ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը Կառավարության հումանիտար կենտրոնի տաղավարում ներկայացրել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց կրթությանը վերաբերող աջակցության ծրագրերի իրականացման գործընթացը:
ԿԳՄՍ նախարարի փոխանցմամբ՝ հոկտեմբերի 18-ի տվյալներով ԼՂ-ից բռնի տեղահանված 14848 աշակերտ արդեն իսկ գրանցված է ՀՀ դպրոցներում և հաճախում է դասերի: Ըստ մարզերի՝ բաշխվածությունը հետևյալն է՝ Երևան՝ 4675 սովորող, Արագածոտն՝ 707, Արարատ՝ 2068, Արմավիր՝ 1290, Գեղարքունիք՝ 712, Լոռի՝ 883, Կոտայք՝ 2514, Շիրակ՝ 631, Սյունիք՝ 581, Վայոց ձոր՝ 322, Տավուշ՝ 465:
«Նկատելի է, որ երեխաների գրանցումը դպրոցներում մի փոքր դանդաղել է, ինչը հիմնականում պայմանավորված է այն հանգամանքով, որ մարդիկ այս պահին միջնաժամկետ կացարանի փնտրտուքի հարցերով են զբաղված: Մեր բոլոր հայրենակիցներին հորդորում եմ առաջին իսկ հնարավորության դեպքում դպրոց դիմել՝ անկախ հետագա տեղաշարժերի փոփոխություններից, քանի որ յուրաքանչյուր օր երեխայի կրթության ժամանակից է դուրս մնում: Բոլորս պետք է առաջին հերթին մտածենք նրանց կրթության շարունակականության մասին, որպեսզի երեխաները հետագայում լրացուցիչ բարդություններ չունենան, հետևաբար խրախուսում եմ շատ ավելի ակտիվորեն դպրոցներ դիմել: Դպրոցները լրացուցիչ իրազեկված են, որ ավելի ակտիվորեն հետևեն ու անհրաժեշտ քայլեր ձեռնարկեն՝ իրենց շրջակայքում գտնվող ու դեռևս դպրոց չհաճախող երեխաներին դպրոց բերելու հարցով», - ասել է Ժաննա Անդրեասյանը:
Անդրադառնալով կրթության մյուս մակարդակներին՝ նախարարը տեղեկացրել է, որ արդեն իսկ 1000-ից ավելի սովորող դիմել է ՀՀ քոլեջներ և ուսումնարաններ: Նրանց հիմնական մասը դիմել է Երևանում գործող ուսհաստատություններ. մարզերի պարագայում՝ գերակշռողը Կոտայքի մարզի քոլեջները և ուսումնարաններն են: Նախարարը նշել է, որ ըստ նախնական հաշվարկների՝ ՄԿՈՒ ոլորտի ուսանողների շուրջ 40-50 տոկոսն այս պահին արդեն դիմել է կրթության շարունակականությունը վերականգնելու համար:
«Բուհական մակարդակում ունենք ՀՀ պետական բուհերում և դրանց մասնաճյուղերում արդեն հաշվառված շուրջ 1155 ուսանող: Սա նույնպես գրեթե 50 տոկոսն է: Նախարարության կայքում արդեն հրապարակվել են բուհերի, քոլեջների և ուսումնարանների ցանկերը, և մեր ուսանողները կարող են դիմել այդ ցանկից իրենց ավելի հարմար որևէ հաստատություն, որն իրականացնում է իրենց մասնագիտությամբ կրթություն: Եթե տվյալ մասնագիտությունը չկա, նրանք կարող են դիմել հարակից մասնագիտությամբ որևէ հաստատությունում կրթությունը շարունակելու համար», - ասել է ԿԳՄՍ նախարարը՝ հավելելով, որ թե՛ բուհերը, թե՛ քոլեջներն ու ուսումնարանները տեղեկացված են՝ ըստ անհրաժեշտության տարբերությունների հանձման, լրացուցիչ դասընթացների հետ կապված գործընթացները կազմակերպելու մասին:
