ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

«ArtNexus» ծրագրի շրջանակում քննարկվել են համագործակցությանն ուղղված հարցեր

Հոկտեմբերի 13, 2023
Մշակութային լուրեր

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը և Դանիել Դանիելյանը «ArtNexus» ծրագրի համագործակցության շրջանակում հանդիպել են «The Swedish Arts Grants Committee» կազմակերպության պատվիրակության անդամներ Լիվ Վեյսբերգի և Ջուլիա Բենգսթոնի, ինչպես նաև ՀԲԸՄ Հայաստանի «Կատապուլտ» ստեղծարար աքսելերացիոն ծրագրի համակարգող Նարեկ Թովմասյանի հետ: «ArtNexus»-ի հայաստանյան գործընկերն է ՀԲԸՄ գրասենյակը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են «ArtNexus» ծրագրի համագործակցությանն առնչվող հարցեր: Ծրագրի համակարգողները ներկայացրել են Հայաստանում իրենց կողմից իրականացվող ընթացիկ նախագծերը և առաջիկա պլանները՝ ընդգծելով, որ կայուն համագործակցություն է իրականացվում «ՀայԱրտ» մշակութային կենտրոնի և Հ. Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոնի հետ: Լիվ Վեյսբերգի տեղեկացմամբ՝ վերջերս Երևանում քննարկում է անցկացվել՝ նվիրված ինքնազբաղ արվեստագետների հեղինակային իրավունքների թեմային, իսկ առաջիկայում արվեստագետների համար կկայանա 2 աշխատարան: Նրա հավելմամբ՝ գործուն համագործակցություն է ընթանում ՀԲԸՄ-ի հետ «Կատապուլտ» ծրագրի շրջանակում:

Լիվ Վեյսբերգը խոսել է նաև «ArtNexus» ծրագրի կողմից ՀՀ ԿԳՄՍ նախարարության ժամանակակից արվեստի վարչության աշխատակիցների համար փորձի փոխանակման առցանց քննարկում անցկացնելու և մեկ ճանաչողական շրջայց կազմակերպելու մասին: Ծրագիրը կմեկնարկի աշնանը և կավարտվի հաջորդ տարի:

Նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը և Դանիել Դանիելյանը վերահաստատել են նախարարության պատրաստակամությունն աջակցելու «ArtNexus» ծրագրի իրականացմանը՝ հայ-շվեդական երկկողմ ձևաչափով մշակութային կապերի զարգացմանը զուգահեռ կարևորելով նաև ՀՀ մշակույթի ոլորտում ինստիտուցոնալ կարողությունների զարգացումը, այդ թվում՝ մշակութային մասնագիտական միությունների առումով: Նրանք նաև խրախուսել են նորաբաց «Ստեղծագործ Եվրոպա» տեղեկատվական գրասենյակի հետ ծրագրի համակարգող թիմի սերտ աշխատանքը։

Կողմերը քննարկել են նաև առաջիկայում ՀՀ կառավարության կողմից ընդունվելիք Մշակույթի պահպանության, զարգացման և հանրահռչակման 2023-2027 թվականների ռազմավարության իրականացման շրջանակում համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր։

Նշենք, որ շվեդական ArtNexus ծրագիրը ֆինանսավորում է Շվեդիայի արվեստի դրամաշնորհների կոմիտեն։ Այն իրականացվում է Հայաստանում և Ալբանիայում։ Ծրագրի իրականացման համար 2022 թվականի ապրիլի 5-ին պաշտոնական առցանց արարողության ժամանակ ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Արթուրի Մարտիրոսյանի և Շվեդիայի արվեստի դրամաշնորհների կոմիտեի գլխավոր տնօրեն Աննա Սոդերբեկի միջև։

ArtNexus ծրագիրն ուղղված է Հայաստանում մշակութային համագործակցության զարգացմանը՝ աջակցելով Հայաստանում արվեստի և մշակույթի պետական գործիչներին և խթանելով այդ ոլորտում ՀՀ-ի և Շվեդիայի միջև փոխանակումները:

Ծրագիրը նպատակն է տրամադրել փորձաքննություն, նպաստել կարողությունների զարգացմանը և խթանել երկխոսությունը արվեստի և մշակույթի գործիչների և պետական դերակատարների միջև:

Ծրագրի առաջին տարվա ընթացքում Հայաստանում ArtNexus-ն իրականացրել է կարողությունների զարգացման սեմինարներ ինքնազբաղ արվեստագետների և պետական դերակատարների համար:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Ընտանիք–դպրոց փոխգործակցություն

    Թեմայի հեղինակ՝ nelli_sahradyan@mail.ru

    Ընտանիք–դպրոց փոխգործակցություն․ ազդեցությունը երեխայի սոցիալական և կրթական առաջընթացի վրա Կրթության ամենաբարձր արդյունքը հանդուրժողականությունն ու համագործակցությունն է... Հելլեն Երեխայի դաստիարակության և կրթության ձեռք բերման կարևոր օղակներից մեկը` դպրոցն է:Դպրոցն ահռելի աշխատանք…

  • Բանավոր հարցումը արդյո՞ք արդյունավետ մեթոդ է ուսումնառության գործընթացում

    Թեմայի հեղինակ՝ nelli_sahradyan@mail.ru

    Բանավոր հարցումը արդյո՞ք արդյունավետ մեթոդ է ուսումնառության գործընթացում, և ինչպե՞ս է այն նպաստում երեխայի գիտելիքների ամրապնդմանը և քննադատական մտածողության զարգացմանը Բանավոր հարցումը հանդիսանում է դասի ամենահին, բայց միաժամանակ ամենաարդյունավետ ուսումնական…

  • Թվային էթիկա և հուզական բանականություն. Ինչպես կերտել ստեղծարար անհատ

    Թեմայի հեղինակ՝ *ԱՐՄԻԿ*

    Թեմա՝ Թվային էթիկա և հուզական բանականություն. ինչպես կերտել ստեղծարար անհատ տարրական դպրոցում Ողջույն, հարգելի՛ գործընկերներ, կրթության նվիրյալներ: Որպես տարրական դասարանների մանկավարժներ՝ մենք այսօր կանգնած ենք մի կարևոր շեմին, որտեղ ավանդական…

  • Մաթեմատիկայի կապը տեխնոլոգիայի հետ

    Թեմայի հեղինակ՝ Anna Kostanyan

    Հարգելի գործընկերներ, այսօր ուզում եմ ներկայացնել մաթեմատիկայի կապը մյուս ուսումնական առարկաների հետ: Չկա ուսումնական որևէ առարկա, որ դասավանդվի մյուս ուսումնական առարկաներից առանձնացված:Բոլոր գիտություններն էլ կապված են միմյանց հետ և փոխադարձ…

  • «Անվտանգ և մասնակցային դասարան՝ փորձի վրա հիմնված մոտեցումներ»

    Թեմայի հեղինակ՝ Աստղիկ Աս

    Սիրելի գործընկերներ, իմ փորձը ցույց է տալիս, որ 1-ից 4-րդ դասարանում հաջողակ ուսումնառությունը կախված է ոչ միայն ուսուցողական մեթոդներից կամ գիտելիքի բովանդակությունից, այլև այն միջավայրից, որտեղ երեխան զգում է անվտանգություն,…