ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Ցուցահանդես -վաճառք

Ապրիլի 19, 2017
Դպրոցական անցուդարձ

Կապանի հ.5 հիմնական դպրոցը մասնակցություն ցուցաբերեց Ջինիշյանի հիշատակի հիմնադրամի Կապանի ուսանողական նախաձեռնող թիմի և «Հուսո երիցուկ» ՀԿ-ի «Լուսավոր ձեռքեր» ծրագրի շրջանակներում ձեռքի աշխատանքների և նկարների ցուցահանդեսին:

Միջոցառումն ինքնին հետաքրքիր էր այնքանով, որ դպրոցականը պատրաստում է աշխատանքը, ներկայացնում այցելուին ու հնարավություն ունենում վաճառելու:

- Ես շատ թանկ էի գնահատել իմ գեղանկարչական աշխատանքները, որովհետև ափսոսեցի վաճառել, բայց ընկերներիս գործերից վաճառեցի մի քանիսը,- ասաց 9-րդ բ դասարանի աշակերտ Կարեն Մաթևոսյանը:

Դպրոցն արժանացավ շնորհակալագրի:

Կապանի հ.5 հիմնական դպրոցի ԱԽ