Դպրոցականը ռոմանտիկ է և ցանկանում է ինչ-որ բանում աչքի ընկնել, եթե դա իր համար հետաքրքիր է: Աշակերտական խորհուրդների գործունեության շրջանակն ինքնաիրացման, հետաքրքրությունների բացահայտման, ինքնավստահության ձևավորման ամենատրամաբանական հնարավորությունն է: Հիրավի, մեծ մանկավարժ Սուխումլինսկու ցուցանած դաստիարակությամբ` «Չի կարելի փոքրիկ մարդու հոգեկան աշխարհը հանգեցնել միայն ուսման:Եթե մենք ձգտենք այն բանին, որ երեխայի հոգու բոլոր ուժերը կլանվեն դասերով, կյանքը նրա համար կդառնա անտանելի…»
Եվ աշակերտական խորհուրդներն այն օղակներն են, որտեղ աշակերտը քաղաքացի է: Նախորդիվ մեկնաբանել էինք, որ մեր դպրոցի հաշվետու կոնֆերանսը կազմակերպվել էսահմանված ժամկետից` մեկ շաբաթ շեղումով, քանի որ դպրոցն անմասնը չէ իրականությունից և մեզ պատուհասած իրավիճակն ու հանրային տրամադրություններն արդարացրին շեղումը: Այսօր` հոկտեմբերի 6-ին կայացան համադպրոցական ԱԽ նախագահի ընտրությունները:
6-9-րդ դասարանների 262 ընտրողներից քվեարկել են 238-ը: 23-ը բացակայել են:
Գևորգյան Վալենտինա Արթուր – 64 քվե
Թումանյան Մարի Էրիկ- 108 քվե
Մեժլումյան Ռիմա Արթուր- 54 քվե
Անվավեր 12 քվեաթերթիկ
Ձայների պարզ մեծամասնությամբ դպրոցի աշակերտական խորհրդի նախագահ է ընտրվել 8-րդ բ դասարանի աշակերտուհի Մարի Թումանյանը :
11 հոգուց բաղկացած ընտրական հանձնախումբն աշխատել է թափանցիկ ու արդարացի:
Դպրոցի ողջ համակազմն աջակցել է աշխատանքների կազմակերպմանը:
Տնօրենի տեղակալ Ալինա Մկրտչյանը և ՄԿԱ գծով տեղակալ Անահիտ Աղագուլյանը շնորհավորանքի խոսքեր ուղղեցին աշակերտներին :
Տնօրեն Ս. Հարությունյանը մանրամասնեց աշակերտների կարևորությունը, աշակերտական խորհուրդի դերը դպրոցի կառավարման գործընթացում և հույս հայտնեց , որ նորընտիր կազմը հանդես կգա նոր նախաձեռնություններով:
Կապանի N 5 հիմնական դպրոց
Հարգելի գործընկերներ, դիտարկումներս վերաբերում են նախագծային ուսումնառությանը, որը, անկասկած, ողջունելի և ժամանակի պահանջներին համահունչ մոտեցում է: Միաժամանակ, անհրաժեշտ է արձանագրել, որ այն իր հետ բերում է նաև որոշակի դժվարություններ և…
Նախագծի նպատակն է՝ բացահայտել հայ ժողովրդի պատմության էջերը, իր ընտանիքի նահապետների ծննդավայրերը, նրանց անցած ճանապարհը, սերունդների հետ կապը: զարգացնել պատմություն ուսումնասիրելու, հետազտություններ անելու կարողություններ, սովորեցնել ձևակերպել և քայլ առ քայլ…
Հարգելի´ ուսուցիչներ ,ձեզ եմ ներկայացնում իմ ընտրած թեման՝ «21-րդ դարի հմտությունների զարգացմանը միտված մեթոդների կիրառումը հայոց լեզվի և գրականության դասաժամերի ընթացքում »: Հուսով եմ ,որ կմասնակցեք թեմայի քննարկումներին, կանեք մեջբերումներ…
Հարգելի ուսուցիչներ ,սիրով ձեզ եմ ներկայացնում իմ ընտրած թեման՝ « Տեքստային խնդիրների դերը և կարևորությունը մաթեմատիկայի դասավանդման մեջ» և հուսով եմ ,որ կմասնակցեք թեմայի քննարկումներին, կանեք մեջբերումներ ու առաջարկություններ :…
Եկեք միասին քննարկենք՝ Արհեստական բանականության դերը կրթության մեջ․ ռիսկեր թե՞ հնարավորություններ: 21-րդ դարում կրթությունը կանգնած է նորագույն տեխնոլոգիաների, այդ թվում՝ արհեստական բանականության (ԱԲ) ակտիվ ներմուծման շեմին: Բայց արդյո՞ք ԱԲ-ն սպառնալիք…
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան