ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Հոբելյանական երեկո՝ նվիրված Հայաստանի երաժշտական ընկերության 65-ամյակին

Հոկտեմբերի 17, 2023
Մշակութային լուրեր

Կոմիտասի անվան կամերային երաժշտության տան դահլիճում կայացել է Հայաստանի երաժշտական (երգչախմբային) ընկերության հիմնադրման 65-ամյակին նվիրված հոբելյանական երեկո:

Հոբելյանական միջոցառմանը ներկա է եղել ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը:

Նախարարի տեղակալը շնորհավորել է Հայաստանի երաժշտական (երգչախմբային) ընկերության հոբելյանի կապակցությամբ` նշելով, որ այս իրողությունը հպարտության զգացում է առաջացնում. «Անգնահատելի է այն փաստը, որ 65 տարի շարունակ Հայաստանում գործում է երաժշտության (երգչախմբային) ընկերություն, որն իր շուրջն է համախմբում մեկ Ազգային ակադեմիական, երեք պետական կամերային, մանկական, դպրոցական, մարզային բազմաթիվ երգչախմբեր: Սա ազգային հարստություն է: Երաժշտական ընկերությունը երկար տարիներ միավորում է նաև երաժշտաոլորտի բոլոր ներկայացուցիչներին և երաժշտասերներին: Տարիներ շարունակ գործելով Երևանի սրտում՝ իր տեսքով և բովանդակությամբ այս կառույցն ուշադրություն է գրավում, հետաքրքրություն առաջացնում անգամ երեխաների և պատանիների շրջանում: Հատկանշական է, որ նրանցից շատերը հետագայում ընտրում են երաժշտաոլորտ տանող այդ ուղին»:

Դանիել Դանիելյանն անչափ կարևորել է նաև այն փաստը, որ երկար տարիներ Հայաստանի երաժշտական (երգչախմբային) ընկերությունը ղեկավարում է Դավիթ Ղազարյանը, որն իր մասնագիտական բարձր կարողություններով, պրոֆեսիոնալիզմով, գործունեությամբ, մարդկային բարձր որակներով սիրված է բոլորի կողմից և համախմբում է ոլորտի ներկայացուցիչներին: Նախարարի տեղակալն իր խորին երախտագիտությունն է հայտնել Հայաստանի երաժշտական (երգչախմբային) ընկերության նախագահ Դավիթ Ղազարյանին անգնահատելի ներդրման և ավանդի համար՝ նրան մաղթելով քաջառողջություն և երկար տարիների ստեղծագործական գործունեություն:

Հայաստանի երաժշտական (երգչախմբային) ընկերության նախագահ Դավիթ Ղազարյանը շնորհակալություն է հայտնել գնահատանքի համար և հանդես եկել ողջույնի խոսքով: Հայաստանի երաժշտական (երգչախմբային) ընկերության նախագահը ներկաներին հանգամանորեն ներկայացրել է ընկերության գործունեությունն ու երկար տարիների անցած ուղին:

Նշենք, որ երեկոյի ընթացքում ելույթով հանդես են եկել «Հովեր» պետական կամերային երգչախումբը, ՀՀ ժողովրդական արտիստ Սվետլանա Նավասարդյանը, Կոմիտասի անվան լարային քառյակը, ՀՀ վաստակավոր արտիստ Աննա Մայիլյանը, ՀՀ վաստակավոր արտիստ Անահիտ Ներսիսյանը և այլոք: Համերգի ընթացքում հնչել են հայ և եվրոպական կոմպոզիտորների ստեղծագործություններ:

Երեկոն վարել է երաժշտագետ Նոնա Ոսկանյանը:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Ընտանիք–դպրոց փոխգործակցություն

    Թեմայի հեղինակ՝ nelli_sahradyan@mail.ru

    Ընտանիք–դպրոց փոխգործակցություն․ ազդեցությունը երեխայի սոցիալական և կրթական առաջընթացի վրա Կրթության ամենաբարձր արդյունքը հանդուրժողականությունն ու համագործակցությունն է... Հելլեն Երեխայի դաստիարակության և կրթության ձեռք բերման կարևոր օղակներից մեկը` դպրոցն է:Դպրոցն ահռելի աշխատանք…

  • Բանավոր հարցումը արդյո՞ք արդյունավետ մեթոդ է ուսումնառության գործընթացում

    Թեմայի հեղինակ՝ nelli_sahradyan@mail.ru

    Բանավոր հարցումը արդյո՞ք արդյունավետ մեթոդ է ուսումնառության գործընթացում, և ինչպե՞ս է այն նպաստում երեխայի գիտելիքների ամրապնդմանը և քննադատական մտածողության զարգացմանը Բանավոր հարցումը հանդիսանում է դասի ամենահին, բայց միաժամանակ ամենաարդյունավետ ուսումնական…

  • Թվային էթիկա և հուզական բանականություն. Ինչպես կերտել ստեղծարար անհատ

    Թեմայի հեղինակ՝ *ԱՐՄԻԿ*

    Թեմա՝ Թվային էթիկա և հուզական բանականություն. ինչպես կերտել ստեղծարար անհատ տարրական դպրոցում Ողջույն, հարգելի՛ գործընկերներ, կրթության նվիրյալներ: Որպես տարրական դասարանների մանկավարժներ՝ մենք այսօր կանգնած ենք մի կարևոր շեմին, որտեղ ավանդական…

  • Մաթեմատիկայի կապը տեխնոլոգիայի հետ

    Թեմայի հեղինակ՝ Anna Kostanyan

    Հարգելի գործընկերներ, այսօր ուզում եմ ներկայացնել մաթեմատիկայի կապը մյուս ուսումնական առարկաների հետ: Չկա ուսումնական որևէ առարկա, որ դասավանդվի մյուս ուսումնական առարկաներից առանձնացված:Բոլոր գիտություններն էլ կապված են միմյանց հետ և փոխադարձ…

  • «Անվտանգ և մասնակցային դասարան՝ փորձի վրա հիմնված մոտեցումներ»

    Թեմայի հեղինակ՝ Աստղիկ Աս

    Սիրելի գործընկերներ, իմ փորձը ցույց է տալիս, որ 1-ից 4-րդ դասարանում հաջողակ ուսումնառությունը կախված է ոչ միայն ուսուցողական մեթոդներից կամ գիտելիքի բովանդակությունից, այլև այն միջավայրից, որտեղ երեխան զգում է անվտանգություն,…