ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

«ՌեԱնիմանիա» փառատոնի համար տարին եռակի հոբելյանական է. Դանիել Դանիելյան

Հոկտեմբերի 23, 2023
Մշակութային լուրեր

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը Հայաստանի կինոգործիչների միությունում ներկա է եղել «ՌեԱնիմանիա» անիմացիոն ֆիլմերի և պատկերապատման արվեստի միջազգային փառատոնի բացման հանդիսավոր արարողությանը:

Փառատոնն իրականացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ, ««ՌեԱնիմանիա» Երևանի միջազգային անիմացիոն կինոփառատոն» ՀԿ-ի կազմակերպմամբ:

Նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, շնորհավորելով փառատոնի կազմակերպիչներին և մասնակիցներին, ընդգծել է, որ այս տարին փառատոնի համար եռակի հոբելյանական է. «2023 թվականին նշվում են Հայ կինոյի 100-ամյա, Հայկական անիմացիայի 85-ամյա, «ՌեԱնիմանիա» միջազգային անիմացիոն կինոյի և պատկերապատման արվեստի փառատոնի 15-ամյա հոբելյանները: «Ռեանիմանիա» փառատոնը երկու տարվա դադարից հետո վերադառնում է մշակութային դաշտ՝ աշխուժացնելու ոլորտը, վերագտնելու և նոր լիցքեր հաղորդելու հանդիսատեսին ու մասնակիցներին»:

Նախարարի տեղակալի ընդգծմամբ՝ արդի տեխնոլոգիաների զարգացումը Հայաստանի համար կարևոր ուղղություն է, և երիտասարդների կարողունակությունը պետք է ներդնել նաև անիմացիայի ոլորտում՝ նպաստելով բնագավառի զարգացմանը: Դանիել Դանիելյանը վստահություն է հայտնել, որ այս տարի ևս փառատոնը հանրությանը կներկայացնի բարձրարժեք անիմացիոն ֆիլմեր՝ ձևավորելով նոր հիմքեր միջազգային աուդիովիզուալ նյութերի տարածման, ցուցադրության և համատեղ արտադրության համար:

Նախարարի տեղակալը մասնակիցներին և կազմակերպիչներին մաղթել է ստեղծագործական վերելքներ, լեփ-լեցուն դահլիճներ, իսկ կինոսեր հանրությանը՝ տոնական տրամադրություն:

Նշենք, որ փառատոնի մրցութային ծրագրերն անցկացվում են Հայաստանի կինոգործիչների միությունում, իսկ «Ռետրոսպեկտիվ» հայկական անիմացիոն ֆիլմերի ցուցադրությունները՝ «ԹՈՒՄՈ» կենտրոնում։

«MarAni» հարթակի շրջանակում հոկտեմբերի 27-ին և 28-ին «ԹՈՒՄՈ» կենտրոնում (Երևան, Հալաբյան 16) կանցկացվեն վարպետաց դասեր, աշխատարաններ, պանելային քննարկումներ՝ միջազգային լավագույն մասնագետների մասնակցությամբ: Դրանց ընթացքում անդրադարձ կկատարվի վիզուալ էֆեկտներին, AI, VR կիրառությանը, անիմացիայում դերասանական հմտություններին և այլն։ Հարթակը հյուրընկալելու է ոլորտի պրոֆեսիոնալների և այլ աշխարհահռչակ դեմքերի։

Զուգահեռ գործելու է համարտադրության (coproduction) հարթակը, որտեղ հայ անիմատորները միջազգային համարտադրողներին կներկայացնեն իրենց նախագծերը: Կքննարկվեն համագործակցության հնարավոր ուղիները, որով հիմք կդրվեն համատեղ արտադրությունների կազմակերպմանն ու իրականացմանը:

Ծրագիրը հասանելի է փառատոնի պաշտոնական կայքում՝ https://reanimania.com/:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Ընտանիք–դպրոց փոխգործակցություն

    Թեմայի հեղինակ՝ nelli_sahradyan@mail.ru

    Ընտանիք–դպրոց փոխգործակցություն․ ազդեցությունը երեխայի սոցիալական և կրթական առաջընթացի վրա Կրթության ամենաբարձր արդյունքը հանդուրժողականությունն ու համագործակցությունն է... Հելլեն Երեխայի դաստիարակության և կրթության ձեռք բերման կարևոր օղակներից մեկը` դպրոցն է:Դպրոցն ահռելի աշխատանք…

  • Բանավոր հարցումը արդյո՞ք արդյունավետ մեթոդ է ուսումնառության գործընթացում

    Թեմայի հեղինակ՝ nelli_sahradyan@mail.ru

    Բանավոր հարցումը արդյո՞ք արդյունավետ մեթոդ է ուսումնառության գործընթացում, և ինչպե՞ս է այն նպաստում երեխայի գիտելիքների ամրապնդմանը և քննադատական մտածողության զարգացմանը Բանավոր հարցումը հանդիսանում է դասի ամենահին, բայց միաժամանակ ամենաարդյունավետ ուսումնական…

  • Թվային էթիկա և հուզական բանականություն. Ինչպես կերտել ստեղծարար անհատ

    Թեմայի հեղինակ՝ *ԱՐՄԻԿ*

    Թեմա՝ Թվային էթիկա և հուզական բանականություն. ինչպես կերտել ստեղծարար անհատ տարրական դպրոցում Ողջույն, հարգելի՛ գործընկերներ, կրթության նվիրյալներ: Որպես տարրական դասարանների մանկավարժներ՝ մենք այսօր կանգնած ենք մի կարևոր շեմին, որտեղ ավանդական…

  • Մաթեմատիկայի կապը տեխնոլոգիայի հետ

    Թեմայի հեղինակ՝ Anna Kostanyan

    Հարգելի գործընկերներ, այսօր ուզում եմ ներկայացնել մաթեմատիկայի կապը մյուս ուսումնական առարկաների հետ: Չկա ուսումնական որևէ առարկա, որ դասավանդվի մյուս ուսումնական առարկաներից առանձնացված:Բոլոր գիտություններն էլ կապված են միմյանց հետ և փոխադարձ…

  • «Անվտանգ և մասնակցային դասարան՝ փորձի վրա հիմնված մոտեցումներ»

    Թեմայի հեղինակ՝ Աստղիկ Աս

    Սիրելի գործընկերներ, իմ փորձը ցույց է տալիս, որ 1-ից 4-րդ դասարանում հաջողակ ուսումնառությունը կախված է ոչ միայն ուսուցողական մեթոդներից կամ գիտելիքի բովանդակությունից, այլև այն միջավայրից, որտեղ երեխան զգում է անվտանգություն,…