ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Փոփոխություն նոր դասագրքերի ստեղծման տեխնիկական պահանջներում

Հոկտեմբերի 5, 2023
Լուրեր կազմակերպություններից

Հանրակրթական պետական նոր չափորոշչով դասագրքերի ստեղծման դրամաշնորհային հայտահրավերի տեխնիկական բնութագրում կատարվել է փոփոխություն:

Ըստ այդմ, ԿԳՄՍ նախարարության կողմից հայտարարված 3-րդ, 6-րդ, 8-րդ, 2-րդ, 5-րդ, 7-րդ և 10-րդ դասարանների դրամաշնորհային մրցույթներով ստեղծվող առարկաների դասագրքերը պետք է ունենան 170մմx240մմ (70x100/1/16) կամ 206մմx260մմ (84x108/1/16) ձևաչափերը:

Դրամաշնորհային մրցույթների ծածկագրերն են՝ «ՀՀԿԳՄՍՆԴՄ-01146», «ՀՀԿԳՄՍՆԴՄ-001146», «ՀՀԿԳՄՍՆԴՄ-0001146», «ՀՀԿԳՄՍՆԴՄ-00001146», «ՀՀԿԳՄՍՆԴՄ-000001146», «ՀՀԿԳՄՍՆԴՄ-0000001146», «ՀՀԿԳՄՍՆԴՄ-00000001146»:

Մրցույթին մասնակցության հայտերն անհրաժեշտ է ներկայացնել էլեկտրոնային ձևով` էլեկտրոնային armeps (www.armeps.am) համակարգի միջոցով (բացառությամբ դասագրքի հավակնող ուսումնաօժանդակ նյութի (այսուհետ՝ ուսումնական նյութ) օֆսեթ եղանակով օֆսեթ թղթի վրա տպագրված ազդօրինակ նմուշների և դրանց էլեկտրոնային տարբերակի:

Հայտերը ներկայացվում են առձեռն՝ մինչև 2024 թվականի ապրիլի սկիզբ:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Առցանց գործիքների կարևորությունը ուսուցման գործընթացում

    Թեմայի հեղինակ՝ Maro

    Ժամանակակից կրթական համակարգում առցանց գործիքները դարձել են անբաժանելի մասը՝ բացելով ուսուցման և ուսումնառության նոր հնարավորություններ: Դրանք ոչ միայն հեշտացնում են կրթական գործընթացը, այլև այն դարձնում ավելի հետաքրքիր, մատչելի և արդյունավետ:Դրանց…

  • ՀԵՔԻԱԹԱՍՏԵՂԾՄԱՆ ԿԱՐՈՂՈՒԹՅԱՆ ՁԵՎԱՎՈՐՈՒՄԸ ՏԱՐՐԱԿԱՆ ԴԱՍԱՐԱՆՆԵՐՈՒՄ

    Թեմայի հեղինակ՝ hak.xachatryan

    Հարգելի ուսուցիչներ, սիրով ձեզ եմ ներկայացնում իմ <<Հեքիաթաստեղխման կարողության ձևավորումը տարրական դասարաններում>> վերնագրով թեման: Մայրենիի ծրագրերում և դասագրքերում ոչ պակաս կարևոր է հեքիաթի տեղն ու դերը, քանի որ հեքիաթն ունի…

  • Խնայողության մշակույթ

    Թեմայի հեղինակ՝ simonyannara25@gmail.com

    Խնայողության մշակույթի բացակայությունն է ազդում մարդկանց սոցիալական և տնտեսական բարեկեցության վրա, թե մարդկանց ցածր եկամուտներն ու երկրի սոցիալ-տնտեսական վիճակը: Խնդրում եմ գրել կարծիքներ` ի նկատի ունենալով մեր իրականությունը: Շնորհակալություն:

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Այս թեմայի ուսումնասիրության նպատակն է թվային բազմությունների հետ ծանոթացումը, բազմությունների հետ գործողություններ կատարելու հմտությունների ձևավորումը և զարգացումը, բազմությունների հատման և միավորման գաղափարի ներմուծումը, բազմությունների հատումն ու միավորումը հատուկ պայմանանշաններով գրառելու…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…