ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

ԿԳՄՍ նախարարին կից աշակերտական խորհրդի անդամները կարողությունների զարգացման դասընթացի ավարտին ստացել են հավաստագրեր

Հոկտեմբերի 27, 2023
Լուրեր կազմակերպություններից

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին կից աշակերտական խորհրդի անդամների համար ամփոփվել է կարողությունների զարգացման եռօրյա դասընթացը, որը կազմակերպվել է «Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագրի շրջանակում՝ ԿԳՄՍ նախարարության և «Փրոջեքթ Հարմոնի Հայաստան» կազմակերպության հետ համատեղ:

Դասընթացի ավարտին ԿԳՄՍ նախարարին կից աշակերտական խորհրդի գործող կազմի 22 անդամներն այսօր պարգևատրվել են հավաստագրերով:

«Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագրի շրջանակում իրականացվող եռօրյա դասընթացի մասնակիցները ծանոթացել են աշակերտական խորհրդի առաքելությանն ու նպատակին, այլ երկրներում նմանօրինակ կառույցների փորձին։ Համագործակցային մեթոդների միջոցով նրանք ձեռք են բերել նաև թիմային աշխատանքի հմտություններ, թիմակիցներին լսելու, կարևորելու և քաջալերելու փորձառություն։ Նրանք իրականացրել են հանրակրթական հիմնախնդիրների քարտեզագրում,ինչպես նաև ստացել ժամանակի կառավարման և համատեղ աշխատանքի հմտություններ։

«Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագիրն իրականացնում է «Փրոջեքթ Հարմոնի Հայաստանի» գլխավորած կոնսորցիումը, որի անդամներն են Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը, Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-ՍԻՎԻՏԱՍ-ը, Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը։

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն