ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

«Կարապի լիճը» բալետը կբեմադրվի Օպերային թատրոնում

Հոկտեմբերի 9, 2023
Մշակութային լուրեր

Ա․Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի է ունեցել մամուլի ասուլիս՝ Պյոտր Չայկովսկու «Կարապի լիճը» բալետի առաջնախաղին ընդառաջ:

Մամուլի ասուլիսի բանախոսներն էին ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, Օպերային թատրոնի տնօրեն Կարեն Դուրգարյանը, նախագծի գեղարվեստական ղեկավար Նինո Անանիաշվիլին, բալետմայստերի օգնական Տատյանա Ռաստորգուևան, թատրոնի գլխավոր բալետմայստերի պ/կ Ռուբեն Մուրադյանը։

Ավելի քան 35 տարի ընդմիջումից հետո ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ «Կարապի լիճը» Օպերային թատրոնում կբեմադրվի 5-րդ անգամ։

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը շնորհավորել է Օպերային թատրոնին առաջնախաղի առիթով և վերահաստատել ԿԳՄՍ նախարարության՝ մշտապես թատրոնի կողքին լինելու ու առաջիկա ծրագրերին աջակցելու պատրաստակամությունը։

«Չայկովսկու «Կարապի լիճը» բալետի բեմադրությունը կարևոր իրադարձություն է մեր մշակութային կյանքում։ Հատկապես այս օրերին նաև մշակույթով պետք է հաղթահարենք դժվարությունները։ ԿԳՄՍ նախարարության քաղաքականության առանցքում է աջակցել և խրախուսել մշակույթի զարգացմանն ու հանրահռչակմանն ուղղված ցանկացած ծրագիր»,- ասել է Դանիել Դանիելյանը:

Կարեն Դուրգարյանի գնահատմամբ՝ յուրաքանչյուր Օպերային թատրոն պետք է բեմադրի «Կարապի լիճը» բալետը, որին թատերախումբը վաղուց պատրաստ էր։

Նինո Անանիաշվիլին շնորհակալություն է հայտնել հաջող համագործակցության համար՝ բարձր գնահատելով արված աշխատանքը։

Պյոտր Չայկովսկու «Կարապի լիճը» բալետային ներկայացման առաջնախաղը տեղի կունենա հոկտեմբերի 9-ին, 10-ին, 13-ին, 14-ին, 16-ին, 17-ին, 18-ին՝ ժամը 19:00-ին։

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Ընտանիք–դպրոց փոխգործակցություն

    Թեմայի հեղինակ՝ nelli_sahradyan@mail.ru

    Ընտանիք–դպրոց փոխգործակցություն․ ազդեցությունը երեխայի սոցիալական և կրթական առաջընթացի վրա Կրթության ամենաբարձր արդյունքը հանդուրժողականությունն ու համագործակցությունն է... Հելլեն Երեխայի դաստիարակության և կրթության ձեռք բերման կարևոր օղակներից մեկը` դպրոցն է:Դպրոցն ահռելի աշխատանք…

  • Բանավոր հարցումը արդյո՞ք արդյունավետ մեթոդ է ուսումնառության գործընթացում

    Թեմայի հեղինակ՝ nelli_sahradyan@mail.ru

    Բանավոր հարցումը արդյո՞ք արդյունավետ մեթոդ է ուսումնառության գործընթացում, և ինչպե՞ս է այն նպաստում երեխայի գիտելիքների ամրապնդմանը և քննադատական մտածողության զարգացմանը Բանավոր հարցումը հանդիսանում է դասի ամենահին, բայց միաժամանակ ամենաարդյունավետ ուսումնական…

  • Թվային էթիկա և հուզական բանականություն. Ինչպես կերտել ստեղծարար անհատ

    Թեմայի հեղինակ՝ *ԱՐՄԻԿ*

    Թեմա՝ Թվային էթիկա և հուզական բանականություն. ինչպես կերտել ստեղծարար անհատ տարրական դպրոցում Ողջույն, հարգելի՛ գործընկերներ, կրթության նվիրյալներ: Որպես տարրական դասարանների մանկավարժներ՝ մենք այսօր կանգնած ենք մի կարևոր շեմին, որտեղ ավանդական…

  • Մաթեմատիկայի կապը տեխնոլոգիայի հետ

    Թեմայի հեղինակ՝ Anna Kostanyan

    Հարգելի գործընկերներ, այսօր ուզում եմ ներկայացնել մաթեմատիկայի կապը մյուս ուսումնական առարկաների հետ: Չկա ուսումնական որևէ առարկա, որ դասավանդվի մյուս ուսումնական առարկաներից առանձնացված:Բոլոր գիտություններն էլ կապված են միմյանց հետ և փոխադարձ…

  • «Անվտանգ և մասնակցային դասարան՝ փորձի վրա հիմնված մոտեցումներ»

    Թեմայի հեղինակ՝ Աստղիկ Աս

    Սիրելի գործընկերներ, իմ փորձը ցույց է տալիս, որ 1-ից 4-րդ դասարանում հաջողակ ուսումնառությունը կախված է ոչ միայն ուսուցողական մեթոդներից կամ գիտելիքի բովանդակությունից, այլև այն միջավայրից, որտեղ երեխան զգում է անվտանգություն,…