ՀՀ կառավարության որոշմամբ Երևանի Հովհ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնին շնորհվել է «Ազգային» կարգավիճակ:
Համաձայն հիմնավորման՝ Երևանի Հովհ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնը հանդիսանում է Հայաստանի մշակութային առաջատար թատերախմբերից մեկը, որն իր գործունեությամբ նպաստում է ոչ տիկնիկային արվեստի և գեղագիտական դաստիրակության զարգացմանը:
Ավելի քան ութ տասնամյա գործունեության ընթացքում թատրոնը հայ երեխաների համար ներկայացրել տիկնիկային արվեստը՝ նպաստելով դրա տարածմանը : Թատրոնում մշտապես ներկայացված են հայ և համաշխարհային գրականության լավագույն ստեղծագործությունները: Իր գործունեության ընթացքում թատրոնում բեմադրվել է ավելի քան 435 ներկայացում, որին ներկա է եղել ավելի քան 5.000.000 հանդիսատես։
Թատրոնն հանդիսատեսին ներկայանում է տիկնիկային արվեստի բոլոր ժանրերով՝ ձեռնոցային, խամաճիկային, ձողիկավոր, պլանշետային, տանտամարեսկոներ, մամոլենգեներ, մանեկեններ, ստվերային տիկնիկներ։ Թատրոնի ակտիվ խաղացանկում ներկա պահին ավելի քան 40 ներկայացում կա:
Թատրոնը նաև ակտիվ շրջագայում է՝ հյուրախաղային գործունեություն ծավալելով արտերկրում և ՀՀ մարզերում: Թատրոնը մասնակցել է մոտ 100 միջազգային փառատոների, մասնավորապես՝ ԱՄՆ, Կանադա, Կոստա Ռիկա, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Գերմանիա, Իտալիա, Լեհաստան, Չեխիա, Սերբիա, Հունգարիա, Լիտվա, Ռումինիա, Բելոռուս, Մոլդովա, Վրաստան, Ղազախստան, ԱՄԷ, Լիբանան, Եգիպտոս, Սիրիա, Թունիս, Իրան, Հնդկաստան, Թաիլանդ, Բահրեյն՝ արժանանալով տարբեր մրցանակների ու դիպլոմների, այդ թվում` ամենահեղինակավոր փառատոներում («Չեխովյան», «Ոսկե դիմակ» և այլք):
Թատրոնի գործունեությունը և հարուստ փորձը հիմք են հանդիսացել մարզերում տիկնիկային թատերախմբերի ձևավորման համար, որոնց մշտապես ցուցաբերվում է մասնագիտական աջակցություն՝ մասնագիտական վերապատրաստումների միջոցով:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Ընտանիք–դպրոց փոխգործակցություն․ ազդեցությունը երեխայի սոցիալական և կրթական առաջընթացի վրա Կրթության ամենաբարձր արդյունքը հանդուրժողականությունն ու համագործակցությունն է... Հելլեն Երեխայի դաստիարակության և կրթության ձեռք բերման կարևոր օղակներից մեկը` դպրոցն է:Դպրոցն ահռելի աշխատանք…
Բանավոր հարցումը արդյո՞ք արդյունավետ մեթոդ է ուսումնառության գործընթացում, և ինչպե՞ս է այն նպաստում երեխայի գիտելիքների ամրապնդմանը և քննադատական մտածողության զարգացմանը Բանավոր հարցումը հանդիսանում է դասի ամենահին, բայց միաժամանակ ամենաարդյունավետ ուսումնական…
Թեմա՝ Թվային էթիկա և հուզական բանականություն. ինչպես կերտել ստեղծարար անհատ տարրական դպրոցում Ողջույն, հարգելի՛ գործընկերներ, կրթության նվիրյալներ: Որպես տարրական դասարանների մանկավարժներ՝ մենք այսօր կանգնած ենք մի կարևոր շեմին, որտեղ ավանդական…
Հարգելի գործընկերներ, այսօր ուզում եմ ներկայացնել մաթեմատիկայի կապը մյուս ուսումնական առարկաների հետ: Չկա ուսումնական որևէ առարկա, որ դասավանդվի մյուս ուսումնական առարկաներից առանձնացված:Բոլոր գիտություններն էլ կապված են միմյանց հետ և փոխադարձ…
Սիրելի գործընկերներ, իմ փորձը ցույց է տալիս, որ 1-ից 4-րդ դասարանում հաջողակ ուսումնառությունը կախված է ոչ միայն ուսուցողական մեթոդներից կամ գիտելիքի բովանդակությունից, այլև այն միջավայրից, որտեղ երեխան զգում է անվտանգություն,…
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան