ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

«Ժառանգություն կերտողները»․ մեկնարկում է համաեվրոպական ստեղծագործական մանկապատանեկան մրցույթը

Հոկտեմբերի 26, 2023
Մշակութային լուրեր

Հայաստանը 2024 թ․ նախատեսում է միանալ «Եվրոպական ժառանգության օրեր» ծրագրի «Ժառանգություն կերտող երիտասարդներ» մրցույթին։ Համաեվրոպական ծրագրի շրջանակում Ե․ Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանը հայտարարում է «Ժառանգություն կերտողները» ստեղծագործական մանկապատանեկան մրցույթ:

Ստեղծագործական մանկապատանեկան մրցույթն անցկացվում է հետևյալ ժանրերում․

1․ Գրական (պատմվածք, հոդված, էսսե՝ առավելագույնը 3 էջ),

2․ Կերպարվեստ (գեղանկար, գրաֆիկա, անիմացիա),

3․ Երաժշտարվեստ (երաժշտական ստեղծագործություն՝ առավելագույնը 3 րոպե):

Մրցույթին կարող են մասնակցել 11-17 տարեկան պատանիներ, որոնք ունեն ստեղծագործելու ձիրք և նորարարական երևակայություն (մասնակցության հայտ

Հայտերի ընդունման վերջնաժամկետը 2023 թվականի նոյեմբերի 10-ն է:

Գրականության և արվեստի թանգարանի, ինչպես նաև թանգարանի մասնաճյուղերի արխիվներում հետազոտական աշխատանքը խրախուսվում է։

Ծրագրի նպատակն է ապահովել պատանիների շրջանում հայ մշակութային ժառանգության հանդեպ հետաքրքրության աճը և դրա մասին գիտելիքների ձեռքբերումը։ Այս ձևաչափը նաև հնարավոր է դարձնում համաեվրոպական սույն հարթակում ճանաչելի դարձնել հայ գործչին ու նրա թողած ժառանգությունը։

«Ժառանգություն կերտողները» ծրագիրը կանցկացվի 3 փուլով՝ մասնակցության հայտերի ընդունում, էսքիզների ներկայացում, ավարտուն աշխատանքների ներկայացում-ցուցադրություն։

Լավագույն աշխատանքները ՀՀ ԿԳՄՍ նախարարության համակարգմամբ կներկայացվեն եվրոպական ժյուրիին։ «Ժառանգություն ստեղծող երիտասարդներ» համաեվրոպական ստեղծագործական մրցույթի արդյունքները կամփոփվեն 2024 թ․ մայիսին։

Հաղթողների համար նախատեսվում են մրցանակներ ՀՀ ԿԳՄՍ նախարարության ու Ե․ Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի կողմից։ Լավագույն աշխատանքներով կթողարկվեն էջանշաններ և այլ հուշանվերային արտադրանք։

Մանրամասների համար կարող եք զանգահարել (010) 543463 հեռախոսահամարով։

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Ընտանիք–դպրոց փոխգործակցություն

    Թեմայի հեղինակ՝ nelli_sahradyan@mail.ru

    Ընտանիք–դպրոց փոխգործակցություն․ ազդեցությունը երեխայի սոցիալական և կրթական առաջընթացի վրա Կրթության ամենաբարձր արդյունքը հանդուրժողականությունն ու համագործակցությունն է... Հելլեն Երեխայի դաստիարակության և կրթության ձեռք բերման կարևոր օղակներից մեկը` դպրոցն է:Դպրոցն ահռելի աշխատանք…

  • Բանավոր հարցումը արդյո՞ք արդյունավետ մեթոդ է ուսումնառության գործընթացում

    Թեմայի հեղինակ՝ nelli_sahradyan@mail.ru

    Բանավոր հարցումը արդյո՞ք արդյունավետ մեթոդ է ուսումնառության գործընթացում, և ինչպե՞ս է այն նպաստում երեխայի գիտելիքների ամրապնդմանը և քննադատական մտածողության զարգացմանը Բանավոր հարցումը հանդիսանում է դասի ամենահին, բայց միաժամանակ ամենաարդյունավետ ուսումնական…

  • Թվային էթիկա և հուզական բանականություն. Ինչպես կերտել ստեղծարար անհատ

    Թեմայի հեղինակ՝ *ԱՐՄԻԿ*

    Թեմա՝ Թվային էթիկա և հուզական բանականություն. ինչպես կերտել ստեղծարար անհատ տարրական դպրոցում Ողջույն, հարգելի՛ գործընկերներ, կրթության նվիրյալներ: Որպես տարրական դասարանների մանկավարժներ՝ մենք այսօր կանգնած ենք մի կարևոր շեմին, որտեղ ավանդական…

  • Մաթեմատիկայի կապը տեխնոլոգիայի հետ

    Թեմայի հեղինակ՝ Anna Kostanyan

    Հարգելի գործընկերներ, այսօր ուզում եմ ներկայացնել մաթեմատիկայի կապը մյուս ուսումնական առարկաների հետ: Չկա ուսումնական որևէ առարկա, որ դասավանդվի մյուս ուսումնական առարկաներից առանձնացված:Բոլոր գիտություններն էլ կապված են միմյանց հետ և փոխադարձ…

  • «Անվտանգ և մասնակցային դասարան՝ փորձի վրա հիմնված մոտեցումներ»

    Թեմայի հեղինակ՝ Աստղիկ Աս

    Սիրելի գործընկերներ, իմ փորձը ցույց է տալիս, որ 1-ից 4-րդ դասարանում հաջողակ ուսումնառությունը կախված է ոչ միայն ուսուցողական մեթոդներից կամ գիտելիքի բովանդակությունից, այլև այն միջավայրից, որտեղ երեխան զգում է անվտանգություն,…