ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախաար Ժաննա Անդրեասյանն ընդունել էր Հայաստանի ծանրամարտի և ըմբշամարտի ֆեդերացիաների ներկայացուցիչներին և աշխարհի վարկանիշային առաջնություններից մեդալներով ու օլիմպիական ուղեգրերով վերադարձած մարզիկներին:
Հանդիպմանը ներկա է եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը:
Ողջունելով ներկաներին՝ Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել ինչպես վերջին առաջնություններում, այնպես էլ, առհասարակ, ամբողջ տարվա ընթացքում տարած հաղթանակներով հանրությանը պարգևած ոգևորության համար:
«Հատկապես այս դժվար օրերին, երբ մենք բազում խնդիրներ ունենք, բռնի տեղահանված մեր հայրենակիցների աջակցության և տարբեր իրավունքների ապահովման հարցերում, հաջողությունները և հաղթանակները անչափ կարևոր են: Դրանք բոլորիս ուժ են տալիս, ոգևորում են առաջ գնալ և դժվարությունները հաղթահարել: Դուք ձեր օրինակով ցույց եք տալիս, որ հետևողական, համառ աշխատանքով հնարավոր է դրական արդյունքներ գրանցել, որը հատկապես ներկա պայմաններում լրացուցիչ ուժ և կամք է պահանջում», - ասել է ԿԳՄՍ նախարարը:
Նա նաև հյուրերին պատմել է, որ դպրոցներ այցերի ընթացքում, երբ աշակերտներին հարցնում է, թե ինչ սպորտաձևով են զբաղվում, հաճախ է լսում, որ շատերը սիրում են ծանրամարտ և ըմբշամարտ:
«Դա նշանակում է, որ ձեր օրինակը ոգևորում է մեր երեխաներին»,- ասել է նախարարը:
Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է ուսումնամարզական հավաքների կազմակերպման, օրապահիկի, գործուղումների համար սահմանված գումարների չափաքանակը բարձրացնելու՝ արդեն ընդունված որոշման մասին: Նա հույս է հայտնել, որ այս փոփոխությունը կնպաստի, որ ուսումնամարզական հավաքներն ավելի բարձր մակարդակով կազմակերպվեն և բարելավվեն մարզիկների՝ մրցույթների մասնակցության պայմանները:
«Սպորտի հանդեպ պետական ուշադրությունը շարունակական գործընթաց է», - ասել է նախարար Անդրեասյանը՝ ավելացնելով, որ այս տարին սպորտի համար շատ հաջող տարի էր՝ Հայաստանի նվաճած մեդալների և ցուցաբերած արդյունքների տեսանկյունից:
Իր ողջույնի խոսքում նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը ևս շնորհակալություն է հայտնել բոլոր մարզիկներին, հատկապես ներկա երկու հավաքականներին՝ ընդգծելով, որ նրանք մեր երկրի համար իսկապես շատ ծանր շրջանում էին մեկնել մրցումներին:
«Անընդհատ կապի մեջ էի թիմերի հետ, և նրանք հոգեբանորեն ճնշված վիճակում էին: Հատկապես ըմբիշների մրցման օրերը շատ դաժան փուլի հետ համընկան: Դա էր նաև պատճառը, որ աշխարհի չեմպիոն չունեցանք, բայց փոխարենը 5 մեդալ և 5 օլիմպիական ուղեգիր նվաճեցինք», - ասել է Գիլոյանը:
Անդրադառնալով Սաուդյան Արաբիայում կայացած ԱԱ-ում ծանրամարտի հավաքականի մրցելույթներին՝ Գիլոյանը նշել է, որ սկզբում տպավորություն էր, թե լավ հանդես չէին գալիս, սակայն մարզիկները մեդալներ բերեցին, իսկ վերջում պարզվեց, որ թիմային պայքարում Հայաստանի հավաքականն Աշխարհի առաջնության առաջատարն է:
«Մեկ տարվա մեջ թիմային հաշվարկում Եվրոպայի ու Աշխարհի առաջնություններ հաղթել կարողանում են միայն հզորները», - շեշտել է նախարարի տեղակալը՝ վստահություն հայտնելով, որ Հայաստանը կունենա տղամարդկանց 3 և կանանց 1 օլիմպիական վարկանիշ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են ոլորտային մի շարք հարցեր, երկու ֆեդերացիաների ներկայացուցիչներն էլ բարձրացրել են իրենց հուզող կարևոր խնդիրները, որոնց առնչությամբ նախարարը ներկայացրել է պետական քաղաքականությունը: Անդրադարձ է եղել նաև Արթուր Ալեքսանյանի անվան մարզադպրոցի շինարարության աշխատանքների ժամկետներին և ֆինանսավորման ընթացքին:
Հիշեցնենք, որ Բելգրադում անցկացված աշխարհի առաջնությունում հունահռոմեական ոճի ըմբիշներից արծաթե մեդալ և ուղեգիր էր նվաճել 97 կգ քաշային Արթուր Ալեքսանյանը, բրոնզե մեդալով և ուղեգրով է վերադարձել նաև Մալխաս Ամոյանը, իսկ Սլավիկ Գալստյանը բավարարվել էր միայն Փարիզ-2024-ի ուղեգրով: Ազատ ոճայինները 3 բրոնզե մեդալ և 2 օլիմպիական ուղեգիր էին նվաճել. 57 կգ քաշային Արսեն Հարությունյանը, 65 կգ քաշային Վազգեն Թևանյանը և 70 կգ քաշային Արման Անդրեասյանը մեդալներ էին նվաճել: Հարությունյանն ու Թևանյանը նաև Փարիզ-2024-ի ուղեգրեր են ապահովել:
Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր-Ռիյադում կայացած ծանրամարտի աշխարհի առաջնությունում էլ մեդալակիրներ էին դարձել Վարազդատ Լալայանը (փոխչեմպիոն), Գոռ Սահակյանը (բրոնզե մեդալ), Անդրանիկ Կարապետյանը (պոկում վարժության փոքր ոսկե մեդալ), Սիմոն Մարտիրոսյանը (հրում վարժության փոքր արծաթե մեդալ), Ռաֆիկ Հարությունյանը (պոկում վարժության փոքր բրոնզե մեդալ) և Գարիկ Կարապետյանը (պոկում վարժության փոքր արծաթե մեդալ, երկամարտի և պոկում վարժության աշխարհի ռեկորդներ):
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Հարգելի ուսուցիչներ ,սիրով ձեզ եմ ներկայացնում իմ ընտրած թեման՝ «Ֆունկցիայի հասկացությունը » և հուսով եմ ,որ կմասնակցեք թեմայի քննարկումներին, կանեք մեջբերումներ ու առաջարկություններ : Այս թեմայի ուսումնասիրության նպատակն Ստեղծել քննարկման…
«Воспитание — великое дело: оно решает судьбу человека» (Лев Толстой) Каждый просмотренный мультфильм — часть этого воспитания, особенно если он содержит мораль. Уважаемые коллеги, предлагаю важную и увлекательную тему для…
«Воспитание — великое дело: оно решает судьбу человека» (Лев Толстой) Каждый просмотренный мультфильм — часть этого воспитания, особенно если он содержит мораль. Уважаемые коллеги, предлагаю важную и увлекательную тему для…
Նախագծային ուսուցում նպատակ Ծանոթացնել աշակերտներին Հայաստանի Առաջին Հանրապետության պատմական նշանակության գործիչներին, ուսումնասիրել նրանց գործունեությունը: Զարգացնել 10-րդ դասարանի աշակերտների պատմագիտական մտածողությունը, հայրենասիրությունը:: Խթանել աշակերտների ինքնուրույն ճանաչողական գործունեության հմտությունները, նպաստել
Հարգելի ուսուցիչներ, սիրով ձեզ եմ ներկայացնում իմ <<Առցանց գործիքների կարևորությունը ուսուցման գործընթացում>> թեման և սիրով հրավիրում քննարկման: Ժամանակակից կրթական համակարգում առցանց գործիքները դարձել են անբաժանելի մասը՝ բացելով ուսուցման և ուսումնառության…
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան
Մուտքի խոսք Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվում է 8-րդ դասարանում հինգ կամ վեց դասաժամով, որոնցից մեկ դասաժամ հատկացվում է գրողի կենսագրությանը, վիպակի ժանրային առանձնահատկությունների ուսուցմանը: Գրականության դասերին նորագույն մեթոդների ու հնարների հմտորեն կիրառումը մշտապես կարևոր բաղադրիչ է հանդիսացել ուսուցման նպատակին հասնելու համար: Մեթոդների ու հնարների բազմազանության մեջ ուսուցիչը պիտի կարողանա ընտրել թեմային համապատասխանող, համեմատաբար ավելի արդյունավետ, հետաքրքիր, ինչպես նաև սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը զարգացնող միջոցներ, գործիքներ, թվային ռեսուրսներ: Արդյունավետ մեթոդների ընտրությունից է կախված առաջադրված նպատակի իրականացումը: «Ծերունին և ծովը» վիպակի դասավանդման մեթոդները կարող են լինել բազմաշերտ ու ընդգրկուն, ինչպիսին ստեղծագործությունն է: Թեման ուսումնասիրելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել ԽԻԿ համակարգով և աշակերտակենտրոն սկզբունքով, ուշադրություն դարձնել խաչվող կամ ընդհանրական հասկացություններին: Եռափուլ համակարգի առանձին փուլերում կիրառել համապատասխան մեթոդներ ու հնարներ, առաջադրանքներ: Դրանք հմտորեն համադրելու և նպատակահարմար կիրառելու դեպքում ուսուցիչը առավելագույն արդյունքի կհասնի:Պարտադիր չէ, որ այս աշխատանքում ընդգրկված բոլոր մեթոդներն ու հնարները կիրառվեն վերջնարդյունքի հասնելու համար: Գրականության ուսուցիչը կարող է դրանցից մի քանիսը հաջողությամբ կիրառել կամ դասը պլանավորելիս համատեղել իր նախընտրած մեթոդի հետ և հասնել ցանկալի արդյունքի:
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան
Ուղղագրությունը և ուղղախոսությունը 10-րդ դասարանում: