Վերջերս «Դոնի Նախիջևանի հայկական համայնք» ՀԿ-ում տեղի ունեցավ Դոնի Ռոստովի հայերենի խմբակների ուսուցիչների ցերեկույթը: Ցերեկույթին հրավիրված էին արցախցի բանաստեղծուհի, բանասիրական գիտ. թեկնածու Ժաննա Բեգլարյանը, ՀՀ-ից ժամանած մանկավարժներ Ամալյա Հովհաննիսյանն ու Արմավիր քաղաքի Վ. Բախշյանի անվան թիվ 2 հիմնական դպրոցի հայոց լեզվի և հայ գրականության ուսուց-չուհի Նազելի Պողոսյանը: Նպատակն էր քննարկել կրթության ոլորտի հարցեր, զրուցել հայրենիքսփյուռք կապից, ինչպես նաև սփյուռքում ուսուցիչաշակերտ, ուսուցիչծնող, մայրերեխա փոխհարաբերությունների առանձնահատկությունների ու նրբությունների մասին։ Զրույցին մասնակցում էր նաև Դոնի Նախիջևանի համայնքին կից ուսումնա-մեթոդական կենտրոնի ղեկավար Լուսինե Պետանյանը, ով շնորհավորեց ներկաներին գալիք ուսումնական տարվա առթիվ, կարևորեց ուսուցչի անհերքելի դերակատարությունը սփյուռքում հայեցի դաստիարակության հարցում:
Բանաստեղծուհի Ժաննա Բեգլարյանը ողջունեց բոլորին և հակիրճ տվեց կնոջ՝ մասնավորապես հայ կնոջ ու կին մտավորականի նկարագիրը, կիսվեց մայր հայրենիքի առջև ծառացած խընդիրներով ու հոգսերով:
«Ես գիտեմ, որ այսպես հավաքվում եք, դա սրտի այն փոքրիկ հովությունն է ձեզ համար հայ զգալու, հետո դուրս կգաք փողոց և կզգաք, որ արմատներից հանած ծառ եք: Դուք հայրենիք եք անվանում այն բնակավայրին, այն երկրին, որտեղ ապրում եք, բայց հայրենիքն անընդհատ հոսում է ձեր երակներով:
Այսօր ծովի ալիքներին հայտնված մի փոքր ածու ենք, ինչպես Խորենացին էր ասում, և աշխարհի մեծերին չենք կարողանում համոզել մեր լինելիության իրավունքը: Համաշխարհային մշակույթին գլուխգործոցներ տված ազգը հայտընվել է ծայրահեղ ծանր իրավիճակում: Մեր ազգային դժբախտությունն այն է, որ մենք ցրվեցինք աշխարհով մեկ», — նշեց Ժաննա Բեգլարյանը:
Ցերեկույթն անցավ հուզիչ, իրարամերժ զգացմունքների մթնոլորտում: Հզոր ու համոզիչ էին վաստակաշատ մանկավարժներ Ամալյա Հովհաննիսյանի, Շողիկ Սիմավոնյանի խոսքերը: Միջոցառման ընթացքում նաև կրտսեր սերընդին տրվեց ինքնաարտահայտման հնարավորություն: Նրանք կիսվեցին իրենց մտահոգություններով, խնդիրներով ու հաղթանակներով:
Հուսանք, որ նման զրույց-հանդիպումները կլինի շարունակական։
Արմինե Հովսեփյան
Ողջույն գործընկերնե՛ր: Մի թեմա կա, որն այսօր դարձել է ընտանեկան «մարտերի» գլխավոր պատճառը: Մի կողմից՝ ունենք մեր ծնողների սերունդը, ում համար «դիպլոմը պետք է լինի» սկզբունքը սուրբ է: Նրանց համար…
Հարգելի՛ գործընկերներ, սիրով կլսեմ Ձեր կարծիքներն այս թեմայի վերաբերյալ , հետո կավելացնեմ պատրաստածս նյութը:Քանի որ սրա վերաբերյալ շատ մասնագետներ ունենում են հակասական կարծիքներ, տեսակետներ և մոտեցումներ, այդ պատճառով նախընտրում եմ…
Հարգելի՛ գործընկերներ, Ձեր քննարկմանն եմ ներկայացնում մի թեմա, որը, իմ համոզմամբ, միշտ կարևոր է եղել և առանցքային դեր է ունեցել մաթեմատիկայի և ԹԳՀԳ առարկաների ուսուցման գործընթացում: Նախագծային կամ հետազոտական աշխատանքների…
Շատերն ասում են. «ԻÕœնչ լավ է, ընդամենը երկու աշակերտ, գործդ ինչքաÕœն թեթև է»: Բայց մենք՝ մանկավարժներս, գիտենք՝ փոքրաթիվ դասարանը ոչ միայն առավելություն է, այլև հսկայական պատասխանատվություն և յուրահատուկ մարտահրավեր: Իմ…
Հարգելի՛ գործընկերներ, Առաջարկում եմ քննարկման թեմա՝ «Արդյո՞ք դասական գրականությունը դեռ խոսում է ժամանակակից պատանու հետ», որը հատկապես արդիական է հայոց լեզվի և գրականության դասավանդման համատեքստում: Ժամանակակից կրթական միջավայրում հաճախ ենք…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց