ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

«Ամենախելացին» ինտելեկտուալ մրցույթը Վանաձորի թիվ 23 հիմնական դպրոցում

Ապրիլի 19, 2017
Դպրոցական անցուդարձ

Ապրիլի 12-ին Վանաձորի ծովակալ Իսակովի անվան թիվ 23 հիմնական դպրոցում տեղի ունեցավ «Ամենախելացին» ինտելեկտուալ մրցույթը, որով ամփոփվեցին «Մաթեմատիկա և բնագիտական առարկաներ» մասնախմբի օրերը:

Մրցույթին մասնակցում էին դպրոցի 7-8-րդ դասարանների 12 աշակերտներ: Մրցույթի թեմաներն ընտրված էին ըստ բնագիտական առարկաների, և նույնիսկ «Մշակույթ», «Կրոն», «Խոհանոց», «Սպորտ», «Հայտնի մարդիկ» և «Գաղտնիք» թեմաների հարցերը ունեին բնագիտական ուղղվածություն: Մրցույթն անցավ հետաքրքիր պայքարում, որի արդյունքում հաղթող ճանաչվեց VIIIա դասարանի աշակերտուհի Եվա Պետրոսյանը: