ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

«Artbox» ծրագրի նպատակը ստեղծարար բիզնեսի խթանումն է

Հոկտեմբերի 30, 2023
Մշակութային լուրեր

Ստեղծարար բիզնեսներ՝ երաժշտական ստուդիաներից մինչև նորաձևության բրենդեր, հնարավորություն կունենան խթանել իրենց գործունեությունը՝ «Artbox Accelerator» ծրագրի միջոցով: 

Ընտրված 7 բիզնեսի համար նախատեսվում է մինչև 30.000 եվրոյի չափով դրամաշնորհ:

Ծրագիրն իրականացվում է «Creative Armenia»-ն մշակութային հիմնադրամի աջակցությամբ՝ ներկայացնելով 12 ստեղծարար բիզնեսներ: «Artbox Accelerator» ծրագիրը եզակի հնարավորություն է ընձեռում այս ընկերություններին արդյունավետորեն զարգացնելու իրենց բիզնեսները և մեծ դեր խաղալու ստեղծարար տնտեսության մեջ:

2023 թվականի հոկտեմբերից-դեկտեմբեր ընկած ժամանակահատվածում՝ 8 շաբաթվա ընթացքում, ընտրված թիմերի համար կկազմակերպվեն շաբաթական աշխատարաններ, նպատակային առաջադրանքներ և անհատական խորհրդատվություններ։ Մենթորների շարքում են փորձագետներ և հաջողակ ձեռներեցներ՝ Հայաստանից, Էստոնիայից, Դանիայից, Ֆրանսիայից, Շվեյցարիայից և Եգիպտոսից։

«Artbox Accelerator»-ը կուղղորդի ստեղծարար բիզնեսներին՝ մեծացնելու հաճախորդների ներգրավվածությունը, խթանելու վաճառքը, ձեռք բերելու կայունություն։ Ծրագիրը կեզրափակվի լավագույն 7 բիզնեսների ընտրությամբ, որոնց կտրամադրվեն մինչև 30.000 եվրոյի չափով դրամաշնորհներ՝ Artbox -ի ընթացքում իրենց կողմից մշակված բիզնեսի աճի ծրագիրն իրականացնելու նպատակով։

«Artbox Accelerator»-ին մասնակցող 12 ստեղծարար բիզնեսներն են՝

● Արտույտ (Նորաձևության ապրանքանիշ)

Նրբագեղ շարֆերի արտադրություն, որոնք բացահայտում են հայկական մշակույթը՝ հասցնելով այն համաշխարհային մակարդակի։

● «Բերբերյան» փրոդաքշն ստուդիոս» (Երաժշտական արտադրություն)

Ստուդիա, որը կինոերաժշտության ստեղծման և ձայնի հետարտադրության առաջատարներից է Հայաստանում և արտասահմանում:

● Գալիք ժառանգության տուն (Արվեստի կենտրոն)

Մշակութային կենտրոն Գյումրիում, որն առաջարկում է հոգևոր փորձառություն՝ ուղղորդելով դեպի հայկական հարուստ ժառանգության խորքերը:

● Հովաշ (Նորաձևության ապրանքանիշ)

Զարդերի նուրբ և ձեռագործ արտադրություն, որն ընդգծում է բնության գեղեցկությունն ու անհատական արտահայտչականությունը:

● Կելվին ֆիլմ լաբ (Կինոարտադրություն)

Տեսանյութերի արտադրության ստուդիա, որը տրամադրում է մեդիա գաղափարներ և ռեսուրսներ՝ ստեղծելու որակյալ արտադրանք:

● NENSI AVETISIAN (Նորաձևության ապրանքանիշ)

Հագուստի և աքսեսուարների ապրանքանիշ, որն իր մեջ միավորում է հայկական արհեստավարժությունը, ոգեշունչ ճարտարապետությունը և բնական հումքի օգտագործումը:

● Օբերտոն (Երաժշտական արտադրություն)

Երաժշտական ընկերություն, որը համատեղում է ամբողջական աուդիո արտադրության և աուդիո բրենդինգի ծառայությունները՝ սկզբից մինչև վերջ երաժշտական ղեկավարում, առաջխաղացում և արվեստագետների զարգացում:

● ՕնՕֆֆ ստուդիա (Անիմացիոն ստուդիա)

Ստուդիա, որի առաքելությունն է ստեղծել գրավիչ անիմացիոն պրոդուկտներ, որոնք կտարբերվեն համաշխարհային շուկայում:

● Թատրոն տանիքում (Արվեստի կենտրոն)

Այլընտրանքային թատրոն, որը մեկ յուրահատուկ ձևաչափի մեջ միավորում է թատերական ներկայացումներ, կենդանի համերգային ծրագիր և գինու հյուրասիրություն:

● «Թոնիր» հարսանեկան գյուղ (Մշակութային միջոցառումներ)

Մշակութային բիզնես, որը վերածնում և տոնում է ավանդական ծեսերը, խաղերը, խոհանոցը և արհեստագործությունը՝ կազմակերպելով իսկական էթնիկ հարսանիքներ:

● «Վառեմ-մարեմ» արվեստանոց (Արվեստի կենտրոն)