Ներկայացնելով ուսուցիչների աջակցության ծրագիրը՝ Ժաննա Անդրեասյանը նշել է, որ հոկտեմբերի 16-ի երեկոյան գործարկվել է https://kadrer.emis.am/ հարթակը:
«Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր ուսուցիչները կարող են հարթակում լրացնել իրենց անձնական տվյալներն ու այդպիսով գրանցվել: Նրանք մուտք կգործեն համակարգ, որտեղ հասանելի է ուսուցչական թափուր աշխատատեղերի մասին ամբողջ տեղեկությունը, որը խմբավորված է՝ ըստ մարզերի, բնակավայրերի և առարկաների: Նրանք կկարողանան շատ հեշտությամբ իրենց հարմար բնակավայրում գտնել իրենց դասավանդած առարկայով թափուր աշխատատեղ: Հարթակի գործարկման պահին գրանցված էր 1422 թափուր աշխատատեղ. այս պահին ունենք 1341, ինչը նշանակում է, որ 81 ուսուցիչ այս համակարգի միջոցով արդեն իսկ ընտրել է իրեն հարմար աշխատավայրը: Նախարարությունն արդեն նրանց կուղեգրի այդ հաստատություն: Հուսով ենք, որ դա նրանց համար կլինի լավագույն, հարմար աշխատավայրը, որը նաև մասնագիտական աշխատանքի հնարավորություն կտա: Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվել շուրջ 1500 ուսուցիչներին հորդորում եմ դիմել ու շարունակել իրենց մասնագիտական գործունեությունը: Կարծում եմ՝ նրանք բոլորն էլ կամ գրեթե բոլորը կկարողանան հարթակի միջոցով իրենց հարմար աշխատանք գտնել»,- խոսքը եզրափակել է Ժաննա Անդրեասյանը:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Ստվերային թատրոնը հայ իրականության մեջ: Հայաստանումտարածված է եղել ստվերների, տիկնիկայինՂարագյոզժողովրդական թատրոնը: Նյութեր և բազմաթիվհիշատակություններ կան հատկապես Երևանից, Լենինականից,Ղուկասյանից, Ջավախքից, Արցախից, Բասենից և Սև ծովի ափերին վերաբնակություն հաստատած համշենի հայերից:Անցյալում, որպես…
Արտակարգ իրավիճակները գալիս են անսպասելի՝ տակնուվրա անելով մեր կյանքը: Մենք հայտնվում ենք անվերջանալի անորոշության և բացասական լուրերի հոսքի մեջ՝ ստիպված լինելով բախվել բոլորովին անծանոթ մարտահրավերների: Մինչ ոմանք գտնում են իրենց…
Հարգելի՛ գործընկերներ, ժամանակակից կրթության կարևորագույն նպատակներից մեկը սովորողին ոչ միայն գիտելիք փոխանցելն է, այլև նրան ինքնուրույն սովորելու կարողություն ձևավորելը: Իմ մանկավարժական փորձը ցույց է տալիս, որ 3-րդ դասարանում կարևոր է…
Ժամանակակից կրթությունը մշտապես զարգանում է՝ իր հետ բերելով նոր տեխնոլոգիաներ և ուսուցման կազմակերպման արդյունավետ մեթոդներ: Այդ փոփոխությունների կարևոր մասն են կազմում արհեստական բանականության (ԱԲ) գործիքները, որոնք նոր հնարավորություններ են ստեղծում…
«Սոցիալական մեդիան՝ հնարավորություններ և մարտահրավերներ» Նպատակը Սեմինարի նպատակն է ներկայացնել սոցիալական մեդիայի դերը ժամանակակից կրթական գործընթացում, բացահայտել դրա ընձեռած հնարավորություններն ու առկա մարտահրավերները, ինչպես նաև քննարկել սոցիալական հարթակների արդյունավետ և…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց