ՀՀ ԿԳՄՍ նախարարության և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ հոկտեմբերի 17-ից նոյեմբերի 18-ը կանցկացվի Երևանյան միջազգային թատերական առաջին փառատոնը։ Փառատոնի կազմակերպիչն է Գ․ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնը:
Փառատոնի մեկնարկից առաջ Գ․ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում տեղի է ունեցել մամուլի ասուլիս, որին մասնակցում էին ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանը, թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Էլբակյանը, Երևանի քաղաքապետարանի մշակույթի և տուրիզմի վարչության պետ Գոշ Սարգսյանը, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության մշակույթի և համագործակցության հարցերով խորհրդական Գիյոմ Նարժոլեն:
Ասուլիսին ներկա էր նաև ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը:
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է փառատոնի մեկնարկի առիթով և շնորհակալություն հայտնել թատրոնի անձնակազմին՝ նախաձեռնության իրականացման համար:
«Շատ կարևոր է արվեստի բոլոր ոլորտներում պահել որակական բարձր նշաձողը և զարգացնել այն: Միջազգային համագործակցությունն այն ուղին է, որով հասնելու ենք այդ նշաձողին: Երևանի միջազգային թատերական փառատոնը կդառնա մեր մշակութային կյանքի անբաժանելի մասը, և հուսով եմ, որ յուրաքանչյուր տարի կգրանցենք փառատոնի նոր հաջողությունները»,- ասել է նախարարը՝ ընդգծելով Երևանի քաղաքապետարանի և Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության հետ՝ արդեն ավանդույթ դարձած համագործակցության կարևորությունը, ինչպես նաև մարզային թատրոնների մասնակցությունը:
Նախարարն անդրադարձել է նաև ներկայում պետության առջև ծառացած մարտահրավերներին մշակույթով դիմակայելու անհրաժեշտությանը. «Պետության առջև ծառացած մարտահրավերներին դիմակայելու առումով մշակույթը ամենակարևոր բաղադրիչներից է: Այս օրերին ավելի են կարևորվում մեր առնչությունները մշակույթին, քանի որ հենց մշակույթն է դժվար խոսակցություններ բացելու և դրանով նաև ինքներս մեզ հետ խոսելու ճանապարհը: Փառատոնի առաջին ներկայացումը խորհրդանշական է. այն նախատեսված է մեր արցախցի հայրենակիցների համար: Սա մշակութային աջակցություն է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցների համար՝ հաղթահարելու հոգեբանական ծանր ապրումները, որ ունեցել են այս ընթացքում»:
Գոշ Սարգսյանը շնորհավորել է փառատոնի մեկնարկի կապակցությամբ և նշել է, որ փառատոնի փաստը մեկ անգամ ևս եկել է հաստատելու, որ Երևանը թատերական ավանդույթներ ունեցող քաղաք է:
Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի նախաձեռնությամբ այս տարի առաջին անգամ տեղի կունենա Երևանյան միջազգային թատերական փառատոնը։ Որպես Հայաստանի առաջին և առաջատար պետական թատրոն՝ Ազգային թատրոնը հավատարիմ է իր կոչմանը՝ զարգացնել թատերական կյանքը երկրում։ Փառատոնի նպատակն է հայ հանդիսատեսին ներկայացնել աշխարհի լավագույն թատերախմբերի բեմադրությունները, հայ թատրոններին միջազգայնացման նոր ուղի հաղորդել, ինչպես նաև հնարավորություն ընձեռել մշակույթի ոլորտի մասնագետներին զարգացնել մասնագիտական ցանցը։
Փառատոնի շրջանակում առաջին անգամ Հայաստան կժամանեն այնպիսի հռչակավոր թատրոններ, ինչպիսիք են՝ փարիզյան Օդեոնը, Սանկտ Պետերբուրգի Ալեքսանդրինյան թատրոնը։ Փառատոնը հյուրընկալելու է թատրոններ ԱՄՆ-ից, Լեհաստանից, Վրաստանից և, իհարկե, Հայաստանից։
Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն, փառատոնի հիմնադիր-նախագահ Վարդան Մկրտչյանը նշել է. «Մայր թատրոնը վերջին տարիներին իրականացնում է այնպիսի ծրագրեր, որոնք ակնհայտ հարստացնում են թատրոնի դիմագիծը։ Ուրախալին, ըստ իս, այն է, որ բոլոր այդ նախաձեռնությունները ներփակված չեն միայն մեր թատրոնի սահմաններում, այլ օգտակար են լինում հայ թատրոնին ընդհանրական առումով։ Հենց այս ընկալումով էլ շարունակում ենք մեր գործը և հիմնում Երևանյան միջազգային թատերական փառատոնը։ Հիմնադրման առաջին իսկ տարում մենք հյուրընկալելու ենք համաշխարհային համբավ վայելող թատրոններ»։
