախարարությունների ներկայացուցիչների հետ։ Որոշվել է ընթացք տալ ՍԾՏՀԿ ՄԱԽ գործողությունների ծրագրով նախանշված միջոցառումներին:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • «Անվտանգ և մասնակցային դասարան՝ փորձի վրա հիմնված մոտեցումներ»

    Թեմայի հեղինակ՝ Աստղիկ Աս

    Սիրելի գործընկերներ, իմ փորձը ցույց է տալիս, որ 1-ից 4-րդ դասարանում հաջողակ ուսումնառությունը կախված է ոչ միայն ուսուցողական մեթոդներից կամ գիտելիքի բովանդակությունից, այլև այն միջավայրից, որտեղ երեխան զգում է անվտանգություն,…

  • Միջառարկայական կապերի դերն ու նշանակությունը տարրական դասարաններում

    Թեմայի հեղինակ՝ Anna Kostanyan

    Հարգելի ուսուցիչներ, սիրով ձեզ եմ ներկայացնում իմ <<Միջառարկայական կապերի դերն ու նշանակությունը տարրական դասարաններում>>վերնագրով թեման:Տարրական դասարաններում դրվում են գիտելիքների և կարողությունների հիմքերը, աստիճանաբար հարստանում է սովորողների խոսքը, զարգանում է նրանց…

  • Նախագծային ուսուցում. Բեռ, թե՞ հնարավորություն օտար լեզվի ուսուցչի համար

    Թեմայի հեղինակ՝ Anahit Simonyan

    Նախագծային ուսուցում. Բեռ, թե՞ հնարավորություն օտար լեզվի ուսուցչի համար Հարգելի գործընկերներ, 2024-2026 թթ. ՀՊՉ նոր պահանջների համաձայն՝ նախագծային աշխատանքը դարձել է մեր առօրյայի անբաժան մասը: Սակայն եկեք անկեղծ լինենք. շատերիս…

  • Արհեստական բանականությունը՝ օգնական, թե՞ «թշնամի».

    Թեմայի հեղինակ՝ Anahit Simonyan

    Արհեստական բանականությունը՝ օգնական, թե՞ «թշնամի». Հարգելի գործընկերներ, Թվային դարաշրջանի արագընթաց զարգացումները մեզ ստիպում են վերանայել դասավանդման ավանդական մեթոդները: Եթե նախկինում մեր գլխավոր խնդիրը տեղեկատվության հայթայթումն էր, ապա այսօր մարտահրավերը փոխվել…

  • Ներառականությունը դպրոցում

    Թեմայի հեղինակ՝ Ruzan1967

    Բարև ձեզ, եկեք քննարկենք այս թեման փորձի փոխանակման Ներառական դպրոցը այն միջավայրն է, որտեղ յուրաքանչյուր երեխա ընդունված է և գնահատված՝ անկախ իր կարողություններից, կարիքներից կամ առանձնահատկություններից: Ներառական կրթության նպատակը ոչ…