Ստեղծարար արվեստանոց Գյումրիում, որը ոգեշնչում և խրախուսում է այցելուներին բացահայտել արվեստը՝ ստեղծելով խեցեղեն, քանդակներ և ձեռագործ իրեր:

● Z.G.EST (Նորաձևության ապրանքանիշ)

Հագուստի կայուն բիզնես, որը ստեղծում է եզակի, ժամանակ չճանաչող և ֆունկցիոնալ ոճեր 100% բնական և կենսաքայքայվող գործվածքներից:

Ստեղծարար բիզնեսի առևտրային կենսունակության և կայունության ամրապնդումը «Creative Armenia» ծրագրի հիմնական նպատակներից է։ Այս նպատակն առավել արդյունավետ է իրականացվում «Artbox Accelerato»-ի ներկայացրած նախագծերի միջոցով։

Աջակցելով 12 առաջատար ստեղծարար բիզնեսների՝ երաժշտական արդյունաբերությունից մինչև անիմացիա և նորաձևություն, Հայաստանի ստեղծագործական արտադրության էկոհամակարգի բարելավմանը նպաստելու նպատակ է դրված:

«Creative Armenia»-ն մշակութային հիմնադրամի աջակցությամբ իրականացվում է նաև «Կատապուլտ» ծրագիրը, որով շեշտը դրվում մշակութային կազմակերպություններ համագործակցային ներուժի զարգացման վրա:

«Artbox Accelerator»-ը եզակի հնարավորություն է ընձեռում նշված մշակութային կազմակերպություններին՝ ներգրավվելու տեղական և միջազգային մշակութային շահագրգիռ կողմերին, ցուցադրելով նրանց աշխատանքը:

«Creative Armenia»-ն մշակութային հիմնադրամ է, որը հայտնաբերում, զարգացնում ու խթանում է արվեստի տարբեր ոլորտների նորարար ստեղծագործողների։ «Artbox»-ը ստեղծվել է «Creative Armenia»-ի կողմից, իրականացվում է Հայաստանում Եվրոպական Միության ֆինանսավորմամբ և ՀԲԸՄ-Հայաստանի համագործակցությամբ, «Կատապուլտ» ստեղծարար աքսելերացիոն ծրագրի շրջանակում։

Հարցերի և հավելյալ տեղեկատվության համար կարելի է դիմել «Artbox» նախագծի ղեկավար Իվետա Ղազարյանին՝ yvette@creativearmenia.org էլեկտրոնային փոստով:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • 9-րդ դաս. Բնագիտություն առարկայի քննությունը ուս. նախագծի միջոցով անցկացնելու մասին

    Թեմայի հեղինակ՝ manush

    ՀՀ ԿԳՄՍ նախարարի մարտի 11-ի 2024 թվականի N 07-Լ հրամանով հաստատվել է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների 2023-2024 ուսումնական տարվա 9–րդ դասարանի «Բնագիտություն» («ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն»՝ սովորողի…

  • Նախագծային ուսուցում. Հայեցակարգ և ուսուցիչների վերապատրաստման մոդուլ

    Թեմայի հեղինակ՝ manush

    Հարգելի գործընկերներ, ՀՀ ԿԳՄՍ նախարարի մարտի 11-ի 2024 թվականի N 08-Լ հրամանով հաստատվել է «Նախագծային ուսուցման հայեցակարգը և ուսուցիչների վերապատրաստման մոդուլը»: ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանը և հավելվածը նախարարության պաշտոնական կայքում…

  • Ուսուցման արդի մեթոդները 2

    Թեմայի հեղինակ՝ manush

    Հեղինակ՝ Ani Hovhannisyan (https://forum.armedu.am/member/9839-ani-hovhannisyan) Այս թեման Անի Հովհաննիսյանի «Ուսուցման արդի մեթոդները որպես սովորողի ուսումնառության մոտիվացիա (https://forum.armedu.am/forum/%D5%AF%D6%80%D5%A9%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%B8%D5%AC%D5%B8%D6%80%D5%BF/%D5%B4%D5%A1%D5%BD%D5%B6%D5%A1%D5%A3%D5%A5%D5%BF

  • Ուսուցման արդի մեթոդները

    Թեմայի հեղինակ՝ Ani Hovhannisyan

    Ուսուցման արդի մեթոդները որպես սովորողի ուսումնառության մոտիվացիա Ինչպես ասել է ամերիկացի հոգեբան Ֆրեդերիկ Սքիները «Աշխարհը բարելավելու համար հարկավոր է շրջվել դեպի դրական կրթական մեթոդներ: Այն պահից, եր բացահայտվեն առավել արդյունավետ…

  • Նախագծային ուսուցում

    Թեմայի հեղինակ՝ Մարիետա

    Նախագծային ուսուցումը դասավանդման մեթոդ է, որի միջոցով սովորողները ձեռք են բերում գիտելիքներ և հմտություններ՝ որոշակի ժամանակ հետազոտելով գործնական, համալիր և հրատապ բնույթի հարցեր, խնդիրներ և մարտահրավերներ: Նախագիծը առանձին սովորողների կամ…