Վարդան Մկրտչյանը շնորհակալություն է հայտնել բոլոր այն կառույցներին, այդ թվում՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարությանը, Երևանի քաղաքապետարանին, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությանը, «Արմենիա վայն» ընկերությանը, որոնք աջակցել են որպեսզի այս դժվարին ժամանակահատվածում գաղափարն իրականություն դառնա:
Փառատոնի շրջանակում Գ․ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնը հիմնական ծրագրին ի հավելումն ավելացրել է «Մոխրոտը» ներկայացումը՝ հատուկ ԼՂ-ից բռնի տեղահանված մանուկների համար։
Ողջույնի խոսքով հանդես է եկել նաև Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Էլբակյանը․ «Երևանը շատ թատերական քաղաք է, որովհետև Հայաստանը այն քիչ երկրներից է, որտեղ բավականին շատ թատրոններ կան: Երևանում թատերական փառատոն անցկացնելը երազանք է եղել։ Թատրոնն օգնում է հանդիսատեսին հաղորդակցվել իր ժամանակակիցների հետ և ազատագրվել շուրջը տիրող քաոսից: Շատ կարևորում եմ, որ փառատոնին մասնակցում են մարզային թատրոնները, որովհետև դրանց ներկայությունը և մասնակցությունն ավելի կամրացնեն ստեղծագործական ընթացքը»:
Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության մշակույթի և համագործակցության հարցերով խորհրդական Գիյոմ Նարժոլեն բարձր է գնահատել թատրոնի հետ համագործակցությունը և վստահություն հայտնել, որ ապագայում համատեղ նոր ծրագրեր և գաղափարներ կիրագործվեն: Ըստ Նարժոլեի՝ այս համագործակցությունը հայ-ֆրանսիական բարեկամական կապերն ամրապնդելու և զարգացնելու ևս մեկ առիթ է:
Նշենք, որ փառատոնին Օդեոն թատրոնի մասնակցությանն աջակցել են Ֆրանսիական ինստիտուտը, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատունը և «Ակբա բանկը»։ «Արմենիա վայն» ընկերությունը, որ փառատոնի աջակիցներից է, ստեղծել է փառատոնի անունը կրող հատուկ գինի։
Փառատոնի ծրագիրը կցվում է:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Ընտանիք–դպրոց փոխգործակցություն․ ազդեցությունը երեխայի սոցիալական և կրթական առաջընթացի վրա Կրթության ամենաբարձր արդյունքը հանդուրժողականությունն ու համագործակցությունն է... Հելլեն Երեխայի դաստիարակության և կրթության ձեռք բերման կարևոր օղակներից մեկը` դպրոցն է:Դպրոցն ահռելի աշխատանք…
Բանավոր հարցումը արդյո՞ք արդյունավետ մեթոդ է ուսումնառության գործընթացում, և ինչպե՞ս է այն նպաստում երեխայի գիտելիքների ամրապնդմանը և քննադատական մտածողության զարգացմանը Բանավոր հարցումը հանդիսանում է դասի ամենահին, բայց միաժամանակ ամենաարդյունավետ ուսումնական…
Թեմա՝ Թվային էթիկա և հուզական բանականություն. ինչպես կերտել ստեղծարար անհատ տարրական դպրոցում Ողջույն, հարգելի՛ գործընկերներ, կրթության նվիրյալներ: Որպես տարրական դասարանների մանկավարժներ՝ մենք այսօր կանգնած ենք մի կարևոր շեմին, որտեղ ավանդական…
Հարգելի գործընկերներ, այսօր ուզում եմ ներկայացնել մաթեմատիկայի կապը մյուս ուսումնական առարկաների հետ: Չկա ուսումնական որևէ առարկա, որ դասավանդվի մյուս ուսումնական առարկաներից առանձնացված:Բոլոր գիտություններն էլ կապված են միմյանց հետ և փոխադարձ…
Սիրելի գործընկերներ, իմ փորձը ցույց է տալիս, որ 1-ից 4-րդ դասարանում հաջողակ ուսումնառությունը կախված է ոչ միայն ուսուցողական մեթոդներից կամ գիտելիքի բովանդակությունից, այլև այն միջավայրից, որտեղ երեխան զգում է անվտանգություն,…
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան