ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Արև, արև, վառ շողա, թող «Ա» տառը մեզ ժպտա

Հոկտեմբերի 16, 2023
Դպրոցական անցուդարձ

Արևոտ օր, արևաշող տրամադրություն, արևային ջերմություն մեր գողտրիկ գյուղական դպրոցում... Շողացող աչքեր, տերևի պես դողացող սրտեր...Մաշտոցյան դարավոր այբուբենի առաջին տառն օրվա պատվավոր դերակատարն է։

Ահա և հայոց լեզվի մարգարտաշար ճանապարհի ոսկեղենիկ ժապավենը կտրվել է դպրոցի միակ աշակերտ Վիկայի վստահ քայլքով ու հատու խոսքով։

Սկսնակ դասվար Հասմիկ Մինասյանը խոստումնալից ձեռագրով առաջին քայլը կատարեց ուսուցչի լուսավոր ճանապարհին։

Դպրոցի տնօրեն Վիլյամ Թորոսյանը շնորհավորանքի խոսք հղեց առ ծնողներ, գնահատանքի արժանացրեց ուսուցչի կարճ ժամանակում կատարած գեղեցիկ աշխատանքը, բարին մաղթեց սիրելի սանին։

Դպրոցի համակազմը համակվեց բավարարվածությամբ ու հույսով։

Տավրուսի միջնակարգ դպրոց