ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Կնքվել է հուշագիր՝ ուղղված «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների աջակցմանը

Հոկտեմբերի 13, 2023
Լուրեր կազմակերպություններից

«Դիջիթեք» տեխնոլոգիական ցուցահանդեսի շրջանակում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր՝ ուղղված «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների աջակցմանը։

Հուշագիրն ստորագրել են ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը և ԱՏՁՄ նախագահ Ալեքսանդր Եսայանը:

Հուշագրի առանցքային նպատակն է ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատություններում «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների գոյություն ունեցող ենթակառուցվածքների օգտագործումն ու դրա սերտ փոխկապակցումը դպրոցական ընդհանուր ծրագրին, «Թվային գրագիտություն և համակարգչային գիտություն» և ԳՏՃՄ այլ առարկայական նոր չափորոշիչի արդյունավետ ներդրման անհրաժեշտությունը, Հայաստանի Հանրապետության հանրակրթության համակարգում իրականացվող «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների ոչ ֆորմալ կրթական ծրագրի ընդլայնումը:

«Հանրակրթական դպրոցներում ունենք ավելի քան 600 «Արմաթ» լաբորատորիաներ: Հաշվի առնելով թե՛ ժամանակաշրջանը, թե՛ Կրթության ռազմավարության կարևոր ուղղություններից մեկը՝ ուղղված բնագիտական առարկաների ուսուցման զարգացմանը, այս հուշագիրը հնարավորություն կտա է՛լ ավելի լայնածավալ աշխատանքներ իրականացնելու, և ավելի շատ երեխաների հնարավորություն կտրվի ներգրավվելու «Արմաթ» լաբորատորիաների խմբակներում: Վստահ ենք, որ արտադպորցական կրթության շրջանակում ստացած գիտելիքը նպաստելու է ֆորմալ կրթության մակարդակի բարձրացմանը»,- ասել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը:

ԱՏՁՄ նախագահ Ալեքսանդր Եսայանի գնահատմամբ՝ հուշագիրը նախատեսում է ԿԳՄՍ նախարարության հետ ավելի սերտ համագործակցության նոր փուլ: ««Արմաթի» խմբավարները կվերապատրաստվեն, որպեսզի լրացնենք «Թվային գրագիտություն և համակարգչային գիտություն» առարկաների ուսուցիչների բացը՝ առավել խորացնելու «Արմաթ»-դպրոց համակգործակցային կապը»,- ասել է Ալեքսանդր Եսայանը:

Կողմերը նշել են, որ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված խմբակավարներին հնարավորություն է տրվել աշխատելու այն դպրոցներում, որտեղ կադրային պակաս կա, իսկ երեխաները ցանկության դեպքում կարող են ներգրավվել խմբակներում:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Առցանց գործիքների կարևորությունը ուսուցման գործընթացում

    Թեմայի հեղինակ՝ Maro

    Ժամանակակից կրթական համակարգում առցանց գործիքները դարձել են անբաժանելի մասը՝ բացելով ուսուցման և ուսումնառության նոր հնարավորություններ: Դրանք ոչ միայն հեշտացնում են կրթական գործընթացը, այլև այն դարձնում ավելի հետաքրքիր, մատչելի և արդյունավետ:Դրանց…

  • ՀԵՔԻԱԹԱՍՏԵՂԾՄԱՆ ԿԱՐՈՂՈՒԹՅԱՆ ՁԵՎԱՎՈՐՈՒՄԸ ՏԱՐՐԱԿԱՆ ԴԱՍԱՐԱՆՆԵՐՈՒՄ

    Թեմայի հեղինակ՝ hak.xachatryan

    Հարգելի ուսուցիչներ, սիրով ձեզ եմ ներկայացնում իմ <<Հեքիաթաստեղխման կարողության ձևավորումը տարրական դասարաններում>> վերնագրով թեման: Մայրենիի ծրագրերում և դասագրքերում ոչ պակաս կարևոր է հեքիաթի տեղն ու դերը, քանի որ հեքիաթն ունի…

  • Խնայողության մշակույթ

    Թեմայի հեղինակ՝ simonyannara25@gmail.com

    Խնայողության մշակույթի բացակայությունն է ազդում մարդկանց սոցիալական և տնտեսական բարեկեցության վրա, թե մարդկանց ցածր եկամուտներն ու երկրի սոցիալ-տնտեսական վիճակը: Խնդրում եմ գրել կարծիքներ` ի նկատի ունենալով մեր իրականությունը: Շնորհակալություն:

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Այս թեմայի ուսումնասիրության նպատակն է թվային բազմությունների հետ ծանոթացումը, բազմությունների հետ գործողություններ կատարելու հմտությունների ձևավորումը և զարգացումը, բազմությունների հատման և միավորման գաղափարի ներմուծումը, բազմությունների հատումն ու միավորումը հատուկ պայմանանշաններով գրառելու…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…