ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Օտար լեզվի ուսուցիչների վերապատրաստումների արդյունավետությունը` հանդիպման առանցքում

Ապրիլի 19, 2017
Պաշտոնական

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն ընդունել է աշխատանքային այցով Երևանում գտնվող ՌԴ հումանիտար առաքելության կրթական ծրագրերի փոխտնօրեն Իրինա Վասիլևային: Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ դպրոցներում գործածվող ռուսերենի դասագրքերի և ռուսերենի ուսուցիչների վերապատրաստման դասընթացներին առնչվող մի շարք հարցեր: 

Նախարարը նշել է, որ հայ-ռուսական կրթական համագործակցությունը վերջին տարիներին նոր զարգացում է ապրել,  մասնավորապես Հայաստանում գործող Հայ-ռուսական սլավոնական համալսարանին զուգընթաց Երևանում բացվել է նաև Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանի մասնաճյուղը:  Լևոն Մկրտչյանը կարևորելով ՀՀ-ում գործող ռուսական բուհերի ներուժը, միաժամանակ ընդգծել է, որ այն պետք է նպաստի դպրոցներում ռուսաց լեզվի զարգացմանը և ուսուցման արդյունավետության բարձրացմանը: Ներկայացնելով Հայաստանում դասագրքերի ստեղծման և ուսուցիչների վերապատրաստման գործընթացները՝  ԿԳ նախարարը տեղեկացրել է, որ այժմ քայլեր են ձեռնարկվում այդ համակարգերում փոփոխություններ կատարելու ուղղությամբ և այս տեսանկյունից ռուսական կողմը կարող է աջակցություն ցուցաբերել ինչպես դասագրքերի բովանադակային բարելավման, այնպես էլ ուսուցիչների վերապատրաստման դասընթացների արդյունավետության բարձրացման առումով: Լևոն Մկրտչյանը տեղեկացրել է, որ  ՀՀ օրենսդրության համաձայն՝ բոլոր ուսուցիչները 5 տարին մեկ պարտադիր վերապատրաստումների են գնում. «Մենք  որոշել ենք օտար լեզվի, այդ թվում նաև ռուսերենի ուսուցիչների վերապատրաստման դասընթացները պատվիրակել մասնագիտացված կազմակերպություններին: Ռուսերենի դեպքում այդ գործառույթը կարող են վերցնել Հայ-ռուսական սլավոնական համալսարանը կամ Լոմոնոսովի անվան համալսարանի երևանյան մասնաճյուղը»,- նշել է Լ. Մկրտչյանը:

ՌԴ հումանիտար առաքելության ներկայացուցիչը, շնորհակալություն հայտնելով նախարարին ընդունելության համար, նշել է, որ  ռուսական կողմը պատրաստ է քննարկել ռուսաց լեզվի դասավանդման արդյունավետությունը բարձրացնելու առաջարկներն ու աջակցելու կրթական ծրագրերի արդյունավետ իրականացմանը:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության և գիտության նախարարություն

  • Լսելու կարողությունը որպես կրտսեր դպրոցականի հաջողության գրավական

    Թեմայի հեղինակ՝ Լիլիա Բադալյան

    Կրտսեր դպրոցական տարիքում լսելու կարողության զարգացումը սոսկ «լուռ նստելու» հմտություն չէ:Սա բարդ ճանաչողական գործընթաց է,որն ընկած է երեխայի թե՛ ուսումնական առաջադիմության,թե՛ էմոցիոնալ բանականության հիքում: Ինչու՞ է սա առաջնային Լսելը գրագիտության…

  • Արվեստը դպրոցում որպես արտթերապիա

    Թեմայի հեղինակ՝ Armine1988

    (filedata/fetch?filedataid=12060) Արվեստը դպրոցում որպես արտթերապիայի միջոց Այժմ դպրոցն այլևս միայն գիտելիք փոխանցող միջավայր չէ․ այն նաև երեխայի հոգեբանական անվտանգության, ինքնարտահայտման տարածք է:Այս միջավայրում արվեստը դառնում է ոչ միայն գեղագիտական կրթության…

  • Առաջին դասարանցու հարմարումը դպրոցին

    Թեմայի հեղինակ՝ Նանե Հարությունյան

    Հարգելի՛ գործընկերներ, լինելով դասվար, գիտեմ, թե որքան հաճելի և, միևնույն ժամանակ, պարտավորեցնող ու դժվար է նոր սերունդ ընդունել դպրոց: Առաջին դասարանցու հարմարումը դպրոցական կյանքին բարդ և պատասխանատու շրջան է: Այն…

  • Ընտանիք–դպրոց փոխգործակցություն

    Թեմայի հեղինակ՝ nelli_sahradyan@mail.ru

    Ընտանիք–դպրոց փոխգործակցություն․ ազդեցությունը երեխայի սոցիալական և կրթական առաջընթացի վրա Կրթության ամենաբարձր արդյունքը հանդուրժողականությունն ու համագործակցությունն է... Հելլեն Երեխայի դաստիարակության և կրթության ձեռք բերման կարևոր օղակներից մեկը` դպրոցն է:Դպրոցն ահռելի աշխատանք…

  • Բանավոր հարցումը արդյո՞ք արդյունավետ մեթոդ է ուսումնառության գործընթացում

    Թեմայի հեղինակ՝ nelli_sahradyan@mail.ru

    Բանավոր հարցումը արդյո՞ք արդյունավետ մեթոդ է ուսումնառության գործընթացում, և ինչպե՞ս է այն նպաստում երեխայի գիտելիքների ամրապնդմանը և քննադատական մտածողության զարգացմանը Բանավոր հարցումը հանդիսանում է դասի ամենահին, բայց միաժամանակ ամենաարդյունավետ ուսումնական…